Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Տեղեկություններ մասնաճյուղերի և շրջայցերի մասին

Մենք սրտանց հրավիրում ենք ձեզ շրջայցերի մեր մասնաճյուղեր և տպագրատներ։ Իմացեք դրանց գտնվելու վայրը և շրջայցի ժամերը։

Միացյալ Նահանգներ

Հերթագրվել շրջայց կատարելու համար

Հարկավո՞ր է նախօրոք հերթագրվել շրջայցի համար։ Այո՛։ Որպեսզի շրջայց կատարելու համար եկածների թիվը չափազանց մեծ չլինի, և բոլորը կարողանան լիարժեք օուտներ քաղել դրանից, կարևոր է, որ Պատերսոն, Ուոլքիլ և Ուորվիք եկած բոլոր այցելուները նախօրոք հերթագրվեն՝ անկախ նրանից, թե քանի մարդ կա տվյալ խմբում։ Ստորև նշված հղումների միջոցով կարելի է հերթագրվել ցանկացած համալիրում շրջայց կատարելու համար։ Հնարավո՞ր է շրջայց կատարել, եթե նախապես չեք հերթագրվել։ Եթե նախապես չեք հերթագրվել, գուցե հնարավորություն չունենաք շրջայց կատարելու։ Ուորվիքի թանգարանների նախագիծն այնպիսին է, որ շրջայց կարող են կատարել սահմանափակ թվով այցելուներ։ Շրջայցը սկսվելուց որքա՞ն ժամանակ առաջ է հարկավոր տեղում լինել։ Կարող եք տեղում լինել շրջայցը սկսվելուց ամենաշուտը մեկ ժամ առաջ և դրանից ոչ շուտ։ Այդ դեպքում մարդիկ չեն խմբվի կայանատեղիներում և ընդունարանում։ Մեկ օրվա ընթացքում քանի՞ համալիր է հնարավոր այցելել։ Ամեն բան անշտապ տեսնելու համար լավ կլինի չծրագրել մեկ օրում այցելել երկուսից ավելի համալիր։

Խմբեր (մինչև 20 հոգի)

Խմբեր (20 և ավել հոգի)

Լրացրեք օնլայն հայտ՝ Պատերսոնում, Ուոլքիլում կամ Ուորվիքում գտնվող մեր համալիրներում խմբակային շրջայց կատարելու համար։

Չեղարկել շրջայցը

Շրջայցը չեղարկելու համար սեղմեք ստորև բերված հղումը։

Ուորվիք

1 Kings Dr.

TUXEDO PARK NY 10987

UNITED STATES

+1 845-​524-​3000

Շրջայց

Ուորվիքում շրջայցերը կսկսվեն երկուշաբթի ապրիլի 3-ից, 2017թ։ Խնդրում ենք, օնլայն հերթագրվեք շրջայց կատարելու համար, նախքան ճամփորդության պատրաստվելը։

Երկուշաբթիից ուրբաթ

8:00-ից 16:00

(Ցուցահանդեսների ինքնուրույն դիտում)

8:00-ից 11:00 և 13:00-ից 16:00

Տևողությունը՝ 20 րոպե

(Շրջայց էքսկուրսավարի հետ)

Ուշագրավ տեղեկություններ

Ցուցահանդեսների ինքնուրույն դիտում

  1. «Աստվածաշունչը և Աստծու անունը»։ Ցուցահանդեսում կարելի է տեսնել Աստվածաշնչի հազվադեպ նմուշներ և իմանալ, թե ինչպես է Աստծու անունը պահպանվել Սուրբ Գրքում՝ չնայած այն վերացնելու ջանքերին։ Բացի այդ, ցուցահանդեսում դարակաշարերի վրա կարելի է տեսնել Աստվածաշնչի հազվադեպ թարգմանություններ և աստվածաշնչյան արտեֆակտեր։

  2. «Ժողովուրդ Եհովայի անվան համար»։ Այս ցուցահանդեսը պատմում է Եհովայի վկաների հոգևոր ժառանգության մասին։ Արտեֆակտերը, պատկերները և կենսագրությունները պատմում են այն մասին, թե ինչպես է Եհովան առաջնորդել իր ժողովրդին և սովորեցրել կազմակեպված ձևով կատարել իր կամքը։

  3. «Գլխավոր վարչություն. կենդանի հավատ»։ Այս ինտերակտիվ ցուցահանդեսը բացատրում է, թե ինչպես են գործում Կառավարիչ մարմնի կոմիտեները, և թե ինչպես են նրանք Եհովայի վկաներին օգնում հնազանդվելու միասին հավաքվելու, աշակերտներ պատրաստելու, հոգևորապես սնվելու և իրար հանդեպ սեր դրսևորելու վերաբերյալ աստվածաշնչյան պատվերներին։

Շրջայց էքսկուրսավարի հետ

Այս շրջայցի ժամանակ դուք կայցելեք վարչական/մաքրության և սպասարկման բաժինների մասնաշենք և կշրջեք Ուորվիքի տարածքով։

Բեռնել շրջայցի գրքույկը

Պատերսոն

100 Watchtower Dr. (2891 Route 22)

PATTERSON NY 12563

UNITED STATES

+1 845-306-1000

Շրջայց

Խնդրում ենք, օնլայն հերթագրվեք շրջայց կատարելու համար, նախքան ճամփորդության պատրաստվելը։

Երկուշաբթիից ուրբաթ

8:00-ից 11:00 և 13:00-ից 16:00

Տևողությունը՝ 2 ժամ

Ուշագրավ տեղեկություններ

Կատարվում են հրատարակությունների գեղարվեստական ձևավորումներ, ինչպես նաև ձայնագրություններ և տեսագրություններ։ Շրջայցի ժամանակ նշվում է նաև մի քանի աստվածաշնչյան դպրոցների մասին, որոնք անցկացվում են այստեղ։

Ուոլքիլ

900 Red Mills Rd.

WALLKILL NY 12589

UNITED STATES

+1 845-744-6000

Շրջայց

Խնդրում ենք, օնլայն հերթագրվեք շրջայց կատարելու համար, նախքան ճամփորդության պատրաստվելը։

Երկուշաբթիից ուրբաթ

8:00-ից 11:00 և 13:00-ից 16:00

Տևողությունը՝ 2 ժամ

Ուշագրավ տեղեկություններ

Տարեկան տպագրվում է աստվածաշնչյան գրականության ավելի քան 25 միլիոն օրինակ։ 360-ից ավել լեզուներով հրատարակությունն են առաքվում ամբողջ աշխարհում գործող մասնաճյուղեր, ինչպես նաև Եհովայի վկաների ավելի քան 15 000 ժողովներ՝ Միացյալ Նահանգներում, Կանադայում և Կարիբյան կղզիներում։

Բեռնել շրջայցի գրքույկը