ԱՊՐԻԼԻ 17, 2025
ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայի հեղեղված փողոցները
Ուժգին ջրհեղեղը մեծ վնասներ է հասցրել Կոնգոյի մայրաքաղաք Կինշասային
Հեղեղված թաղամաս՝ Կինշասայում
2025 թ. ապրիլի 4-ից տեղացող հորդառատ անձրևները կործանարար ջրհեղեղների պատճառ են դարձել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում։ Այդ քաղաքում ապրում է մոտ 17 միլիոն մարդ, և այդտեղով հոսում են Կոնգո ու Նջիլի գետերը։ Գետերի վարարման հետևանքով Կինշասայի որոշ հատվածներ հեղեղվել են ջրով, որի բարձրությունը հասել է առնվազն 2,5 մ-ի (8,2 ֆուտ)։ Մարդկանցից շատերը ծուղակում են հայտնվել՝ մնալով իրենց տներում և մեքենաների մեջ։ Ավերվել են հարյուրավոր տներ, հիմնարկներ և ճանապարհներ։ Շատ բնակիչներ դժվարությամբ են կարողանում խմելու ջուր գտնել։ Զոհվել է առնվազն 70 մարդ։
Տուժած հավատակիցներ և վնասներ
Ցավոք, մահացել է 65-ամյա մի եղբայր և Աստվածաշունչ ուսումնասիրող 40-ամյա մի մարդ։
4 քարոզիչ վնասվածքներ է ստացել։
825 քարոզիչներ ստիպված են եղել լքել իրենց տները։
1 տուն ավերվել է։
4 տուն լրջորեն վնասվել է։
318 տուն թեթևակի է վնասվել։
Թագավորության ոչ մի սրահ չի վնասվել և չի ավերվել։
Օգնություն՝ աղետից տուժածներին
Հոգևորապես քաջալերելուց ու մխիթարելուց բացի՝ շրջանային վերակացուները և տեղի երեցները գործնական օգնություն են տրամադրում ջրհեղեղից տուժածներին։
Աղետից տուժածներին օգնելու 1 կոմիտե է կազմավորվել հումանիտար աշխատանքները կոորդինացնելու նպատակով։
Աղոթում ենք, որ Եհովան մխիթարի այն ընտանիքներին, որոնց հարազատները այս աղետի պատճառով կորցրել են իրենց կյանքը։ Անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակին, երբ իր խոստման համաձայն՝ Աստված կվերացնի բնական աղետները և երկիրը կլցնի «լիակատար խաղաղությամբ» (Սաղմոս 37։11)։

