Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ինչո՞ւ սովորել բենգալերեն

Ինչո՞ւ սովորել բենգալերեն

Քուինսում (Նյու Յորք) 23 Եհովայի վկաներ վերջերս սկսեցին հաճախել դասընթացների, որտեղ սովորեցնում են խոսել և կարդալ բենգալերեն։ Այդ լեզվով խոսում են Բանգլադեշում և Հնդկաստանի որոշ մասերում։ Դա Եհովայի վկաների կազմակերպած լեզվի արագացված կուրս էր։

Բենգալերենի դասընթացը մեկն էր նրանցից, որոնք անցկացվում են Միացյալ Նահանգներում և այլ երկրներում։ Նման կուրսի մասնակիցների նպատակն է սովորել այդ լեզուն աստվածաշնչյան լուրը այդ լեզվով խոսող մարդկանց հայտնելու համար։

Բենգալերենի դասընթացին մասնակցող մի 27 ամյա աղջիկ՝ Մագալին ասում է. «Բենգալախոս համայնքը մեր տարածքում արագ մեծանում է։ Մարդիկ ուզում են գտնել իրենց հետաքրքրող կարևոր հարցերի պատասխաններ, ինչպիսին է օրինակ՝ «ինչո՞ւ է տառապանքն այսքան շատ»։ Երբ նրանց հայտնում եմ ապագայի վերաբերյալ Աստծու հրաշալի խոստումների մասին, նրանք ավելին են ուզում իմանալ։ Սակայն լեզվական տարբերությունը միշտ խոչընդոտ է լինում»։

Որպեսզի ուսանողները հնարավորինս արագ սովորեն լեզուն, ուսուցիչները զվարճալի և հետաքրքիր կրթական մեթոդներ են կիրառում։ Դրանցից մեկը, օրինակ, դասի ընթացքում ֆիզիկական շարժումներ կատարելն է, ինչը խթանում է ընկալունակությունը։

Ամեն դասից հետո ուսանողները անմիջապես կիրառում են իրենց սովորածը՝ այցելելով բենգալախոս մարդկանց և նրանց հետ աստվածաշնչյան թեմաների շուրջ խոսելով։ Մագալին պատմում է. «Մարդիկ զարմացած ուզում են իմանալ՝ ինչու եմ իրենց լեզուն սովորում։ Այն, որ ժամանակ եմ տրամադրում դրա համար, օգնում է նրանց տեսնելու, թե որքան կարևոր է մեր հայտնած լուրը»։

Եհովայի վկաները ոչ միայն օտար լեզուներ են սովորում, այլև սովորում են՝ ինչպես դասավանդել դրանք։ Միայն Միացյալ Նահանգներում 2006-ի հունվարից մինչև 2012-ի հունվար ամիսը լեզուներ սովորեցնելու վերաբերյալ մոտ 38 սեմինարներ են անցկացվել, որոնց ժամանակ պատրաստվել են 2 244 ուսուցիչներ։ Իսկ 2012-ի սեպտեմբերի 1-ին արդեն անցկացվել էին 37 լեզուների 1 500 դասընթացներ։