Այո։ Բոլոր Եհովայի վկաները, որոնց թվում կան միլիոնավոր կանայք, քարոզիչներ կամ ծառայողներ են։ Ինչպես որ Աստվածաշնչում էր մարգարեացվել՝ «Բարի լուրը պատմող կանայք մեծ բանակ են» (Սաղմոս 68:11

Եհովայի վկա կանայք հետևում են Աստվածաշնչում հիշատակված կանանց թողած օրինակին (Առակներ 31:10–31)։ Թեև նրանք առաջնորդություն չեն ստանձնում ժողովում, սակայն լիարժեք մասնակցում են քարոզչական գործին։ Նրանք նաև աստվածաշնչյան սկզբունքները սովորեցնում են իրենց երեխաներին (Առակներ 1:8)։ Իրենց խոսքով և վարքով Վկա կանայք ջանում են լավ օրինակ լինել և բարի գործերի մղել ուրիշներին (Տիտոս 2:3–5