Այժմ jw.org կայքում մատչելի են Աստվածաշնչի օնլայն դասընթացներ անգլերեն և պորտուգալերեն լեզուներով։ Այս անվճար դասընթացները նախատեսված են Աստվածաշունչը ինքնուրույն ուսումնասիրելու համար։ Դա արվում է ինտերակտիվ վարժությունների, կարճ տեսանյութերի և օնլայն Աստվածաշնչի օգնությամբ։ Ուսման ընթացքում կարող եք տեսնել, թե ինչ հաջողությունների եք հասել։ Պարապմունքը միշտ կարելի է շարունակել այն դասից, որտեղ կանգ եք առել։

Օնլայն դասընթացները չեն փոխարինում Աստվածաշնչի անհատական ուսումնասիրության մեր ծրագրին։ Դրանք նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են առանց որևէ մեկի օգնության ծանոթանալ Աստվածաշնչին, կամ ում հանգամանքները թույլ չեն տալիս Աստվածաշունչն ուսումնասիրել Եհովայի վկայի օգնությամբ։

Ծանոթացեք Աստվածաշնչի օնլայն դասընթացներին, որոնք անցկացվում են անգլերենով և պորտուգալերենով։