Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է Աստվածաշնչի ուսումնասիրությունը

Ի՞նչ է Աստվածաշնչի ուսումնասիրությունը

Եհովայի վկաները առաջարկում են Աստվածաշունչ ուսումնասիրել մի ծրագրով, որի շնորհիվ կարող եք գտել մի շարք հարցերի պատասխաններ, որոնցից են՝

  • Ո՞վ է Աստված։

  • Աստված իսկապե՞ս մտածում է իմ մասին։

  • Ինչպե՞ս բարելավեմ ամուսնական կյանքս։

  • Ինչպե՞ս երջանիկ լինեմ կյանքում։

Ստորև բերված են Աստվածաշնչի ուսումնասիրության ծրագրի վերաբերյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները։

Ի՞նչ կերպով է անցկացվում ուսումնասիրությունը։ Մենք ընտրում ենք մի թեմա, օրինակ՝ «Աստված» կամ «ամուսնություն», և քննում ենք մի շարք աստվածաշնչյան համարներ, որոնք տարբեր կողմերից լուսաբանում են այն։ Համեմատելով դրանք՝ մենք ամբողջական պատկերացում ենք ձեռք բերում, թե ինչ է հայտնում Աստվածաշունչը այդ թեմայի վերաբերյալ։ Այսպես մենք ասես թույլ ենք տալիս, որ Աստվածաշունչը բացատրի ինքն իրեն։

Աստվածաշունչը ուսումնասիրելու համար մենք օգտագործում ենք «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը մեզ» գիրքը։ Գրքում պարզ կերպով ներկայացվում են տարբեր թեմաներ, որոնց թվում են նաև՝ ինչ է Աստվածաշունչն ասում Աստծու, Հիսուսի և մեր ապագայի վերաբերյալ։

Ի՞նչ արժե Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Ուսումնասիրությունը, ինչպես նաև դրա համար տրամադրվող հրատարակությունները անվճար են։

Որքա՞ն է տևում ուսումնասիրության մեկ հանդիպումը։ Շատերը մեզ հետ միասին Աստվածաշունչ ուսումնասիրելու համար շաբաթական տրամադրում են մոտ մեկ ժամ կամ ավելի։ Ուսումնասիրության տևողությունը կարող է լինել փոփոխական։ Մենք սիրով կհարմարեցնենք այն ձեր գրաֆիկին։

Ի՞նչ է լինում, երբ ես տեղեկացնում եմ ձեզ, որ ցանկանում եմ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Երբ դուք տեղեկացնում եք մեզ, որ ուզում եք Աստվածաշունչ ուսումնասիրել, Եհովայի վկաներից մեկը հանդիպում է ձեզ հետ երբ և որտեղ ցանկանում եք։ Նախ նա մի քանի րոպե ներկայացնում է, թե ինչպես է տեղի ունենում ուսումնասիրությունը, ու եթե ցանկանում եք, շարունակում եք ուսումնասիրությունը։

Եթե ես ուսումնասիրեմ Աստվածաշունչը, ստիպված պետք է Եհովայի վկա դառնա՞մ։ Ոչ։ Մենք՝ Եհովայի վկաներս, մարդկանց սիրով սովորեցնում ենք Աստվածաշնչի մասին։ Մենք երբեք որևէ մեկին չենք ստիպում միանալ մեր կրոնին։ Ընդհակառակը՝ մենք հարգալից կերպով ներկայացնում ենք, թե ինչ է ասվում Աստվածաշնչում՝ միաժամանակ հասկանալով, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ընտրելու իր հավատը (1 Պետրոս 3:15