Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Եհովայի վկաները իրենց Աստվածաշո՞ւնչն ունեն

Եհովայի վկաները իրենց Աստվածաշո՞ւնչն ունեն

Եհովայի վկաները Աստվածաշունչ ուսումնասիրելիս օգտագործում են տարբեր թարգմանություններ։ Սակայն եթե իրենց մայրենի լեզվով մատչելի է, հատկապես օգտվում են Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունից Աստծու անվան կիրառության, ճշգրտության և պարզության համար։

  • Աստծու անվան կիրառությունը։ Աստվածաշնչի որոշ հրատարակություններ չեն տվել Հեղինակին այն պատիվը, որին նա արժանի է։ Օրինակ՝ Աստվածաշնչի մի թարգմանության մեջ նշված է ավելի քան 70 մարդկանց անուններ, ովքեր ինչ-որ առումով աջակցել են գրքի հրատարակմանը։ Սակայն այդ նույն Աստվածաշնչում բացարձակապես հանված է գրքի Հեղինակի՝ Եհովա Աստծու անունը։

    Իսկ «Նոր աշխարհ» թարգմանության մեջ Աստծու անունը վերականգնված է այն հազարավոր տեղերում, որտեղ բնագրում գրված է եղել, մինչդեռ այն կոմիտեի անդամների մասին, ովքեր կատարել են այս աշխատանքը, ոչ մի նշում չկա։

  • Ճշգրտություն։ Ոչ բոլոր թարգմանություններն են ճշգրտորեն փոխանցում այն, ինչ գրված է Աստվածաշնչի բնագրում։ Մի թարգմանության մեջ, օրինակ, Մատթեոս 7:13 համարում հետևյալն է գրված. «Նեղ դռնով ներս մտեք, քանի որ դժոխք տանող դուռը լայն է, իսկ ճանապարհը՝ հեշտ»։ Սակայն բնագիր տեքստում օգտագործված է «կործանում», ոչ թե «դժոխք» բառը։ Հավանաբար թարգմանիչները գրել են «դժոխք», որովհետև հավատացել են, որ չարերը հավիտյան տանջվելու են դժոխքի կրակներում։ Սակայն այս գաղափարը աստվածաշնչյան չէ։ Իսկ «Նոր աշխարհ» թարգմանության մեջ այս համարում կարդում ենք. «Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է և ընդարձակ այն ճանապարհը, որը դեպի կործանում է տանում»։

  • Պարզություն։ Լավ թարգմանությունը պետք է ոչ միայն ճշգրիտ լինի, այլև պարզ՝ հասկանալի։ Օրինակ՝ Հռոմեացիներ 12:11-ում Պողոս առաքյալը քրիստոնյաներին հորդորելիս օգտագործում է մի արտահայտություն, որը բառացի նշանակում է «հոգով եռալ»։ Որպեսզի ավելի պարզ ու հասկանալի լինի, «Նոր աշխարհի» մեջ այս արտահայտությունը թարգմանվել է «հոգով բոցավառվել»։

Բացի Աստծու անվան կիրառությունից, ճշգրտությունից և պարզությունից, «Նոր աշխարհ» թարգմանությունը ևս մեկ առանձնահատկություն ունի. այն անվճար է բաժանվում մարդկանց։ Միլիոնավոր մարդիկ, այդ թվում նրանք, ովքեր չէին կարող գնել այն, ստանում և կարդում են Աստվածաշունչը իրենց մայրենի լեզվով։

Իմացիր ավելին

Ինչո՞ւ Եհովայի վկաները լույսընծայեցին «Նոր աշխարհ» թարգմանությունը

Ինչո՞վ է Աստծու Խոսքի այս թարգմանությունը յուրօրինակ։

«Աստծու սրբազան պատգամները» թարգմանելու պատիվը (Հռոմեացիներ 3:2)

Անցած հարյուրամյակի ընթացքում Եհովայի վկաները օգտվել են Աստվածաշնչի տարբեր թարգմանություններից։ Իսկ ինչո՞ւ ձեռնարկեցին «Նոր աշխարհ» թարգմանության աշխատանքները։