Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Արդյո՞ք Եհովայի վկաները ստիպում են մարդկանց փոխել իրենց կրոնը

Արդյո՞ք Եհովայի վկաները ստիպում են մարդկանց փոխել իրենց կրոնը

Ոչ, մենք նման բան չենք անում։ Մեր գլխավոր ամսագրում՝ «Դիտարանում», գրվել է. «Սխալ է մարդկանց ստիպել, որ փոխեն իրենց կրոնը»։ * Մենք չենք ստիպում մարդկանց հետևյալ պատճառներով.

  • Հիսուսը երբեք չստիպեց մարդկանց ընդունել իր ուսուցումները։ Նա գիտեր, որ ոչ բոլորն են արձագանքելու իր հայտնած լուրին (Մատթեոս 7:13, 14)։ Երբ նրա աշակերտներից ոմանք գայթակղվեցին իր խոսքերից, նա չստիպեց նրանց մնալ, այլ թույլ տվեց, որ հեռանան (Հովհաննես 6:60–62, 66–68

  • Հիսուսը չսովորեցրեց իր հետևորդներին ճնշում բանեցնել մարդկանց վրա, որ փոխեն իրենց հավատը։ Նրա աշակերտները չէին պարտադրում մարդկանց ընդունել Թագավորության բարի լուրը, փոխարենը՝ փնտրում էին այնպիսիներին, ովքեր հոժարությամբ կընդունեին այն (Մատթեոս 10:7, 11–14

  • Անիմաստ է մարդկանց ստիպողաբար դավանափոխ անել, քանի որ Աստված ընդունում է միայն այն երկրպագությունը, որը սրտից է բխում (2 Օրենք 6:4, 5; Մատթեոս 22:37, 38

Քարոզում ենք դավանափո՞խ անելու համար

Մենք Աստվածաշնչի լուրը տարածում ենք «մինչև աշխարհի ծայրերը»՝ քարոզելով «թե՛ հրապարակորեն և թե՛ տնից տուն» (Գործեր 1:8; 10:42; 20:20)։ Դրա համար ինչպես որ առաջին դարի քրիստոնյաներին էին մեղադրում, այնպես էլ մեզ են երբեմն մեղադրում մարդկանց անօրինական կերպով դավանափոխ անելու մեջ (Գործեր 18:12, 13)։ Սակայն այս մեղադրանքներն անհիմն են։ Մենք մեր կրոնական հայացքները չենք պարտադրում մյուսներին։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ մարդկանց պետք է հնարավորություն տրվի իմանալու աստվածաշնչյան լուրը և իրենց անձնական ընտրությունն անելու։

Հետևաբար, մենք չենք ստիպում մարդկանց դավանափոխ լինել, * կրոնի դիմակի տակ քաղաքականությամբ չենք զբաղվում և նոր անդամներ ներգրավելու նպատակով նյութական կամ սոցիալական աջակցություն չենք առաջարկում՝ ի տարբերություն նրանց, ովքեր քրիստոնյա են կոչվում, բայց նման քայլերով անարգում են Քրիստոսին։

Մարդը իրավունք ունի՞ փոխելու իր կրոնը

Աբրահամ մարգարեն թողեց իր ազգականների կրոնը

Այո։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդիկ իրավունք ունեն փոխելու իրենց կրոնը։ Այնտեղ կան արձանագրություններ շատերի մասին, ովքեր թողել են իրենց ազգականների դավանած կրոնը և որոշել են ճշմարիտ Աստծուն երկրպագել։ Աբրահամը, Հռութը, որոշ աթենացիներ, ինչպես նաև Պողոս առաքյալը միայն մի քանիսն են այդ մարդկանցից (Հեսու 24:2; Հռութ 1:14–16; Գործեր 17:22, 30–34; Գաղատացիներ 1:14, 23)։ Աստվածաշունչը ցույց է տալիս նաև, որ նույնիսկ երբ մարդը անխոհեմ որոշում է կայացնում, միևնույնն է, դրա իրավունքը ունի։ Օրինակ՝ հնարավոր է որոշի երկրպագել Աստծուն իր ուզած ձևով (1 Հովհաննես 2:19

