Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Արդեն հազարերորդ Թագավորության սրահը

Արդեն հազարերորդ Թագավորության սրահը

2013 թ. օգոստոսը նշանակալից էր Ֆիլիպիններում ապրող Եհովայի վկաների համար։ Նրանք կառուցեցին հազարերորդ Թագավորության սրահը։ Ինչպես շատ երկրներում, այստեղ էլ ժողովները չունեն բավականաչափ միջոցներ և շինարարական փորձ առանց կողմնակի օգնության իրենց Թագավորության սրահը կառուցելու համար։ Տարիներ շարունակ որոշ ժողովներ իրենց հանդիպումները անցկացրել են սեփական տներում կամ բամբուկից կառուցված փոքր շինություններում։

Ֆիլիպիններում և ուրիշ շատ երկրներում Եհովայի վկաների թիվը գնալով ավելանում է, ինչի արդյունքում շարունակ ավելանում է նաև Թագավորության սրահների կարիքը։ Հետևաբար 1999 թ.-ին Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը սահմանափակ միջոցներ ունեցող երկրներում Թագավորության սրահներ կառուցելու մի ծրագիր մշակեց։ Ըստ ծրագրի՝ տեղի Վկաները նվիրաբերում են իրենց կարողության չափով, իսկ մնացած գումարը տրամադրվում է այլ երկրներում կատարած նվիրաբերություններից։ Հմուտ շինարարների ջոկատներ են կազմվում, որոնք օգնում են ժողովներին կառուցել Թագավորության սրահ։ 2001-ի նոյեմբերից այս ծրագիրը սկսեց գործել նաև Ֆիլիպիններում։

Իլումինադոն Բուլականում գտնվող Մարիլաոյի ժողովից է, որտեղ կառուցվեց հազարերորդ Թագավորության սրահը։ Նա ասում է. «Ես իրականում զգացի, թե ինչ է քրիստոնեական եղբայրությունը։ Այնքան շատ կամավորներ կային՝ տղամարդ թե կին, երիտասարդ թե տարեց։ Աշխատում էինք կիզիչ արևի տակ։ Թեև օրվա վերջում բավականին հոգնած էինք լինում, սակայն ուրախանում էինք՝ տեսնելով, թե միասին ինչքան գործ ենք արել»։

Ոչ Վկաները նույնպես տպավորվել էին կամավորների աշխատանքով։ Այն բեռնատարի վարորդը, որը ավազ և շիբին էր բերում շինհրապարակ, ասաց. «Դուք ոնց որ մրջյուններ լինեք, այնքան շատ եք։ Ոչ ոք գլուխ չի պահում։ Երբեք նման բան չեմ տեսել»։

Նոր Թագավորության սրահը

Կամավորները ավարտեցին շենքի կառուցումը վեց շաբաթից էլ քիչ ժամանակում։ Թագավորության սրահը արագ կառուցելուց հետո ժողովի անդամները նորից կենտրոնացան Աստծու Թագավորության բարի լուրը քարոզելու ամենակարևոր գործի վրա (Մատթեոս 24:14

Էլենը, որը տեղի ժողովներից մեկում է ծառայում, ասաց. «Մենք բոլորով տեղ չէինք անում մեր հին Սրահում։ Ոմանք ստիպված էին լինում դրսում նստել։ Նոր Թագավորության սրահը շատ ավելի գեղեցիկ ու հարմար է։ Այժմ բոլորս էլ օգուտներ ենք քաղում ժողովի հանդիպումներից և քաջալերվում ենք»։

Իմացիր ավելին

Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Ֆիլիպիններ

Իմացիր, թե ինչը մղեց ոմանց թողնելու աշխատանքը, վաճառելու ունեցվածքը և Ֆիլիպիններում պարզ կյանքով ապրելու։