Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաները ինչպե՞ս են վերաբերվում թաղման արարողություններին

Եհովայի վկաները ինչպե՞ս են վերաբերվում թաղման արարողություններին

Թաղումների հետ կապված արարողությունների վերաբերյալ մեր տեսակետները մենք հիմնում ենք այն բանի վրա, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը։ Իսկ Աստվածաշունչը սովորեցնում է, որ...

  • Բնական է սգալ սիրելիի մահը։ Հիսուսի աշակերտները սգում էին, երբ մահանում էին իրենց սիրելիները (Հովհաննես 11:33–35, 38; Գործեր 8:2; 9:39)։ Ուստի մեզ համար թաղումը ոչ թե խրախճանքի ժամանակ է (Ժողովող 3:1, 4; 7:1–4), այլ հակառակը՝ կարեկցանք դրսևորելու ժամանակ (Հռոմեացիներ 12:15

  • Մահացածները անգիտակից վիճակում են։ Անկախ մեր էթնիկական ծագումից կամ մշակութային պատկանելությունից՝ մենք հեռու ենք մնում այնպիսի սովորույթներից և արարողություններից, որոնք սկիզբ են առել ոչ սուրբգրային հիմք ունեցող այն հավատալիքից, թե մահացածները գիտակից վիճակում են և կարող են ազդել ապրողների վրա (Ժողովող 9:5, 6, 10)։ Այդ սովորույթներից են արթնությունը (հանգուցյալի կողքին արթուն նստելը), թաղման ճոխ արարողությունները, մահվան տարեդարձը նշելը, մահացածի համար զոհաբերություններ անելը, մահացածների հետ խոսելը, նրանցից ինչ-որ բան խնդրելը և այրիության ծեսերը։ Մենք խուսափում ենք այդ բոլոր սովորույթներից և արարողություններից, քանի որ հնազանդվում ենք Աստվածաշնչի հետևյալ պատվերին. «Զատվեցե՛ք.... և այլևս անմաքուր բանի մի՛ դիպեք» (2 Կորնթացիներ 6:17

  • Մահացածների համար հույս կա։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ հարություն է լինելու, և որ գալու է մի ժամանակ, երբ մահ այլևս չի լինելու (Գործեր 24:15; Հայտնություն 21:4)։ Ինչպես վաղ քրիստոնյաներին, այնպես էլ մեզ այդ հույսն օգնում է խուսափելու մեր վիշտը ծայրահեղ կերպով արտահայտելուց (1 Թեսաղոնիկեցիներ 4:13

  • Հարկավոր է համեստ լինել (Առակներ 11:2)։ Մենք թաղումը չենք համարում մեր դիրքը կամ ֆինանսական վիճակը «ցուցադրաբար ներկայացնելու» առիթ (1 Հովհաննես 2:16)։ Մենք ճոխ թաղումներ չենք անում, որոնք հիմնականում կազմակերպվում են խնջույք անելու, չափազանց թանկարժեք դագաղով ու արտասովոր հագուկապով ներկաներին տպավորելու նպատակով։

  • Մենք չենք փորձում թաղման վերաբերյալ մեր տեսակետը պարտադրել ուրիշներին։ Մենք հետևում ենք այս սկզբունքին. «Մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն» (Հռոմեացիներ 14:12)։ Սակայն առիթի դեպքում ձգտում ենք մարդկանց բացատրել մեր հավատալիքները «մեղմությամբ ու խոր հարգանքով» (1 Պետրոս 3:15

Ինչպե՞ս են Վկաները կազմակերպում թաղման արարողությունը

Վայրը։ Եթե ընտանիքի անդամները որոշում են թաղման արարողություն կազմակերպել, ապա կարող են դա անել իրենց ընտրած վայրում, օրինակ՝ Թագավորության սրահում, սգո սրահներում, տանը, դիակիզարանում կամ գերեզմանոցում։

Արարողությունը։ Ներկայացվում է ելույթ՝ սգացողներին մխիթարելու համար։ Ելույթում բացատրվում է, թե Աստվածաշունչն ինչ է ասում մահվան և հարության հույսի մասին (Հովհաննես 11:25; Հռոմեացիներ 5:12; 2 Պետրոս 3:13)։ Ելույթի ընթացքում հնարավոր է՝ հիշատակվեն հանգուցյալի լավ հատկությունները և այն, թե ինչ օրինակ է նա մեզ թողել իր հավատարմության շնորհիվ (2 Սամուել 1:17–27

Կարելի է Աստվածաշնչի վրա հիմնված երգ երգել (Կողոսացիներ 3:16)։ Այդ արարողությունը եզրափակվում է մխիթարիչ աղոթքով (Փիլիպպեցիներ 4:6, 7

Հանգանակություն, կամ՝ դրամահավաք։ Կրոնական ծառայությունների, այդ թվում թաղման արարողությունների համար մենք դրամահավաք չենք անցկացնում, ինչպես որ հանգանակություն չենք հավաքում մեր ժողովի հանդիպումներին (Մատթեոս 10:8

Ներկաները։ Ոչ Վկա անհատները հրավիրվում են ներկա գտնվելու Թագավորության սրահում անցկացվող թաղման արարողությանը։ Ինչպես մեր ժողովի հանդիպումներին, նույնպեսև այդ արարողություններին կարող են ներկա լինել բոլոր ցանկացողները։

Վկաները ներկա լինո՞ւմ են այլ կրոնների անդամների կողմից կազմակերպվող թաղման արարողություններին

Յուրաքանչյուր Վկա ինքն է որոշում կայացնում՝ առաջնորդվելով Աստվածաշնչով դաստիարակված իր խղճով (1 Տիմոթեոս 1:19)։ Սակայն մենք չենք մասնակցում այնպիսի կրոնական արարողությունների, որոնք, մեր կարծիքով, հակասում են Աստվածաշնչին (2 Կորնթացիներ 6:14–17

Իմացիր ավելին

Ինչո՞ւ են մարդիկ մահանում

Աստվածաշնչի պատասխանը մխիթարական է և հուսադրող։

Ի՞նչ է լինում մահից հետո

Մահացածները գիտակցո՞ւմ են, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։

Մեր մահվան օրը կանխորոշվա՞ծ է

Ինչո՞ւ է Աստվածաշունչն ասում, որ կա «մահանալու ժամանակ»։