Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչպե՞ս է Եհովայի վկաների գործունեությունը ֆինանսավորվում

Ինչպե՞ս է Եհովայի վկաների գործունեությունը ֆինանսավորվում

Մեր քարոզչական գործունեությունը հիմնականում ֆինանսավորվում է Եհովայի վկաների կամավոր նվիրաբերությունների շնորհիվ։ Մեր ժողովների ժամանակ դրամահավաք չի արվում, և ժողովի անդամները տասանորդ չեն տալիս (Մատթեոս 10:7, 8)։ Փոխարենը՝ հանդիպման վայրում դրված են նվիրաբերության արկղեր, և ցանկացողները կարող են նվիրաբերություն անել, ինչն արվում է անանուն կերպով։

Պատճառներից մեկը, թե ինչու մեր ծախսերը շատ չեն, այն է, որ մենք չունենք վարձատրվող հոգևորական դաս։ Բացի այդ, Վկաները գումար չեն ստանում տնետուն գնալու համար։ Իսկ մեր երկրպագության վայրերը համեստ շինություններ են։

Եհովայի վկաների մասնաճյուղ ուղարկվող ցանկացած գումար ծախսվում է աղետից տուժածներին օգնություն տրամադրելու, մեր միսիոներներին և շրջագայող ծառայողներին աջակցելու, զարգացող երկրներում մեզ համար երկրպագության վայրեր կառուցելու, ինչպես նաև Աստվածաշունչ ու քրիստոնեական գրականություն տպագրելու և առաքելու համար։

Յուրաքանչյուրն ինքն է որոշում նվիրաբերություն անել տեղի ծախսերը հոգալու, թե համաշխարհային գործի համար, կամ էլ՝ երկուսի համար։ Ժողովի անդամներին պարբերաբար ներկայացվում է ֆինանսական հաշվետվություն։