Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Աստվածաշնչի բացառիկ ցուցահանդես Ֆրանսիայում

Աստվածաշնչի բացառիկ ցուցահանդես Ֆրանսիայում

Հյուսիսային Ֆրանսիայի Ռուան քաղաքի 2014 թ. միջազգային ցուցահանդեսում հազարավոր այցելուների ուշադրությունը գրավեց մի հրապուրիչ տաղավար, որի վրա մեծ տառերով գրված էր՝ «Աստվածաշունչը երեկ, այսօր և վաղը»։

Տաղավարի դրսում տեղադրված մոնիտորների վրա ցուցադրվում էր Աստվածաշնչյան հնագույն ձեռագրերի վերաբերյալ տեսանյութ, իսկ ներսում այցելուները կարող էին ծանոթանալ Աստվածաշնչի գործնական արժեքի, նրա պատմական ու գիտական ճշգրտության և մեծ տարածում ունենալու մասին փաստերին։

Տաղավարում ցուցադրվում էր նաև, թե ինչպես է Աստվածաշունչը, դարեդար անցնելով, հասել մեզ, և այժմ ունի միլիարդավոր ընթերցողներ, որոնք այն կարդում են տպագրված կամ էլեկտրոնային տարբերակով։ Այցելուներին անվճար տրամադրվեց «Նոր աշխարհ» թարգմանության մեկական օրինակ, որը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից ավելի քան 120 լեզուներով։

Շատերը իրենց գնահատանքն արտահայտեցին այն բանի համար, որ Վկաները նախաձեռնություն են վերցրել և Աստվածաշունչը մատչելի են դարձրել հասարակությանը։ Մի սոցիալական աշխատող, ով եկել էր դեռահասների խմբի հետ, տեսանյութը դիտելուց հետո ասաց. «Աստվածաշունչը մեր բոլորիս ժառանգությունն է։ Այն կենդանի գիրք է։ Ամեն անգամ, երբ կարդում եմ այն, գտնում եմ պատասխաններ ինձ անհանգստացնող խնդիրների համար»։

Իսկ մի 60 տարեկան կին զարմացավ, երբ իմացավ, որ կարող է անվճար Աստվածաշունչ վերցնել։ Նա ասաց. «Նորից պետք է սկսենք կարդալ այս գիրքը, քանի որ սրա կարիքը բոլորս էլ ունենք»։