Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչո՞ւ Եհովայի վկաները ծննդյան տարեդարձ չեն նշում

Ինչո՞ւ Եհովայի վկաները ծննդյան տարեդարձ չեն նշում

Եհովայի վկաները ծննդյան տարեդարձ չեն նշում, քանի որ վստահ են՝ նման արարողությունները տհաճ են Աստծուն։ Թեև Աստվածաշունչը կոնկրետ չի արգելում նշել ծնունդը, սակայն օգնում է տրամաբանել դրա հետ կապված հիմնական սովորույթների շուրջ և հասկանալ, թե ինչպես է Աստված նայում դրանց։ Նկատի առնենք չորս հանգամանքներ և դրանց հետ կապված աստվածաշնչյան սկզբունքներ։

  1. Ծննդյան տոնը ունի հեթանոսական արմատներ։ Համաձայն մի բացատրական բառարանի՝ այս տոնը սկիզբ է առել այն հավատալիքից, որ մարդու ծննդյան օրը «չար ոգիները և ուժերը հնարավորություն են ունենում հարձակվել հոբելյարի վրա, իսկ ընկերների ներկայությունը և բարեմաղթանքները պաշտպանում են հոբելյարին» (Funk & Wagnalls Standard Dictionary of Folklore, Mythology, and Legend)։ Մի գրքում ասվում է, որ հնում ծննդյան օր արձանագրելը «կարևոր էր հորոսկոպ նայելու համար», որը հիմնված էր «խորհրդավոր աստղաբանական գիտության վրա» (The Lore of Birthdays)։ Այնտեղ նաև ասվում է, որ «ծննդի մոմերը, ժողովրդական ավանդության համաձայն, ցանկությունները իրականացնելու կախարդական զորություն ունեն»։

    Սակայն Աստվածաշունչը դատապարտում է մոգությունը, կախարդությունը, գուշակությունը և նման բաները (2 Օրենք 18:14; Գաղատացիներ 5:19–21)։ Պատճառներից մեկը, թե ինչու Աստված հին Բաբելոն քաղաքը կործանման դատապարտեց, այն էր, որ բնակիչները աստղագուշակությամբ էին զբաղվում (Եսայիա 47:11–15)։ Եհովայի վկաները չեն փորփրում ամեն մի ավանդության արմատները։ Բայց երբ Աստվածաշունչը դրանց առնչությամբ հստակ առաջնորդություն է տալիս, նրանք չեն անտեսում այն։

  2. Առաջին դարի քրիստոնյաները ծննդյան տարեդարձ չէին տոնում։ «Ուորլդ բուք» հանրագիտարանում ասվում է, որ «նրանք ծնունդ տոնելը հեթանոսական սովորություն էին համարում» (World Book Encyclopedia)։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ առաքյալները և մյուս աշակերտները, ում ուսուցանել էր հենց Հիսուսը, օրինակ են թողել, որին պետք է հետևեն մյուս բոլոր քրիստոնյաները (2 Թեսաղոնիկեցիներ 3:6

  3. Քրիստոնյաներից պահանջվում է նշել Հիսուսի մահը, ոչ թե ծնունդը (Ղուկաս 22:17–20)։ Սա զարմանալի չէ, քանի որ Աստվածաշունչը ասում է, որ «մահվան օրը ավելի լավ է, քան ծննդյան օրը» (Ժողովող 7:1)։ Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուսը լավ անուն ստեղծեց Աստծու մոտ, ինչը իր մահվան օրը ավելի կարևոր դարձրեց, քան ծննդյան օրը (Եբրայեցիներ 1:4

  4. Աստվածաշնչում չի նշվում, որ Աստծու ծառաները իրենց ծննդյան տարեդարձը տոնեն։ Պատճառն այն չէ, որ Աստվածաշունչը գրի առնողները պարզապես չեն գրել այդ մասին։ Նրանք հիշատակել են երկու ծննդյան տոնակատարություն, որոնք նշել են Աստծուն չերկրպագող մարդիկ։ Երկու դեպքերում էլ Աստվածաշունչը այն ներկայացնում է բացասական լույսի ներքո (Ծննդոց 40:20–22; Մարկոս 6:21–29

Արդյո՞ք Վկաների երեխաները իրենց ինչ-որ բանից զրկված են զգում ծնունդը չնշելու պատճառով

Ինչպես բոլոր հոգատար ծնողները, Վկաները իրենց երեխաների հանդեպ սեր են դրսևորում ողջ տարվա ընթացքում՝ տալով նրանց նվերներ և կազմակերպելով հաճելի երեկոներ։ Նրանք ձգտում են հետևել Աստծու կատարյալ օրինակին, ով իր զավակներին բարիք է անում ցանկացած ժամանակ (Մատթեոս 7:11)։ Եհովայի վկաների երեխաները իրենց ինչ-որ լավ բանից զրկված չեն զգում։ Դա երևում է նրանց խոսքերից։

  • «Ավելի շատ եմ ուրախանում, երբ նվերը անսպասելի է լինում» (Թեմմի, 12 տարեկան)։

  • «Ճիշտ է, ծննդիս օրը ես նվերներ չեմ ստանում, բայց ծնողներս ինձ նվերներ են անում տարբեր ժամանակ։ Դա ինձ դուր է գալիս, քանի որ միշտ անակնկալ է լինում» (Գրեգորի, 11 տարեկան)։

  • «Տասը րոպե, մի քանի կեքս ու մի երգ։ Դա քե՞ֆ է։ Եկեք մեր տուն ու կտեսնեք, թե որն է իսկական քեֆը» (Էրիկ, 6 տարեկան)։

Իմացիր ավելին

Ինչո՞վ են օգտակար Աստվածաշնչի սկզբունքները

Հիսուսն ասաց, թե ինչու մենք առաջնորդության կարիք ունենք և որ երկու սկզբունքները առաջնային կարևորություն ունեն։