Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Քարոզում են Գերմանիայում բնակվող սինտիներին ու ռոմաներին

Գերմանիայում բնակվում են տասնյակ հազարավոր սինտիներ ու ռոմաներ։ * Վերջերս Եհովայի վկաները նրանց մայրենի լեզվով՝ գնչուերենով, Աստվածաշնչի վրա հիմնված թերթիկներ, գրքույկներ ու տեսանյութեր են թողարկել։ *

2016 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած հատուկ քարոզարշավի ժամանակ Եհովայի վկաները ջանացին գնչուերենով այդ տեղեկությունը հայտնել Բեռլինում, Բրեմերհաֆենում, Ֆրայբուրգում, Համբուրգում, Հայդելբերգում և Գերմանիայի այլ քաղաքներում բնակվող սինտիներին ու ռոմաներին։ Նրանք նաև իրենց Թագավորության սրահներում գնչուերենով հանրային հանդիպումներ կազմակերպեցին։

Զարմանալի արձագանք

Բազմաթիվ սինտիներ ու ռոմաներ զարմացան և ուրախացան՝ իմանալով Վկաների կազմակերպած քարոզարշավի մասին։ «Մարդիկ ոգևորվել էին, քանի որ մենք հատուկ ջանքեր էինք թափել նրանց քարոզելու համար»,— ասում են Անդրեն և Էսթերը, մի ամուսնական զույգ, որը մասնակցել է այդ քարոզարշավին։ Շատերը հուզվեցին, երբ աստվածաշնչյան պատգամը իրենց մայրենի լեզվով լսեցին ու կարդացին։ Մի երիտասարդ կին գնչուերենով դիտեց «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը։ Իր ականջներին չհավատալով՝ նա նորից ու նորից բացականչում էր. «Սա իմ լեզո՛ւն է»։

Մաթիաս անունով մի Վկա, որը մասնակցում էր Համբուրգում անցկացվող քարոզարշավին, ասում է. «Ես ու կինս ութ հոգուց բաղկացած խմբով այցելում էինք մի տարածք, որտեղ մոտ 400 սինտիներ ու ռոմաներ են ապրում։ Բոլորը, ում հետ խոսում էինք, գրականություն էին խնդրում»։ Բետինան, որը նույնպես Համբուրգում կամավոր էր ծառայում, ավելացնում է. «Ոմանք լաց էին լինում՝ տեսնելով Եհովայի վկաների հրատարակած գնչուերենով գրականությունը»։ Շատերը անմիջապես սկսեցին բարձրաձայն կարդալ դրանք, ոմանք էլ լրացուցիչ օրինակներ վերցրին իրենց ընկերների համար։

Մի շարք սինտիներ ու ռոմաներ ընդունեցին հանրային հանդիպումներից մեկին ներկա լինելու հրավերը։ Համբուրգում Թագավորության սրահ այցելած 94 անհատներից շատերը նախկինում երբեք չէին եղել այդտեղ։ Հայդելբերգից ոչ հեռու գտնվող Ռայլինգեն քաղաքում ընդհանուր առմամբ 123 հոգի ներկա եղավ հանդիպմանը։ Դրանից հետո գնչուախոս հինգ անհատներ խնդրեցին, որ իրենց հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։

Քարոզարշավի ընթացքում Եհովայի վկաները տարածեցին գրեթե 3 000 թերթիկ և գրքույկ։ Վկաները զրուցեցին սինտի և ռոմա փոքրամասնություններին պատկանող ավելի քան 360 անհատների հետ, որոնցից 19-ը սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նրանցից ոմանք ասացին. «Ի՜նչ հրաշալի է, որ Աստված օգնության ձեռք է մեկնում մեզ»։

^ պարբ. 2 Սինտիները Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում բնակվող, իսկ ռոմաները Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում բնակվող փոքրամասնություններ են։

^ պարբ. 2 «Բրիտանական օնլայն հանրագիտարանում» նշվում է, որ գնչուական լեզուները բաղկացած են «60 կամ ավելի բարբառներից, որոնք իրարից շատ են տարբերվում» (Encyclopædia Britannica Online)։ Պարզության համար այս հոդվածում գործածվում է «գնչուերեն» բառը՝ մատնանշելու այն լեզուն, որով խոսում են Գերմանիայում բնակվող սինտիներն ու ռոմաները։

Իմացիր ավելին

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՅՍՕՐ

Ինչպե՞ս է Եհովայի վկաների գրականությունը պատրաստվում և թարգմանվում

Մենք գրականություն ենք հրատարակում ավելի քան 750 լեզուներով։ Ինչպե՞ս է այս հսկայածավալ գործն իրականացվում։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՅՍՕՐ

Ինչպե՞ս է կազմակերպվում Թագավորության քարոզչության գործը

Քարոզելով մենք հետևում ենք Հիսուսի թողած օրինակին։ Որոնք են մարդկանց քարոզելու մեթոդներից մի քանիսը։