Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչյան հույսի մասին քարոզվում է Փարիզում

Աստվածաշնչյան հույսի մասին քարոզվում է Փարիզում

2015 թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Փարիզում կայացած ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին (COP21) մասնակցեցին 195 երկրներից ժամանած պատվիրակներ՝ քննարկելու համար, թե ինչպես նվազեցնել մարդու գործունեության ազդեցությունը համաշխարհային կլիմայի վրա։ Համաժողովին ներկա էր գրեթե 38 000 մարդ՝ պետական պաշտոնյաներ, գիտնականներ, բնապահպաններ և գործարարներ։ Տասնյակ հազարավոր ուրիշ մարդիկ էլ այցելեցին մոտակայքում գտնվող հանրային տեղեկատվության կետ, որպեսզի ավելի շատ բան իմանան կլիմայի փոփոխության մասին։

Թեև Եհովայի վկաները այդ համաժողովին չէին մասնակցում, սակայն նրանք նույնպես հետաքրքրված են շրջակա միջավայրով։ Հարյուրավոր Վկաներ այդ օրերին մասնակցում էին Փարիզում կազմակերպված հատուկ քարոզարշավի, որպեսզի հայտնեն աղտոտվածությունից զերծ մոլորակի վրա ապրելու Աստվածաշնչի վրա հիմնված իրենց հույսի մասին։

Հանրային տրանսպորտի մեջ մի Եհովայի վկա զրուցեց մի պերուացու հետ, որը պերուական ազգային զգեստ էր կրում։ Այդ մարդն ասաց, որ թեև լավ առողջություն ունի և բնակվում է գեղեցիկ լեռան վրա, սակայն մտահոգված է մեր մոլորակի ապագայով։ Նրան շատ հուզեց այն ուրախալի հույսը, որի մասին հայտնեց այդ Վկան, և նա՝ ժպիտը դեմքին, վերցրեց jw.org կայքի այցեքարտը։

Գնացքում երկու Վկա զրուցեցին մի ամերիկացի բնապահպանի հետ։ Նա զարմացավ, երբ իմացավ, որ Եհովայի վկաները «Գրին Բիլդինգ Ինիշըթիվ» կազմակերպության կողմից երկու անգամ ստացել են չորս «Կանաչ գլոբուս» վկայագիրը Ուոլքիլում (Նյու Յորք) Միացյալ Նահանգների իրենց մասնաճյուղի երկու նոր շենքերը կառուցելիս էկոլոգիապես անվտանգ և նպատակահարմար նախագիծ ու շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ Նա նույնպես ուրախությամբ վերցրեց այցեքարտը։

Շատերը, տպավորված լինելով այն բանից, որ Վկաները անկեղծորեն հետաքրքրված են բնապահպանական հարցերով, խոստացան այցելել մեր կայք։ Երբ Կանադայից ժամանած մի պատվիրակ լսեց, որ Վկաները քայլեր են ձեռնարկել, որպեսզի պաշտպանեն արևելյան սիալիա թռչնի բնադրման տարածքը Ուորվիքում, որտեղ իրենց նոր գլխավոր վարչությունն է, ասաց. «Նախքան շրջակա միջավայրի պաշտպան լինելը ես թռչնաբան եմ եղել։ Չգիտեի, որ Եհովայի վկաները այդքան մեծ հարգանք ունեն կենդանական աշխարհի հանդեպ։ Ես ուզում եմ կարդալ ձեր գրականությունը և այցելել ձեր կայք, որ ավելի շատ բան իմանամ ձեր մասին»։

Իմացիր ավելին

Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ

Աստվածաշնչում ասվում է, թե ինչու է Աստված ստեղծել երկիրը, երբ վերջ կդրվի տառապանքին, և ինչ է ապագայում սպասվում երկրին և նրա բնակիչներին։

Մարդը վերջնականապես կկործանի՞ երկիրը

Աստվածաշունչը կանխագուշակել է ոչ միայն շրջակա միջավայրի ներկայիս կործանման մասին, այլև թե ինչի է դա տանելու։