Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ի՞նչ տեսակետ ունեն Եհովայի վկաները ամուսնալուծության վերաբերյալ

Ի՞նչ տեսակետ ունեն Եհովայի վկաները ամուսնալուծության վերաբերյալ

Մենք ընդունում ենք ամուսնության և ամուսնալուծության վերաբերյալ աստվածաշնչյան տեսակետը։ Աստված հիմնել է ամուսնական կառույցը, որպեսզի այն տղամարդու և կնոջ միջև հարատև միություն լինի։ Ամուսնալուծության համար աստվածաշնչյան միակ հիմքը սեռական անբարոյությունն է (Մատթեոս 19:5, 6, 9

Վկաները օգնո՞ւմ են այն ամուսնական զույգերին, որոնց փոխհարաբերությունները լարված են

Այո՛։ Նրանք դա անում են մի քանի միջոցներով։

  • Հրատարակություններ։ Դրանցում կանոնավորաբար հրատարակվում են այնպիսի նյութեր, որոնք կարող են ամրացնել ամուսնական միությունը, նույնիսկ երբ թվում է, թե ամուսնությունը փրկել հնարավոր չէ։ Օրինակ՝ տես «Նվիրված եղիր կողակցիդ», «Ինչպես ներել» և «Ինչպես վերականգնել վստահությունը» վերնագրերով հոդվածները։

  • Ժողովի հանդիպումներ։ Ժողովի հանդիպումների և համաժողովների ժամանակ քննարկում ենք ամուսնության վերաբերյալ Աստվածաշնչի գործնական խորհուրդները։

  • Երեցներ։ Ժողովի երեցները անձնական օգնություն են ցույց տալիս ամուսնական զույգերին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով աստվածաշնչյան համարների վրա։ Այդ համարներից է, օրինակ, Եփեսացիներ 5:22–25-ը։

Երբ Վկան որոշում է ամուսնալուծվել, պե՞տք է արդյոք ստանա ժողովի երեցների հավանությունը

Ո՛չ։ Նույնիսկ երբ երեցներին խնդրում են, որ օգնեն լուծելու ամուսնական կյանքում առաջ եկած դժվարությունները, նրանք իրավասու չեն ասելու ամուսիններին, թե ինչ անեն (Գաղատացիներ 6:5)։ Սակայն նա, ով, առանց աստվածաշնչյան հիմք ունենալու, որոշում է ամուսնալուծվել, չի համապատասխանում ժողովում առանձնաշնորհումներ ունենալու պահանջներին և չունի աստվածաշնչյան հիմք վերամուսնանալու համար (1 Տիմոթեոս 3:1, 5, 12

Ի՞նչ տեսակետ ունեն Վկաները ամուսինների՝ առանձին ապրելու վերաբերյալ

Աստվածաշունչը կողակիցներին հորդորում է չհեռանալ իրարից, անգամ եթե իրենց ամուսնությունը իդեալական չէ (1 Կորնթացիներ 7:10–16)։ Շատ խնդիրներ կարելի է լուծել՝ ջերմեռանդորեն աղոթելով, աստվածաշնչյան սկզբունքները կիրառելով և սեր դրսևորելով (1 Կորնթացիներ 13:4–8; Գաղատացիներ 5:22

Այնուհանդերձ, ծայրահեղ իրավիճակներում, որոնք նշված են ստորև, որոշ քրիստոնյաներ որոշել են իրենց կողակցից առանձին ապրել։

  • Երբ կողակիցը բացարձակապես հրաժարվում է ընտանիքի կարիքները հոգալուց (1 Տիմոթեոս 5:8

  • Երբ ծայրահեղ ֆիզիկական բռնության է դիմում (Սաղմոս 11:5

  • Երբ անհնար է դարձնում հոգևոր գործունեությունը։ Օրինակ՝ կողակիցը գուցե փորձի ստիպել Վկային խախտել Աստծու օրենքը։ Նման դեպքում քրիստոնյան հնարավոր է՝ որոշի առանձին ապրել, քանի որ թերևս միայն այդպես կկարողանա հետևել առաջին հերթին «Աստծուն հնազանդվելու և ոչ թե մարդկանց» պատվերին (Գործեր 5:29