Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

JW.ORG կայքը Տորոնտոյում ներկայացվեց գրքի ցուցահանդեսին

JW.ORG կայքը Տորոնտոյում ներկայացվեց գրքի ցուցահանդեսին

2014-ի նոյեմբերի 13–16-ը Տորոնտոյի «Metro Toronto Convention Centre»-ում գրքի միջազգային ցուցահանդեսին ներկայացվեցին տպագիր և էլեկտրոնային գրքեր։ Այդ չորս օրերի ընթացքում ցուցահանդես այցելեց ավելի քան 20 000 մարդ։

Ցուցահանդեսին մասնակցում էին նաև Եհովայի վկաները։ Նրանց գրավիչ ինտերակտիվ տաղավարում տեղադրված պլանշետներով կարելի էր տեսնել, թե ինչպես օգտվել jw.org կայքի տարբեր բաժիններից։

Ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկն ասաց. «Ձեր կայքը ժամանակակից կայք է։ Ձեր մոտեցումից մյուս մասնակիցները, կարծում եմ, շատ բան կարող են սովորել»։ Այցելուները նշեցին, որ կայքը պրոֆեսիոնալ ձևով է ստեղծված, այնտեղ հեշտ է շրջագայել և կարևոր թեմաներ են քննարկվում։ Նրանց նաև տպավորել էր այն, որ կայքը օգնում է մարդկանց հաղթահարել իրենց խնդիրներն ու դժվարությունները։

Այցելուների հետ զրույցից պարզ դարձավ, որ նախքան այս ցուցահանդեսը մարդկանցից շատերը երբեք չէին լսել jw.org կայքի մասին։ Գրեթե ամեն այցելու վերցրեց կայքի այցեքարտը կամ «Որտե՞ղ կարող ենք գտնել կյանքի կարևոր հարցերի պատասխանները» թերթիկը։ Շատերն ասացին, որ կօգտվեն կայքից, ոմանք էլ թողեցին իրենց կոնտակտային տվյալները և խնդրեցին, որ Եհովայի վկաները կապ հաստատեն իրենց հետ։

Ուրբաթ օրը նվիրված էր երեխաներին, ուստի Վկա կամավորները jw.org կայքից ցուցադրեցին անիմացիոն ֆիլմեր։ Դպրոցականների խմբերը իրենց ուսուցիչների հետ կանգնում էին ու դիտում։

Չիկագոյից մի մարդ, ով աշխատում էր Աստվածաշունչ տպագրող մի ընկերությունում, տպավորվեց ցուցանակի վրա դրված Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության որակով։ Նա ասաց, որ կուզեր կապ հաստատել հրատարակիչների հետ, և այցեքարտ վերցրեց։

Jw.org կայքից, որը հասանելի է ավելի քան 700 լեզուներով, այցելուները օգտվեցին 16 լեզուներից՝ ամհարերեն, անգլերեն, բենգալերեն, գուջարաթի, թամիլերեն, իսպաներեն, կորեերեն, հինդի, հունարեն, շվեդերեն, չինարեն, պորտուգալերեն, վիետնամերեն, տիգրինիա, ուրդու և ֆրանսերեն։

Տաղավարում այցելուներին սպասարկող Վկաներից մեկը նկատեց, որ մարդկանց արձագանքը բոլորովին այլ է լինում, երբ ոչ միայն ասում ես կայքի մասին, այլև ցույց ես տալիս։ Նա ասաց. «Մենք հրաշալի հնարավորություն ունեցանք մարդկանց ծանոթացնելու կայքի հետ»։

Իմացիր ավելին

Ի՞նչ կարելի է գտնել մեր վեբ կայքում

Կարող ես իմանալ մեր ու մեր հավատալիքների մասին, ինչպես նաև գտնել քեզ հետաքրքրող հարցերի աստվածաշնչյան պատասխանները։

Գտնել կայքի բովանդակությունը այլ լեզվով

Իմացեք՝ ինչպես փոխել կայքի լեզուն, տեսնել էջը ուրիշ լեզվով և գտնել այլ լեզվով հրատարակություններ։