2018 թ. հոկտեմբերի 6-ին Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերության (Փենսիլվանիա) տարեկան հանդիպման ժամանակ լույս տեսավ երկու նոր հրատարակություն։ «Մաքուր երկրպագություն. վերջապես վերականգնված» գիրքը, որը հիմնված է Եզեկիելի մարգարեության վրա, և «Հմտացիր ընթերցելու և սովորեցնելու մեջ» գրքույկը, որի նպատակն է օգնել Եհովայի վկաներին բարելավելու ընթերցելու և սովորեցնելու իրենց հմտությունները։

«Մաքուր երկրպագություն» գիրքը անգլերենով և «Հմտացիր» գրքույկը մի քանի լեզուներով այժմ առկա է jw.org վեբ կայքում և «JW Library» (JW գրադարան) հավելվածում։ Հետագայում «Մաքուր երկրպագություն» գիրքը լույս կտեսնի այլ լեզուներով։

Տարեկան հանդիպման ժամանակ նաև հայտարարվեց, որ Կառավարիչ մարմինը հավանություն է տվել, որ մեր վեբ կայքերում ու հավելվածներում զգալի փոփոխություններ լինեն։ jw.org կայքը կձևափոխվի և կընդգրկի «JW Broadcasting» հեռուստաալիքի և «Դիտարանի օնլայն գրադարանի» բովանդակությունն ու առանձնահատկությունները։ Բացի այդ, «JW Library» (JW գրադարան) հավելվածը կձևափոխվի և կընդգրկի «Դիտարանի գրադարանի» բովանդակությունն ու առանձնահատկությունները, ինչպես նաև jw.org կայքի բովանդակության այն մասը, որն այժմ առկա է միայն այդ կայքում։ Նոր վեբ կայքի և նոր հավելվածի տեսքը նույնը կլինի, և դրանցից օգտվելը ավելի կհեշտացվի։ Օրինակ՝ կայքից և հավելվածից հեշտությամբ օգտվելու համար գլխավոր առանձնահատկությունները կպարզեցվեն, որպեսզի օգտվողները հոգևոր կերակուրը արագ գտնեն։ Այս լայնածավալ նախագիծը ընթացքի մեջ է։ Մի քանի ամսվա ընթացքում արդեն իսկ որոշ բարեփոխումներ կլինեն։