Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչո՞ւ են Եհովայի վկաները այցելում մարդկանց, ովքեր իրենց կրոնն ունեն

Ինչո՞ւ են Եհովայի վկաները այցելում մարդկանց, ովքեր իրենց կրոնն ունեն

Մեր փորձը ցույց է տվել, որ շատ մարդիկ, ովքեր իրենց կրոնն ունեն, սիրում են զրուցել Աստվածաշնչի թեմաներով։ Ինչ խոսք, մենք հարգում ենք յուրաքանչյուրի՝ իր կրոնն ունենալու իրավունքը և չենք ստիպում լսել մեզ։

Երբ քննարկում ենք կրոնի վերաբերյալ հարցեր, մենք փորձում ենք հետևել Աստվածաշնչի խորհրդին՝ դա անել «մեղմությամբ ու խոր հարգանքով» (1 Պետրոս 3:15)։ Մենք գիտենք, որ ոմանք չեն ցանկանա լսել մեր բերած լուրը (Մատթեոս 10:14)։ Սակայն մենք չենք կարող իմանալ նրանց արձագանքը, եթե չխոսենք նրանց հետ։ Մենք նաև գիտակցում ենք, որ մարդկանց հանգամանքները կարող են փոխվել։

Օրինակ՝ մի օր հնարավոր է տանտերը շատ զբաղված լինի ու չկարողանա խոսել մեզ հետ։ Մեկ ուրիշ անգամ, սակայն, հաճույքով ժամանակ տրամադրի մեզ։ Մարդիկ գուցե նաև դժվարության բախվեն կամ այնպիսի իրավիճակում հայտնվեն, որ ցանկանան իմանալ, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք խոսել մարդկանց հետ տարբեր ժամանակ և տարբեր առիթներով։