Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Նիգերիայում կառուցվել է 3000 Թագավորության սրահ

Նիգերիայում կառուցվել է 3000 Թագավորության սրահ

2014 թ. մարտի 1-ին՝ շաբաթ օրը, Բենին Սիթիում մեծ անցուդարձ էր. 823 հոգի հավաքվել էր Եհովայի վկաների համաժողովների սրահում նշելու մի հիշարժան իրադարձություն։ 1999-ից, երբ սահմանափակ միջոցներ ունեցող երկրներում սկսվեց Թագավորության սրահների շինարարական ծրագիրը, Եհովայի վկաները Նիգերիայում կառուցեցին 3000 սրահ։

Առաջ

Այս նշանակալից հանդիպման ժամանակ հակիրճ ներկայացվեց, թե որտեղ են 1920-ականներից սկսած՝ Նիգերիայում ժողովի հանդիպումները անցկացվել։ Սկզբում դրանք անցկացվել են տներում և վարձած սրահներում։ Սրահի մասին ամենավաղ հիշատակումը, որտեղ անցկացվել են Եհովայի վկաների ժողովի հանդիպումները, այն սրահն է, որ կառուցվել է մոտավորապես 1935-ին Իլեսա քաղաքում։ 1938-ից մինչև 1990 թվականը գրեթե 200 անգամ ժողովների թիվը աճել է՝ 14-ից հասել է 2681-ի, և մեծ մասի համար անչափ մեծ դժվարություն է եղել հանդիպման վայր գտնելը։ Որոշ Թագավորության սրահներից օգտվել են վեց ժողովներ։ Այլ տեղերում էլ հաճախողների թիվը այնքան մեծ է եղել, որ մարդիկ չեն տեղավորվել սրահում և ստիպված են եղել դրսում կանգնած՝ պատուհաններից այն կողմ, լսել ծրագիրը։ Այդ ընթացքում, սակայն, շատ ժողովներ էլ իրենց հանդիպումներն անցկացնում էին տներում և դպրոցի դասարաններում։

Հետո

1990-ին Եհովայի վկաների մասնաճյուղը սկսեց աջակցել շինարարությանը՝ Թագավորության սրահների հիմնադրամի միջոցով գումար հատկացնելով նախագծին։ Մինչև 1997 թ. տարածաշրջանային շինարարական կոմիտեն 105 ժողովների օգնել էր կառուցելու կամ վերանորոգելու իրենց սրահները։ 1997-ից 1999 թվականը 13 սրահներ կառուցվեցին, որոնց շինարարությունը ավարտին հասցվեց ընդամենը 7-ից 15 օրերի ընթացքում։

Սակայն հսկայածավալ շինարարությանը զուգընթաց Նիգերիայում Եհովայի վկաների թիվը գնալով աճում էր։ 1998 թ. ապրիլին մասնաճյուղի տրամադրած տվյալները ցույց տվեցին, որ Նիգերիան դեռ 1 114 Թագավորության սրահների կարիք ունի։

Ելույթ ներկայացնելով Բենին Սիթիում՝ Նիգերիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ Դոն Թրոստը ունկնդիրներին հետևյալն ասաց. «Սա հսկայածավալ աշխատանք էր։ Մենք մտածում էինք, որ այս նախագիծը երբեք իր ավարտին չի հասնի»։ 1999 թ.-ից Թագավորության սրահների շինարարության վեցից ութ հոգանոց խմբերը սկսեցին աջակցել ողջ երկրի ժողովներին։ Պարզ նախագծերի շնորհիվ անցած 14 տարիների ընթացքում նրանք ամեն ամիս միջին հաշվով 17 սրահներ կառուցեցին։

Իրականացված մեծ աշխատանքի համար ներկաներին գովասանքի խոսքեր ուղղելուց հետո եղբայր Թրոստը ավելացրեց, որ դեռ շատ բան կա անելու։ 2013 թվականի ընթացքում Նիգերիայում Եհովայի վկաների միջին թիվը ավելացավ ավելի քան 8000-ով։ «Ապագայում ամեն տարի մենք կարիք կունենանք ևս 100 Թագավորության սրահների»,— ասաց նա։ 2013-ին Նիգերիայի ավելի քան 5700 ժողովներում քարոզիչների բարձրագույն թիվ գրանցվեց՝ 351 000։

Իմացիր ավելին

Եհովայի վկաների Թագավորության սրահներ. ինչո՞ւ և ինչպե՞ս են կառուցվում

Ինչո՞ն են մեր երկրպագության վայրերը կոչվում Թագավորության սրահներ։ Իմացեք ավելին այս համեստ շինությունների մասին, որոնք ծառայում են մեր ժողովներին։

Ինչո՞ւ Եհովայի վկաները իրենց հանդիպումների վայրը չեն կոչում եկեղեցի

Իմացեք՝ ինչու է մեր հանդիպումների վայրը կոչվում «Եհովայի վկաների Թագավորության սրահ», և ինչու է այդ անունը համապատասխան։