Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչպե՞ս են Եհովայի վկաները վերաբերվում գիտությանը

Ինչպե՞ս են Եհովայի վկաները վերաբերվում գիտությանը

Մենք հարգանքով ենք վերաբերվում գիտության նվաճումներին և վստահում ենք գիտական այն հայտնագործություններին, որոնք հիմնավորված են ապացույցներով։

Համաձայն մի բառարանի՝ գիտությունը «բնության և հասարակության զարգացման օրենքները և շրջապատող աշխարհի վրա ներգործելու միջոցները բացահայտող գիտելիքների ամբողջությունն» է («Արդի հայերենի բացատրական բառարան»)։ Թեև Աստվածաշունչը գիտական ձեռնարկ չէ, այն խրախուսում է ուսումնասիրել շրջապատող աշխարհը և օգտագործել գիտական հայտնագործությունները։ Ահա մի քանի օրինակ։

  • Աստղագիտություն։ «Բարձրացրեք ձեր աչքերն ու նայեք։ Ո՞վ է ստեղծել այս ամենը։ Նա, ով աստղերի զորքը թվով է դուրս բերում և նույնիսկ անունով է կանչում նրանց բոլորին» (Եսայիա 40:26

  • Կենսաբանություն։ Սողոմոնը «խոսեց ծառերի մասին՝ Լիբանանի մայրուց մինչև պատի վրա աճող զոպան, խոսեց գազանների, թռչունների, այլ կենդանիների ու ձկների մասին» (1 Թագավորներ 4:33

  • Բժշկագիտություն։ «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (Ղուկաս 5:31

  • Օդերևութաբանություն։ «Մտե՞լ ես արդյոք ձյան շտեմարանները կամ տեսնո՞ւմ ես կարկուտի շտեմարանները.... Որտե՞ղ է այն ճանապարհը, որով.... արևելյան քամին ցրվում է երկրով մեկ» (Հոբ 38:22–24

Գիտական նվաճումների և բնության վերաբերյալ այն հոդվածները, որոնք հրատարակվում են մեր գրականության մեջ, հարգանք են առաջացնում գիտության նկատմամբ։ Եհովայի վկաները իրենց երեխաների մեջ գիտության հանդեպ սեր են զարգացնում, որպեսզի վերջիններս ավելի լավ հասկանան իրենց շրջապատող աշխարհը։ Շատ Եհովայի վկաներ աշխատում են այնպիսի բնագավառներում, որոնք առնչվում են գիտության այնպիսի ճյուղերին, ինչպիսիք են կենսաքիմիան, մաթեմատիկան և ֆիզիկան։

Գիտության հնարավորությունները անսահման չեն

Մենք չենք կարծում, որ գիտությունը կարող է պատասխանել մարդկությանը հուզող բոլոր հարցերին։ * Օրինակ՝ երկրաբաններն ուսումնասիրում են, թե ինչ բաղադրություն ունի երկրակեղևը, կենսաբանները ուսումնասիրում են, թե ինչպես են գործում կենդանի օրգանիզմները։ Սակայն հարցն այն է, թե ինչու է երկիրը կյանքի համար իդեալական վայր, և թե ինչու են մարմնի անդամները գործում այդքան ներդաշնակ։

Մենք եկել ենք այն եզրահանգման, որ միայն Աստվածաշունչն է բավարար պատասխաններ տալիս այս հարցերին (Սաղմոս 139:13–16; Եսայիա 45:18)։ Այդ պատճառով կարծում ենք, որ լավ կրթությունը ներառում է և՛ գիտության, և՛ Աստվածաշնչի ուսումնասիրություն։

Երբեմն գուցե թվա, թե գիտությունը և Աստվածաշունչը հակասում են իրար։ Սակայն թվացյալ հակասություններն ընդամենը Աստվածաշունչը ճիշտ չհասկանալու հետևանք են։ Օրինակ՝ Աստվածաշունչը չի սովորեցնում, որ երկիրը ստեղծվել է բառացի վեց օրերի ընթացքում (Ծննդոց 1:1; 2:4

Որոշ տեսություններ, որոնք ավանդաբար գիտական են համարվում, հիմնավորված չեն բավականաչափ փաստերով և հերքվում են մի շարք հեղինակավոր գիտնականների կողմից։ Մեզ շրջապատող աշխարհում ակնհայտ է Արարչի ձեռքը, և մենք համամիտ ենք բազմաթիվ կենսաբանների, քիմիկոսների և այլ մասնագետների հետ, որոնք եկել են այն եզրահանգման, որ կենդանի օրգանիզմները չէին կարող առաջ գալ պատահական մուտացիաների ու բնական ընտրության արդյունքում։

^ պարբ. 10 Ավստրիացի ֆիզիկոս, նոբելյան մրցանակի դափնեկիր Էրվին Շրյոդինգերը գրել է, որ գիտությունը «լռում է այն ամենի մասին.... ինչն իրականում մոտ է մեր սրտին, ինչն իրականում մեծ նշանակություն ունի մեզ համար»։ Իսկ Ալբերտ Էյնշտեյնը ասել է. «Մեր դառը փորձով հասկացել ենք, որ միայն ռացիոնալ մոտեցմամբ հնարավոր չէ լուծել սոցիալական խնդիրները»։