Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ազատություն սիրողները հանդիպեցին Արմադայի մոտ

Ազատություն սիրողները հանդիպեցին Արմադայի մոտ

2013 թ. հունիսի 6–16-ը միլիոնավոր այցելուներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս էին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ռուան նավահանգիստ՝ տեսնելու համար աշխարհում ամենամեծ և ամենագեղեցիկ նավատորմը՝ Արմադան։

Նորմանդիայի գեղատեսիլ վայրերով հոսող գալարապտույտ Սեն գետի վրայով 120 կիլոմետր դեպի վեր նավարկելուց հետո աշխարհի տարբեր ծայրերից բարձր կայմերով շքեղ առագաստանավերը խարիսխ գցեցին յոթ կիլոմետր երկարությամբ ձգվող նավահանգստում՝ մասնակցելու ուրախ տոնակատարությանը։ Ավելի քան տասը օր այցելուները եզակի հնարավորություն ունեին անվճար բարձրանալ փառատոնին ներկայացված 45 լեգենդար նավերի վրա։

Ի՞նչն էր մղում տարբեր տարիքի այսքան շատ մարդկանց մասնակցելու այս միջոցառմանը։ Ըստ փառատոնի հիմնադրի և կազմակերպչի խոսքերի՝ Արմադան նրանց հնարավորություն է տալիս «ավելի մոտենալ այս «ծովային հսկաներին», որոնք օգնում են մեզ երազել»։ Շատերի մոտ՝ մեծ, թե փոքր, այս հսկա առագաստանավերը ծովային ճանապարհորդության և ազատության մասին մտքեր են ծնում։

Հազարավոր զբոսաշրջիկներ հնարավորություն ունեցան լսելու մեկ այլ ազատության մասին, որն առաջարկվում է Աստվածաշնչում (Հովհ. 8:31, 32)։ Ռուանի միջնադարյան նեղ ու մարդաշատ փողոցներով շրջելիս՝ այցելուները չէին կարող չնկատել Եհովայի վկաների պատրաստած գրականության ցուցանակները։ Երբ զբոսաշրջիկները կամ նավաստիները մոտենում էին ցուցանակներին, Վկաները առաջարկում էին անվճար վերցնել աստվածաշնչյան գրականություն։ Շատ անցորդների ուշադրությունը գրավում էր «Նախապաշարումից զերծ աշխարհ. ե՞րբ» վերնագրով «Դիտարանը»։ Նրանք բոլորը հրավիրվում էին ունկնդրելու Աստվածաշնչի վրա հիմնված ելույթ ֆրանսերեն, անգլերեն կամ իսպաներեն լեզվով։

Տեղացիները իրենց գնահատանքը հայտնեցին այս նախաձեռնության համար։ Մի տղամարդ, տեսնելով գրականության ցուցանակը և կողքին կանգնած Վկաներին, սկզբում զարմացավ, բայց հետո ասաց. «Ուրախ եմ ձեզ տեսնել այստեղ։ Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր իրենց համոզմունքների համապատասխան են գործում, չնայած չեմ կիսում ձեր հավատալիքները»։ Երկու տարեց տղամարդիկ ցուցանակի մոտ կանգնած Վկա երիտասարդներին ասացին. «Դուք կարող եք հպարտ լինել նրանով, թե ովքեր եք դուք»։

 

Իմացիր ավելին

ԴԻՏԱՐԱՆ

Նախապաշարումից զերծ աշխարհ. ե՞րբ

Իրական դեպքերը ցույց են տալիս, թե ինչպես է Աստվածաշունչը օգնում ազատվելու նախապաշարումից։ Ե՞րբ է նախապաշարմանը վերջ դրվելու։