Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Բոտսվանայում այլ տեսակի «ադամանդներ» են ցուցադրվում

Բոտսվանայում է գտնվում աշխարհում ալմաստի պաշարներով ամենահարուստ հանքը։ 2016 թ. օգոստոսի 22–28-ին այստեղ կազմակերպված տոնավաճառներից մեկի ժամանակ Եհովայի վկաները ցուցադրեցին այլ տեսակի «ադամանդներ»։ Նրանց տաղավարում ներկայացված էին Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն, jw.org վեբ կայքը և ընտանեկան կապերը ամրացնող տեսանյութեր։

Այդ տաղավարն այցելած ծնողներին ու երեխաներին անչափ դուր եկավ «Դարձիր Եհովայի ընկերը» անիմացիոն ֆիլմաշարը, որը սովորեցնում է, թե ինչպես կարելի է գործնականում կիրառել աստվածաշնչյան սկզբունքները։ Քանի որ Բոտսվանայի պետական լեզվով՝ սեցվանայով, անիմացիոն քիչ տեսանյութեր կան, շատ այցելուներ հարցրին, թե ինչպես կարող են ձեռք բերել այդ տեսանյութերը։

Երկրի բոլոր ծայրերից եկած այցելուները վերցրին գրականության մոտ 10 000 տպագիր օրինակ, և 120 անհատներ խնդրեցին, որ իրենց հետ Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն անցկացվի։ Շատերին տպավորեց այն, որ այդ միջոցառման ժամանակ թե՛ անգլիախոս և թե՛սեցվանախոս ժողովների անդամները ուս ուսի համագործակցում էին։

Երբ տոնավաճառի մենեջերները գնահատեցին տաղավարներն ու ցուցահանդեսները, Եհովայի վկաներին պարգևատրեցին առաջին կարգի մրցանակով։