Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Տագալոգ լեզվով համաժողով Հռոմում. «Մեծ ընտանիքը վերամիավորվե՛ց»

Տագալոգ լեզվով համաժողով Հռոմում. «Մեծ ընտանիքը վերամիավորվե՛ց»

Տագալոգ լեզվով խոսող ժողովրդի հայրենիքից՝ Ֆիլիպիններից, ավելի քան 10 000 կմ հեռու՝ Հռոմում, հազարավոր Եհովայի վկաներ, որոնք խոսում են այդ լեզվով, ներկա եղան 2015 թ. հուլիսի 24–26-ը անցկացված մի առանձնահատուկ համաժողովի։

Ըստ մի հաշվարկի՝ ավելի քան 850 000 ֆիլիպինցիներ այժմ բնակվում են Եվրոպայում։ Այդ երկրամասում կան Եհովայի վկաների՝ տագալոգ լեզվով մոտ 60 ժողովներ և փոքր խմբեր, որոնք քարոզում են իրենց բնակավայրում ապրող ֆիլիպինցիներին։

Այս բոլոր ժողովներն ու խմբերը առաջին անգամ միասին հավաքվեցին Հռոմում՝ ներկա լինելու իրենց մայրենի լեզվով անցկացվող եռօրյա համաժողովին։ 3 239 ներկաների համար ոգևորիչ էր այն, որ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Մարկ Սանդերսոնը, որը նախկինում ծառայել է Ֆիլիպիններում, ներկայացրեց համաժողովի յուրաքանչյուր օրվա եզրափակիչ ելույթը։

«Ուղիղ սրտիս հասան»

Տարբերություն կա՞ արդյոք՝ անհատը իր մայրենի՞ լեզվով, թե՞ իր երկրորդ լեզվով անցկացվող համաժողովի է մասնակցում։ «Ես մի քիչ հասկանում եմ անգլերեն,— ասում է Եվան, որը միայնակ մայր է,— բայց տագալոգ լեզվով անցկացվող այս համաժողովի շնորհիվ աստվածաշնչյան ուսմունքները ուղիղ սրտիս հասան»։ Այս կինն իր երկու երեխաների հետ բնակվում է Իսպանիայում, և որպեսզի նրանք հնարավորություն ունենային Իտալիա մեկնելու, որոշեցին ոչ թե ամեն շաբաթ դրսում սնվել, ինչպես որ անում էին, այլ ամիսը մեկ անգամ։ «Արժեր այդպիսի զոհողության գնալ,— ասում է Եվան։— Համաժողովի բոլոր թեմաները հասկանալի էին ինձ համար»։

Գերմանիայում բնակվող Յասմինը աշխատավայրում խնդրեց, որ իրեն արձակուրդ տան, որպեսզի ներկա լինի համաժողովին։ «Սակայն հենց մեկնելուցս առաջ,— պատմում է նա,— ինձ ասացին, որ չեմ կարող բացակայել, քանի որ որոշ գործեր կային անելու։ Ես հանգստություն պահպանեցի, աղոթեցի Եհովային ու մոտեցա տնօրենին։ Մենք գործն այնպես կազմակերպեցինք, որ ես կարողանամ գնալ համաժողով։ Հավատս չէր գալիս, որ հնարավորություն ունեմ ողջ Եվրոպայից եկած ֆիլիպինցի եղբայրների ու քույրերի հետ լինելու»։

Եվրոպայում բնակվող բազմաթիվ ֆիլիպինցիներ կարոտում են ոչ միայն իրենց հայրենիքը, այլև այն ընկերներին, ովքեր տեղափոխվել են բնակվելու եվրոպական այլ երկրներ։ Այդ համաժողովը հրաշալի հնարավորություն էր, որ ընկերները կրկին հանդիպեին իրար, բայց այս անգամ որպես հոգևոր եղբայրներ ու քույրեր (Մատթեոս 12:48–50)։ Ֆաբրիսն ասում է. «Սիրտս ուրախությամբ լցվեց, երբ տեսա իմ ծանոթներին»։ Համաժողովի վերջում մի քույր անընդհատ ասում էր. «Մեծ ընտանիքը վերամիավորվե՛ց»։

Իմացիր ավելին

Ինչո՞ւ են Եհովայի վկաները համաժողովներ կազմակերպում

Տարին երեք անգամ մենք համաժողովներ ենք կազմակերպում։ Ի՞նչ օգուտներ ենք քաղում այս համաժողովներից։

Ովքե՞ր են Եհովայի վկաները

Քանի՞ Եհովայի վկայի ես ճանաչում։ Իսկապե՞ս գիտես, թե ովքեր ենք մենք։