Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն նշում Զատիկը

Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն նշում Զատիկը

Տարածված սխալ կարծիքներ

Կարծիք։ Եհովայի վկաները չեն նշում Զատիկը, որովհետև նրանք քրիստոնյա չեն։

Փաստ։ Մենք հավատում ենք, որ Հիսուսը մեր Փրկիչն է, և անում ենք մեր լավագույնը, որպեսզի «սերտորեն նրա հետքերին հետևենք» (1 Պետրոս 2:21; Ղուկաս 2:11

Կարծիք։ Դուք չեք հավատում, որ Հիսուսը հարություն է առել։

Փաստ։ Մենք հավատում ենք, որ Հիսուսը հարություն է առել։ Դեռ ավելին, մենք ընդունում ենք, որ դա քրիստոնեական հավատի հիմքն է և քարոզում ենք այդ մասին (1 Կորնթացիներ 15:3, 4, 12–15

Կարծիք։ Ձեզ համար միևնույնն է, որ Զատիկին ձեր երեխաները զրկվում են ուրախանալուց։

Փաստ։ Մենք սիրում ենք մեր երեխաներին և ամեն ինչ անում ենք, որ նրանք ոչ միայն դաստիարակված լինեն, այլև ուրախ ու երջանիկ (Տիտոս 2:4

Եհովայի վկաները ինչո՞ւ չեն նշում Զատիկը

  • Զատիկի տոնը հիմնված չէ Աստվածաշնչի վրա։

  • Հիսուսը պատվիրել է, որ նշենք նրա մահը, ոչ թե հարությունը։ Ու մենք ամեն տարի աստվածաշնչյան լուսնային օրացույցի նիսանի 14-ին համընկնող օրը նշում ենք նրա մահվան Հիշատակի երեկոն (Ղուկաս 22:19, 20

  • Քանի որ Զատիկի սովորությունները սկիզբ են առել հնում պտղաբերության հետ կապված ծեսերից, այդ տոնակատարությունն անընդունելի է Աստծու համար։ Աստված ուզում է, որ իր հանդեպ «բացարձակ նվիրվածություն» դրսևորենք, և նրան դուր չի գալիս, երբ իրեն երկրպագելիս անում ենք այն, ինչ նա չի հավանում (Ելք 20:5; 1 Թագավորներ 18:21

Մենք համոզված են, որ Զատիկի տոնակատարություններին չմասնակցելու մեր որոշումը աստվածաշնչյան հիմք ունի, որտեղ խրախուսվում է ոչ թե պարզապես հետևել մարդկային ավանդույթներին, այլ դրսևորել իմաստություն և գործի դնել մեր խորհելու կարողությունը (Առակներ 3:21; Մատթեոս 15:3)։ Թեև մենք հայտնում ենք մարդկանց Զատիկի հետ կապված մեր համոզմունքների մասին, սակայն միևնույն ժամանակ հարգում ենք յուրաքանչյուրի իրավունքը՝ որոշելու ինչ անել կամ չանել (1 Պետրոս 3:15

 

Իմացիր ավելին

Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Զատիկի մասին

Իմացիր Զատիկ տոնի հետ կապված 5 սովորությունների ծագման մասին։

Ո՞րն է ճշմարիտ կրոնը

Միայն մե՞կ ճշմարիտ կրոն կա։ Քննեք ճշմարիտ կրոնի հինգ բնորոշող նշան։