Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 2018
ԹԱՐՄ ՆՅՈՒԹԵՐ

«Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել կաբիյե լեզվով և իսպանական ժեստերի լեզվով

«Նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել կաբիյե լեզվով և իսպանական ժեստերի լեզվով

2018 թ. դեկտեմբերի 16-ին Կարայում (Տոգո) կաբիյե լեզվով լույս տեսավ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։ Նույն օրը Մադրիդում (Իսպանիա) իսպանական ժեստերի լեզվով լույս տեսան «Մատթեոս» և «Հովհաննես» գրքերը՝ ըստ «Նոր աշխարհ թարգմանության»։ «Նոր աշխարհ թարգմանությունը» մասամբ կամ ամբողջությամբ թարգմանվել է 178 լեզուներով։