Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն տոնում Սուրբ Ծնունդը

Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն տոնում Սուրբ Ծնունդը

Տարածված սխալ կարծիքներ

Կարծիք։ Եհովայի վկաները չեն տոնում Սուրբ Ծնունդը, քանի որ նրանք չեն հավատում Հիսուսին։

Փաստ։ Մենք քրիստոնյաներ ենք։ Մենք հավատում ենք, որ փրկությունը հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով (Գործեր 4:12

Կարծիք։ Դուք քանդում եք ընտանեկան կապերը՝ ձեր անդամներին սովորեցնելով, որ չտոնեն Սուրբ Ծնունդը։

Փաստ։ Մենք անչափ կարևորում ենք ընտանեկան կառույցը և Աստվածաշնչի միջոցով օգնում ենք մարդկանց ամրացնելու ընտանեկան կապերը։

Կարծիք։ Դուք բաժնեկից չեք լինում առատաձեռն լինելու, խաղաղություն հաստատելու և բոլորի հանդեպ բարի կամեցողություն դրսևորելու սուրբծննդյան համընդհանուր տրամադրությանը։

Փաստ։ Մենք ամեն օր ենք ձգտում լինել առատաձեռն և խաղաղարար (Առակներ 11:25; Հռոմեացիներ 12:18)։ Օրինակ՝ թե ինչպես ենք անցկացնում մեր ժողովները և ինչպես ենք քարոզում, համապատասխան է Հիսուսի հրահանգին. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթեոս 10:8)։ Բացի այդ, մենք մարդկանց ուշադրությունը հրավիրում ենք Աստծու Թագավորության վրա, որը միակն է, որ կարող է երկրի վրա խաղաղություն հաստատել (Մատթեոս 10:7

Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն տոնում Սուրբ Ծնունդը

  • Հիսուսը պատվիրել է նշել իր մահը, ոչ թե ծնունդը (Ղուկաս 22:19, 20

  • Հիսուսի առաքյալները և վաղ հետևորդները չեն տոնել Սուրբ Ծնունդը։ Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանում ասվում է. «Տիրոջ ծննդյան տոնակատարության առաջին հիշատակությունները սկսվում են երրորդ դարից»։

  • Հիսուսը չի ծնվել դեկտեմբերի 25-ին, և նրա ծննդյան ստույգ օրը գրված չէ Աստվածաշնչում։

  • Մենք համոզված ենք, որ Սուրբ Ծնունդը չունի Աստծու հավանությունը, քանի որ նրա արմատները հեթանոսական տոնակատարություններն ու ծեսերն են (2 Կորնթացիներ 6:17

Ի՞նչ կարիք կա այդքան լուրջ վերաբերվել այս հարցին

Շատերը տոնում են Սուրբ Ծնունդը, թեև գիտեն, որ այն հեթանոսական ծագում ունի, և որ Աստվածաշունչը թիկունք չի կանգնում դրան։ Նման մարդիկ գուցե հարցնեն. «Ինչո՞ւ չտոնել ու մերժված լինել հասարակության կողմից։ Ի՞նչ կարիք կա այս տոնը հարց դարձնել»։

Աստվածաշունչը հորդորում է բոլորիս գործի դնել մեր բանականությունը և խորհրդածել (Հռոմեացիներ 12:1, 2)։ Այն սովորեցնում է մեզ գնահատել ճշմարտությունը (Հովհաննես 4:23, 24)։ Ուստի թեև մեզ հետաքրքրում է, թե ինչ կարծիք ունեն ուրիշները մեր մասին, սակայն աստվածաշնչյան սկզբունքները մենք ավելի բարձր ենք դասում, նույնիսկ եթե այդպես վարվելով՝ ընկնում ենք մարդկանց աչքից։

Ճիշտ է, մենք որոշել ենք չտոնել Սուրբ Ծնունդը, սակայն հարգում ենք յուրաքանչյուրի՝ այս հարցի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը և չենք միջամտում, երբ ուրիշները տոնում են այն։

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Սուրբ Ծնունդի մասին

Գուցե զարմանաս՝ իմանալով Սուրբ Ծնունդի հետ կապված 6 տարածված սովորությունների պատմությունը։

Ո՞ւր է կորել ամանորյա տրամադրությունը

Ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ, օգնեք կարիքավորների, հիշել Հիսուսին. այս ամենը շատ կարևոր են։ Սակայն ի՞նչն է ավելի կարևոր։