Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Քանի՞ Եհովայի վկա կա ողջ աշխարհում

Քանի՞ Եհովայի վկա կա ողջ աշխարհում

2015 թ. ծառայողական տարվա * հաշվետվություն

Եհովայի վկաների թիվը ողջ աշխարհում՝

8 220 105

Ժողովներ՝

118 016

Երկրներ, որտեղ Եհովայի վկաները քարոզում են՝

240

Ովքե՞ր են համարվում Եհովայի վկա

Եհովայի վկա են համարվում միայն նրանք, ովքեր ամեն ամիս կանոնավոր մասնակցում են Աստծու Թագավորության բարի լուրի քարոզչությանը (Մատթեոս 24:14)։ Նրանց թվին են պատկանում այն անհատները, ովքեր մկրտվել և դարձել են Վկա, ինչպես նաև նրանք, ովքեր թեև դեռ չեն մկրտվել, սակայն համապատասխանում են քարոզչական գործին մասնակցելու պահանջներին։

Պե՞տք է արդյոք անհատը գումար նվիրաբերի, որպեսզի համարվի կազմակերպության անդամ

Ո՛չ։ Նվիրաբերություններով չէ, որ որոշվում է անհատի՝ Եհովայի վկա լինելը կամ կազմակերպության մեջ որոշակի նշանակում կամ առանձնաշնորհում ստանալը (Գործեր 8:18–20)։ Իրականում, նվիրաբերությունների մեծ մասը անանուն կերպով է արվում։ Յուրաքանչյուր Վկա համաշխարհային գործի համար տալիս է իր ժամանակը, ուժերը և միջոցները՝ ելնելով իր ցանկությունից և հանգամանքներից (2 Կորնթացիներ 9:7

Ինչպե՞ս եք իմանում, թե քանի հոգի են կանոնավոր մասնակցում քարոզչությանը

Ամեն ամիս Վկաները տեղի ժողովին հաշվետվություն են հանձնում իրենց քարոզչական գործունեության մասին։ Այդ հաշվետվությունը հոժարակամորեն է արվում։

Սկզբից հավաքվում են ժողովի անդամների հաշվետվությունները, ապա այդ հաշվետվությունների ընդհանուր թիվը ուղարկվում է տեղի մասնաճյուղ։ Իսկ մասնաճյուղը իր հոգածության տակ գտնվող երկրի կամ տարածքի հաշվետվության ընդհանուր թվերը ուղարկում է գլխավոր վարչություն։

Ամեն ծառայողական տարվա * վերջում յուրաքանչյուր երկրի համար որոշվում է Վկաների բարձրագույն թիվը, որ գրանցվել է այդ տարվա ընթացքում։ Այդ թվերը իրար են գումարվում, որպեսզի որոշվի, թե քանի Եհովայի վկա կա ամբողջ աշխարհում։ Յուրաքանչյուր երկրի մանրամասն հաշվետվությունները, այդ թվում քարոզչական գործի ժամանակ տեղի ունեցած դեպքերը հրատարակվում են «Եհովայի վկաների տարեգրքում»։ Մենք քաջալերվում ենք այս հաշվետվություններից, ինչպես որ առաջին դարի քրիստոնյաներն էին քաջալերվում նմանատիպ հաշվետվություններից (Գործեր 2:41; 4:4; 15:3

Վկաներ համարո՞ւմ եք այն մարդկանց, ովքեր չեն քարոզում, բայց առնչվում են ձեր կազմակերպության հետ

Թեև մենք այդ մարդկանց չենք ընդգրկում Վկաների ընդհանուր թվի մեջ, սակայն ջերմորեն ընդունում ենք մեր ժողովներում։ Նրանցից շատերը ամեն տարի մասնակցում են Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին, ուստի նրանց թիվը կարելի է մոտավորապես որոշել այդ հանդիպմանը ներկա գտնված մարդկանց ընդհանուր թվից հանելով Վկաների թիվը։ Օրինակ՝ 2015 թ. Հիշատակի երեկոյին ներկա էր 19 862 783 հոգի։

Այն մարդկանցից շատերը, ովքեր չեն հաճախում մեր հանդիպումներին, օգուտներ են քաղում Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրությունից։ 2015 թ.-ին մենք ամեն ամիս միջին հաշվով անցկացրել ենք 9 708 968 Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Այդ ուսումնասիրություններից մի քանիսին միաժամանակ մասնակցել է մի քանի մարդ։

Ինչո՞ւ համաձայն վիճակագրական տվյալների՝ Վկաների թիվը ավելի մեծ է, քան համաձայն ձեր տվյալների

Կառավարության կողմից վիճակագրությամբ զբաղվող հաստատությունները հաճախ իրենց թվերը որոշում են՝ հարցում անցկացնելով մարդկանց շրջանում, թե որ կրոնական խմբին են պատկանում։ Օրինակ՝ ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոն նշում է, որ իրենց հարցումների «նպատակն է որոշել, թե արդյոք հարցման մասնակիցները իրենց համարում են ինչ-որ կրոնի հետևորդ» և ավելացնում է, որ ստացված թվերը «սուբյեկտիվ են, ոչ թե օբյեկտիվ»։ Սակայն ի տարբերություն նրանց՝ մենք Եհովայի Վկա ենք համարում միայն այն անհատներին, ովքեր քարոզում են և հաշվետվություն են հանձնում իրենց գործունեության մասին, և ոչ թե նրանց, ովքեր պարզապես ասում են, թե Վկա են։

^ պարբ. 2 Ծառայողական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է հաջորդ տարվա օգոստոսի 31-ին։ Օրինակ՝ 2015 թ. ծառայողական տարին սկսվել էր 2014 թ. սեպտեմբերի 1-ին և ավարտվել 2015 թ. օգոստոսի 31-ին։

^ պարբ. 16 Ծառայողական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ին և ավարտվում է հաջորդ տարվա օգոստոսի 31-ին։ Օրինակ՝ 2015 թ. ծառայողական տարին սկսվել էր 2014 թ. սեպտեմբերի 1-ին և ավարտվել 2015 թ. օգոստոսի 31-ին։

Իմացիր ավելին

Ինչի՞ն են հավատում Եհովայի վկաները

Հակիրճ ծանոթացեք մեր հիմնական հավատալիքներից 15-ին։

Ինչպե՞ս է կազմակերպվում Թագավորության քարոզչության գործը

Քարոզելով մենք հետևում ենք Հիսուսի թողած օրինակին։ Որոնք են մարդկանց քարոզելու մեթոդներից մի քանիսը։

Ինչպե՞ս են Եհովայի վկաների ժողովները կազմակերպված

Իմացեք այն մասին, թե ինչպես են նրանք կազմակերպված և ինչպես է դա հնարավորություն տալիս, որ նրանք առաջնորդություն և հրահանգներ ստանան։