Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաները բողոքականնե՞ր են

Եհովայի վկաները բողոքականնե՞ր են

Ոչ։ Եհովայի վկաները քրիստոնյաներ են, և մենք մեզ բողոքական չենք համարում։ Բացատրենք, թե ինչու։

Բողոքականությունը «կրոնական ուղղություն է՝ ուղղված Հռոմի կաթոլիկ եկեղեցու դեմ»։ Ճիշտ է, Եհովայի վկաները համաձայն չեն կաթոլիկ եկեղեցու ուսմունքներին, սակայն իրենց բողոքական չեն համարում հետևյալ պատճառներով։

  1. Բողոքականների շատ հավատալիքներ հակասում են Աստվածաշնչին։ Օրինակ՝ Աստվածաշունչը սովորեցնում է, որ «կա մեկ Աստված», և ոչ թե երեք՝ Երրորդություն (1 Տիմոթեոս 2:5; Հովհաննես 14:28)։ Այնտեղ նաև հստակ նշվում է, որ Աստված չարերին պատժում է ոչ թե դժոխքի կրակներում տանջելով, այլ հավիտյան ոչնչացնելով (Սաղմոս 37:9; 2 Թեսաղոնիկեցիներ 1:9

  2. Մենք չենք բողոքում կաթոլիկ եկեղեցու կամ մեկ այլ եկեղեցու դեմ, ոչ էլ փորձում ենք բարեփոխումներ անել։ Իրականում մենք պարզապես մարդկանց հայտնում ենք բարի լուր Աստծու Թագավորության մասին (Մատթեոս 24:14; 28:19, 20)։ Մենք ոչ թե փորձում ենք բարեփոխումներ անել ուրիշ կրոններում, այլ անկեղծ մարդկանց սովորեցնում ենք Աստծու և նրա Խոսքի՝ Աստվածաշնչի մասին ճշմարտությունը (Կողոսացիներ 1:9, 10; 2 Տիմոթեոս 2:24, 25

Իմացիր ավելին

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՅՍՕՐ

Ովքե՞ր են Եհովայի վկաները

Քանի՞ Եհովայի վկայի ես ճանաչում։ Իսկապե՞ս գիտես, թե ովքեր ենք մենք։