Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաները սիոնիստնե՞ր են

Եհովայի վկաները սիոնիստնե՞ր են

Ո՛չ, սիոնիստներ չեն։ Եհովայի վկաները քրիստոնյաներ են, որոնց համոզմունքները հիմնված են Աստվածաշնչի վրա։ Թեև որոշ կրոններ սովորեցնում են, որ Պաղեստինում հրեաների հավաքվելը կապ ունի աստվածաշնչյան մարգարեության հետ, սակայն Եհովայի վկաները համամիտ չեն այդ կարծիքին։ Նրանք չեն ընդունում, որ այս քաղաքական զարգացման մասին Աստվածաշնչում մարգարեացված էր։ Իրականում Աստվածաշունչը առաջ չի քաշում այն գաղափարը, թե մարդկային մի կառավարություն, էթնիկ խումբ կամ ժողովուրդ վերադաս է մյուսներից։ Եհովայի վկաների պաշտոնական ամսագրում՝ «Դիտարանում» հստակ նշվել է. «Քաղաքական սիոնիզմին թիկունք կանգնող ոչ մի աստվածաշնչյան հիմք չկա»։

Բրիտանական հանրագիտարանում սիոնիզմը սահմանվում է որպես «հրեական ազգային շարժում, որի նպատակն է Պաղեստինում ստեղծել հրեաների հայրենիք և սատարել դրան» (Encyclopædia Britannica)։ Այն ունի և՛ կրոնական, և՛ քաղաքական արմատներ։ Եհովայի վկաները թիկունք չեն կանգնում սիոնիզմին՝ որպես կրոնական համոզմունքի, իսկ քաղաքական սիոնիզմի հանդեպ բացարձակապես չեզոք են։

Եհովայի վկաների կազմակերպությունը բացառապես կրոնական է և ոչ մի քաղաքական շարժման կամ միավորման, ներառյալ սիոնիզմը, չի հարում։ Եհովայի վկաների քաղաքական չեզոքությունը ամրագրված է պատմության մեջ. որոշ երկրներում նրանք դաժանորեն հալածվել են, սակայն երբեք չեզոքության հարցում փոխզիջման չեն գնացել։ Մենք համոզված ենք, որ միայն Աստծու երկնային Թագավորությունը մնայուն խաղաղություն կհաստատի երկրի վրա, ինչը ոչ մի մարդկային իշխանություն կամ շարժում չի կարող իրագործել։

Եհովայի վկաների կրոնական համոզմունքների հիմնական սկզբունքներից մեկը, անկախ նրանց բնակության վայրից, իշխանությունների սահմանած օրենքներին ենթարկվելն է։ Նրանք չեն ըմբոստանում իշխանությունների դեմ և ոչ էլ մասնակցում են զինված բախումներին։

 

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ

Աստվածաշնչի մարգարեությունը արդյո՞ք վերաբերում է Իսրայելի պետությանը

Ոմանք կարծում են, թե Իսրայելի պետությունն այսօր Աստծու ընտրյալ ժողովուրդն է։ Արդյոք դա այդպե՞ս է։