Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ֆիլիպինների մասնաճյուղի նկարների ալբոմ 1 (2014-ի փետրվար–2015-ի մայիս)

Ֆիլիպինների մասնաճյուղի նկարների ալբոմ 1 (2014-ի փետրվար–2015-ի մայիս)

Ֆիլիպիններում Եհովայի վկաները վերանորոգում են Կեսոն Սիթիում գտնվող մասնաճյուղի շենքերը և նոր շինություններ կառուցում։ Քանի որ Ֆիլիպինների համար գրականությունը այժմ տպագրում է Ճապոնիայի մասնաճյուղը, նախկին տպարանում գտնվում են համակարգչային բաժինը, նախագծման/շինարարության տեղի բաժինը, տեխսպասարկման, առաքման և թարգմանչական բաժինները։ Այս ալբոմում կարող եք տեսնել որոշ աշխատանքներ, որ արվել են նախկին տպարանում և ուրիշ շինություններում 2014 թ. փետրվարից մինչև 2015-ի մայիսը։ Ծրագրված է աշխատանքներն ավարտին հասցնել մինչև 2016-ի հոկտեմբերը։

Ֆիլիպինների մասնաճյուղի վերջնական տեսքը։ Այն շենքերն ու շինությունները, որոնք կառուցվում կամ վերանորոգվում են։

  • Շենք 4 (բնակելի)

  • Շենք 5 (ձայնագրման/տեսագրման, ծառայողական բաժիններ)

  • Շենք 6 (լանդշաֆտային դիզայն, ավտովերանորոգում, զոդում)

  • Շենք 7 (համակարգչային բաժին, նախագծման/շինարարության տեղի բաժին, տեխսպասարկման, առաքման, թարգմանչական բաժիններ)

Փետրվարի 28, 2014—Շենք 7

Ժամանակավոր աշխատողները տոպրակի մեջ են դնում նոր ապակե մանրաթելերը՝ խոնավությունից պաշտպանելու համար։ Նրանք հագել են պաշտպանիչ հանդերձանք, որպեսզի իրենց մաշկը չգրգռվի։

Ապրիլի 2, 2014—Շենք 7

Աշխատողները ավարտում են Ֆիլիպինների ժեստերի լեզվի ձայնագրման ստուդիայի առաստաղի հետ կապված աշխատանքները։ Առաստաղի քառակուսի անցքերի մեջ տեղադրվելու են դիֆուզոր կարգավորիչներ՝ ստուդիայում օդի հոսքը հավասարաչափ բաշխելու համար։

Հոկտեմբերի 21—Կեսոն Սիթի

Փորելու աշխատանքներ են իրականացվում ջրային սառեցման համակարգ տեղադրելու համար։ Այս նոր համակարգը կտեղադրվի ողջ համալիրի շինություններում։

Դեկտեմբերի 19, 2014—Վերգետնյա փակ անցումներ, որոնք միացնում են 1-ին, 5-րդ և 7-րդ շենքերը

Նոր վերգետնյա փակ անցումը իրար կմիացնի բոլոր գլխավոր շենքերը, այդ թվում նաև շենք 1-ը, որտեղ գտնվում է ճաշարանը։ Այդ անցումը հատկապես օգտակար կլինի շենք 7-ում աշխատող 300-ից ավելի մարդկանց համար։

Հունվարի 15, 2015—Շենք 5

50 տոննա տարողությամբ կռունկը բարձրացնում է տանիքի թիթեղները։ Տեղի աշխատողները օգտագործում են տարբեր մեծության վերամբարձ կռունկներ։

Հունվարի 15, 2015—Շենք 5A (կից շինություն)

Երկու հարկանի 125 քմ մակերես ունեցող այս կից շինությունը ունի երկու զուգարան, սանդուղք և վերելակ։ Քանի որ զուգարաններն ու սանդուղքը այդ շինության մեջ են, հարակից շենք 5-ում ավելի շատ ազատ տարածք է մնում։ Վերելակը գտնվում է այդ կից շենքում և ոչ թե շենք 5–ում, ուստի դրա ձայնը չի խանգարում ձայնագրություններին կամ տեսագրություններին։

Հունվարի 15, 2015—Շենք 5A (կից շինություն)

Արևապաշտպան հովանոցի տակ աշխատողները ամրաններ են տեղադրում։ Հունվարին ցերեկը միջին ջերմաստիճանը մոտ 29°C է, իսկ ապրիլին՝ մոտ 34°C։

Մարտի 5, 2015—Շենք 5

Աշխատողները ամրացնում են ծպեղը տախտակներով։ Շենք 5-ում օգտագործվել է մոտ 800 կտոր փայտանյութ։

Մարտի 17, 2015—Շենք 5

Շաղախում են բետոնը՝ փոքր նախագիծ իրականացնելու համար։ Այս շինարարարական նախագծին մասնակցում են 100-ից ավելի աշխատողներ Ավստրալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Նոր Զելանդիայից, Հարավային Կորեայից, Իսպանիայից, Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։

Մարտի 25, 2015—Շենք 5

Տեղադրում են շենք 5-ի տանիքի պողպատե թիթեղները։ Շենք 5-ում նախկինում եղել է թարգմանչական բաժինը։ Այդ շինությունը վերանորոգվում է, որպեսզի այնտեղ գործեն ձայնագրման/տեսագրման և ծառայողական բաժինները։

Մայիսի 13, 2015—Շենք 5

Սկավառակային սղոցով մետաղագործը պրոֆիլներ է կտրում գրասենյակի պատերի հիմնակմախք պատրաստելու համար։

Իմացիր ավելին

Ի՞նչ է իրականացվում Եհովայի վկաների մասնաճյուղում

Բոլոր այցելուների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ։ Հրավիրում ենք քեզ մեր մասնաճյուղերից մեկը տեսնելու։