Կրոնը փոխելու իրավունքը պաշտպանվում է նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով», որը ՄԱԿ-ը համարում է «մարդու իրավունքներին առնչվող միջազգային իրավունքների հիմք»։ Հռչակագրում ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի «իր դավանանքը կամ համոզմունքը փոխելու», ինչպես նաև «տեղեկություններ ու գաղափարներ [այդ թվում նաև կրոնական] որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն»։ * Այս իրավունքները, ինչ խոսք, անհատին պարտավորեցնում են հարգել մյուսների իրավունքները՝ թե՛ իրենց համոզմունքներին հավատարիմ մնալու, թե՛ մերժելու այն գաղափարները, որոնց համաձայն չեն։

Արդյոք դավանափոխությունը անարգո՞ւմ է ընտանեկան ավանդույթներն ու սովորույթները

Չի կարելի միանշանակ ասել։ Աստվածաշունչը խրախուսում է հարգել բոլորին՝ անկախ իրենց կրոնական պատկանելությունից (1 Պետրոս 2:17)։ Բացի այդ, ինչպես որ պատվիրում է Աստվածաշունչը, Եհովայի վկաները պատվում են իրենց ծնողներին, նույնիսկ երբ նրանց կրոնը տարբեր է (Եփեսացիներ 6:2, 3

Չնայած դրան, բոլորին չէ, որ դուր է գալիս այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը։ Մի կին, ով մեծացել է Զամբիայում, ասում է. «Մեզ մոտ, երբ որևէ մեկը դավանափոխ է լինում.... դա համարվում է դավաճանություն ընտանիքի ու համայնքի հանդեպ»։ Նա անձամբ բախվել էր այդ խնդրին, երբ պատանեկան տարիքում Եհովայի վկաների օգնությամբ ուսումնասիրել էլ Աստվածաշունչը և որոշել էր փոխել իր կրոնը։ Նա պատմում է. «Ծնողներս անընդհատ ասում էին, որ ես հիասթափեցրել եմ իրենց։ Դա շատ դժվար էր լսել, որովհետև ծնողներիս հավանությունը ունենալը անչափ կարևոր էր ինձ համար.... Այն, որ ես ընտրեցի հավատարիմ մնալ Եհովային, ոչ թե կրոնական ավանդույթներին, չի նշանակում, որ ես դավաճանել եմ ընտանիքիս»։ *

^ պարբ. 2 Տե՛ս «Դիտարան», 2002, հունվարի 1, էջ 12, պարբ. 15։

^ պարբ. 8 Օրինակ՝ մոտ մ.թ. 785 թ.-ին Կարլոս Մեծը հրամանագիր արձակեց, ըստ որի՝ Սաքսոնիայում ով հրաժարվեր մկրտվել որպես քրիստոնյա, մահապատժի կենթարկվեր։ Իսկ Աուգսբուրգյան կրոնական հաշտության համաձայն, որը կնքվեց 1555-ին Հռոմեական սրբազան կայսրությունում հակամարտող կողմերի միջև, յուրաքանչյուր տարածքի իշխան պետք է դավաներ կա՛մ կաթոլիկություն, կա՛մ լյութերականություն, և նրանց իշխանության տակ գտնվողներն էլ պարտավոր էին դավանել նույն կրոնը։ Նրանք, ովքեր հրաժարվում էին իրենց իշխանի կրոնը ընդունել, պետք է հեռանային այդ տարածքից։

^ պարբ. 11 Նմանատիպ իրավունքներ կան Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան խարտիայում, Մարդու իրավունքների և պարտավորությունների մասին ամերիկյան հռչակագրում, Մարդու իրավունքների արաբական խարտիայում (2004), Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) մարդու իրավունքների հռչակագրում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում։ Սակայն նույնիսկ այն երկրները, որոնք ստանձնել են մարդու իրավունքների վերաբերյալ այս պարտավորությունները, կիրառում են դրանք որոշ վերապահումներով։

^ պարբ. 14 Եհովան ճշմարիտ Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում։

Իմացիր ավելին

Եհովայի վկաները քայքայո՞ւմ են ընտանիքը, թե՞ ամրապնդում են այն

Երբեմն Եհովայի վկաներին մեղադրում են ընտանիքներ քայքայելու մեջ։ Բայց մի՞թե իրականում նրանք են խնդիրների ու տարաձայնությունների պատճառը։

Ի՞նչ է լինելու կրոններին

Կգա՞ մի օր, երբ բոլոր մարդիկ միասնաբար կերկրպագեն միակ ճշմարիտ Աստծուն։