ՕԳՈՍՏՈՍԻ 20, 2025
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկու եղբայրներ քարոզարշավի ընթացում քարոզում են Լեսոթոյի մի գյուղական տարածքում

Աֆրիկայի հարավում քարոզարշավը ապշեցուցիչ արդյունքներ է բերել

Մոտ 7 000 մարդ Աստվածաշնչի ուսումնասիրություն է սկսել

Աֆրիկայի հարավում քարոզարշավը ապշեցուցիչ արդյունքներ է բերել

2025 թ. ապրիլի 21-ից մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում Հարավաֆրիկյան Հանրապետությունից ավելի քան 8 500 Եհովայի վկաներ քարոզարշավի մասնակցեցին հարևան չորս երկրներում՝ Բոտսվանայում, Էսվատինիում, Լեսոթոյում և Նամիբիայում։ Հատկանշական էր, որ հինգ շաբաթ տևած քարոզարշավի ընթացքում մոտ 7 000 մարդ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու ցանկություն է հայտնել։

Էսվատինիում եղբայրներն ու քույրերը լեռների միջով դժվար ճանապարհ էին անցել, որ հասնեն մի փոքր քաղաք։ Տեղ հասնելուց շատ չանցած՝ երկու քույրեր հանդիպել էին մի փոքր տղայի, որն արագ վազել էր մոր մոտ ու հայտնել Եհովայի վկաների գալու մասին։ Երբ կինը հանդիպել էր քույրերին, սկսել էր արտասվել։ Բանն այն է, որ նա առաջ ուսումնասիրել էր Աստվածաշունչը և հաճախել էր ժողովի հանդիպումներին, բայց տեղափոխությունից հետո կորցրել էր կապը Վկաների հետ։ Նա ուրախությամբ համաձայնել էր վերսկսել Աստվածաշնչի ուսումնասիրությունը և այդ շաբաթավերջին գնալ հանդիպմանը։

Ձախ կողմում՝ մի խումբ քարոզիչներ Էսվատինիում քարոզելիս անցնում են կամրջով։ Աջ կողմում՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկած քույրը Նամիբիայում քարոզելիս աստվածաշնչյան միտք է ցույց տալիս մի կնոջ

Լեսոթոյում քարոզարշավին մասնակցող երկու քույրեր վերադարձել էին այն տուն, որտեղ նույն օրը ավելի վաղ մարդ չէր եղել։ Այս անգամ մի կին էր բացել դուռը։ Երբ նա իմացել էր, որ քույրերը Եհովայի վկաներ են, ջերմությամբ պատմել էր, թե շատ տարիներ առաջ ինչ քաջալերական զրույցներ է ունեցել իր դասընկերուհու հետ, ով նույնպես Եհովայի վկա էր։ Բայց հետագայում այդ կինը այլևս ոչ մի Վկայի չէր հանդիպել։ Քույրերը նրան Աստվածաշնչի ուսումնասիրություն էին առաջարկել, ու նա սիրով համաձայնել էր։

Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկած եղբայրներն ու քույրերը Բոտսվանայում Թագավորության սրահներից մեկի մոտ ողջույնի խոսքերով պաստառ են պահել

Ոգևորվում ենք՝ իմանալով, թե ինչ եռանդ ու անձնազոհ ոգին են դրսևորել քարոզարշավին մասնակցած մեր հավատակիցները։ Շատ ենք ուրախանում, որ Եհովան օրհնում է նրանց ջանքերը՝ գտնելու այն մարդկանց, ովքեր «տրամադրված են ընդունելու հավիտենական կյանքի առաջնորդող ճշմարտությունը» (Գործ. 13։48