Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաների ժողովի հանդիպումները

Իմացեք ավելին մեր ժողովների մասին։ Գտեք ձեզ ամենամոտ ժողովի անցկացման վայրը։

Կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված ծանուցում: Համավարակի պատճառով ժողովի հանդիպումներն օնլայն են անցկացվում։ Իմանալու համար, թե ինչպես կարող եք միանալ մեր հանդիպումներին, դիմեք Եհովայի վկաներին կամ սեղմեք ներքևի կոճակը։

Ձեզ ամենամոտ վայրը (opens new window)

Ինչպես են անցկացվում մեր ժողովները

Եհովայի վկաները շաբաթական երկու անգամ ժողովի հանդիպումներ են անցկացնում (Եբրայեցիներ 10:24, 25)։ Ժողովների ժամանակ մենք ուսումնասիրում ենք Աստվածաշնչի խոսքերը և սովորում ենք՝ ինչպես կիրառել դրանք կյանքում։ Ժողովի դռները բաց են բոլորի առաջ։

Ներկաները ակտիվորեն մասնակցում են հանդիպման մեծ մասին, ինչը շատ նման է դասարանական քննարկման։ Հանդիպումները սկսվում և ավարտվում են երգով և աղոթքով։

Մեր հանդիպումներին ներկա լինելու համար պարտադիր չէ, որ դուք լինեք Եհովայի վկա։ Մենք բոլորին ենք հրավիրում գալ։ Մուտքն անվճար է։ Դրամահավաք չի արվում։