Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

100 000. հասանելի շեմ Եհովայի վկաների համար

100 000. հասանելի շեմ Եհովայի վկաների համար

1987 թ.-ին Վենեսուելայի Վալենսիա քաղաքում՝ «Պլասա Մոնումենտալ» ցլամարտի արենայում, հավաքվել էր 63 580 մարդ։ Շատերը ամբողջ գիշեր ավտոբուսով ճանապարհորդել էին այս միջոցառմանը ներկա լինելու համար։ Դիմելով նրանց՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Լայման Սուինգլը ասաց. «Դուք այլևս փոքր մասնաճյուղ չեք։ Ձեր մասնաճյուղը միջին չափի է։ Իսկ դա նշանակում է, որ շուտով կլինեք այն երկրների թվում, որոնց քարոզիչների թիվը անցնում է 100 000-ը»։

1987 թ.-ին Վենեսուելայում կար 38 000 քարոզիչ, ովքեր ակտիվորեն հռչակում էին Թագավորության բարի լուրը։ Այդ ժամանակ միայն ութ երկրներում էր քարոզիչների թիվը գերազանցում 100 000-ը։

Ամբողջ աշխարհում Եհովայի վկաների աճը տպավորիչ է եղել։ Առաջին աշխարհամարտի ժամանակ միայն մի քանի հազար հոգի էին հռչակում Եհովայի Թագավորության մասին։ Սակայն դա այդպես չմնաց։ Եհովայի վկաների 1943 թ. Տարեգրքում գրվեց. «1942 թ. հաշվետվությունը, չնայած որ կապ չլինելու պատճառով ամբողջական չէր, ցույց է տալիս, որ Եհովան գործը օրհնում է.... Ստացված հաշվետվությունների համաձայն՝ ամբողջ աշխարհում 106 000-ից ավելի քարոզիչներ մասնակցել են [բարի լուրի քարոզչության] գործին»։ Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի փոթորկոտ տարիների ընթացքում շատերը դրական արձագանքեցին Աստվածաշնչի ճշմարտությանը։ 1950 թ.-ին միայն ԱՄՆ-ում 100 000-ից ավել քարոզիչ կար։

Հաջորդ երկիրը Նիգերիան էր, որտեղ 1974-ին քարոզիչների թիվը հասավ 100 000-ի։

Դրանից մեկ տարի անց Բրազիլիայում ու Գերմանիայում նույնպես քարոզիչների թիվը գերազանցեց 100 000-ը։ Չորս մայրցամաքներում գրանցված աճը վկայում էր այն մասին, որ աստվածաշնչյան ճշմարտությունը ամենուրեք գրավում է մարդկանց։

Ամբողջ աշխարհում բարի լուրն ընդունողների թիվը շարունակում էր աճել, ինչպեսև մարգարեացվել էր Աստվածաշնչում. «Քիչը հազար կդառնա, ու ամենափոքրը՝ հզոր ազգ։ Ես՝ Եհովաս, կարագացնեմ դա իր ժամանակին» (Եսայիա 60:22

Ըստ 2014 թ. ծառայողական տարվա հաշվետվության՝ այն երկրների քանակը, որտեղ քարոզիչների թիվը անցել է 100 000-ը, արդեն 24 է։ 2007-ից այդ երկրների թվում է նաև Վենեսուելան։ Ամբողջ աշխարհում Եհովայի վկաների 115 416 ժողովներում ծառայում է 8 201 545 քարոզիչ։

100 000-ից ավել քարոզիչներ ունեցող երկրներ

Աշխարհամաս

Երկիր

Քարոզիչներ

Աֆրիկա

Անգոլա

108 607

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

216 024

Գանա

125 443

Նիգերիա

362 462

Զամբիա

178 481

Ասիա

Ճապոնիա

215 703

Կորեայի Հանրապետություն

100 641

Ֆիլիպիններ

196 249

Եվրոպա

Մեծ Բրիտանիա

138 515

Ֆրանսիա

127 961

Գերմանիա

166 262

Իտալիա

251 650

Լեհաստան

123 177

Ռուսաստան

171 268

Իսպանիա

112 493

Ուկրաինա

150 906

Հյուսիսային Ամերիկա

Կանադա

116 312

Մեքսիկա

829 523

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

1 243 387

Հարավային Ամերիկա

Արգենտինա

150 171

Բրազիլիա

794 766

Կոլումբիա

166 049

Պերու

123 251

Վենեսուելա

140 226

Իմացիր ավելին

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՅՍՕՐ

Ինչպե՞ս է կազմակերպվում Թագավորության քարոզչության գործը

Քարոզելով մենք հետևում ենք Հիսուսի թողած օրինակին։ Որոնք են մարդկանց քարոզելու մեթոդներից մի քանիսը։