Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 29, 2018
ԹԱՐՄ ՆՅՈՒԹԵՐ

Աստվածաշունչը լույս է տեսնում պոնապերենով, դանիերենով, նորվեգերենով և շվեդերենով

Աստվածաշունչը լույս է տեսնում պոնապերենով, դանիերենով, նորվեգերենով և շվեդերենով

«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» պոնապերենով լույս տեսավ 2018թ. հունվարի 28-ին Պոնպեյ կղզում (Միկրոնեզիա)։ Նախորդ օրը Դանիայի Հեռլուֆմագլե քաղաքում դանիերենով, նորվեգերենով և շվեդերենով լույս տեսավ «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» վերանայված հրատարակությունը։ «Նոր աշխարհ թարգմանությունը» ամբողջությամբ կամ մասամբ թարգմանվել է 163 լեզուներով։ Դրանց թվում են 12 լեզուներով ամբողջությամբ վերանայված թարգմանությունները, որոնք հիմնված են 2013թ. հրատարակության վրա։