Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Նորություն Մանհեթենում

Նորություն Մանհեթենում

2011 թ. հոկտեմբերին մի խումբ Եհովայի վկաները սկսեցին իրականացնել մի նոր ծրագիր Նյու Յորքի ամենահին շրջաններից մեկի՝ Մանհեթենի բնակիչներին աստվածաշնչյան լուրը գեղեցիկ տաղավարների օգնությամբ հասանելի դարձնելու համար։ Այս ծրագիրը իրականացվում է Մանհեթենի հարավում, որտեղ միշտ եռուզեռ է։

Նրանք տարածքը բաժանեցին չորս գոտիների։ Յուրաքանչյուր գոտում՝ մի քանի տարբեր տեղերում, դրվեցին տաղավարներ, որպեսզի անցորդները տեսնեն գեղեցիկ դասավորված աստվածաշնչյան հրատարակությունները և եթե նրանց որևէ բան հետաքրքրի, դիմեն դրանց կողքին կանգնած լիաժամ ծառայողներից որևէ մեկին։ Տաղավարների մեծ մասը գտնվում է կայարաններում կամ դրանց մոտակայքում, որտեղով ամեն օր անցուդարձ են անում տասնյակ հազարավոր մարդիկ։

Տաղավարների մոտ մարդիկ կարող են իմանալ, թե ինչպես է Աստվածաշունչը պատասխանում տարբեր հարցերին։ Իսկ ովքեր շտապում են, կարող են վերցնել մի որևէ հրատարակություն հետո կարդալու համար։

Տաղավարներում դրված են տարբեր լեզուներով հրատարակություններ։ Եթե անցորդի ուզած լեզվով հրատարակություն չկա, նա կարող է պատվիրել և մի քանի օր անց վերցնել իր պատվերը։

Թե՛ ոստիկանությունը և թե՛ ղեկավար մարմինները ողջունում են այս ծրագիրը։ Մի ոստիկան նույնիսկ ասել է. «Վաղուց պետք է այսպես անեիք։ Սա հենց այն է, ինչ պետք է մարդկանց»։

Մի անգամ էլ անցորդներից մեկը, հենց որ տեսավ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, անմիջապես կանգնեց և ասաց, որ տեսել է մետրոյում ոմանց այս գիրքը կարդալիս և ցանկացել է իմանալ, թե որտեղից են նրանք ձեռք բերել այն։ Հիմա նա արդեն գիտի։

Մի երիտասարդ մեկուկես ամիս շարունակ ամեն օր աշխատանքի գնալիս անցնում էր տաղավարներից մեկի կողքով։ Մի օր նա կանգ առավ ու ասաց. «Ես օգնության կարիք ունեմ»։ Տաղավարի մոտ կանգնած քարոզիչները սիրով լսեցին նրան և տվեցին մի Աստվածաշունչ ու բացատրեցին, թե ինչպես կարող է օգտվել դրանից։

Շատ հետաքրքրասեր անցորդներ են կանգնում հոգևոր թեմաների մասին զրուցելու համար։ Անցած ամիսներից միայն մեկի ընթացքում Մանհեթենում այս ծրագիրը հնարավորություն տվեց, որ մարդիկ վերցեն 3 797 ամսագիր և 7 986 գիրք։