Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուորվիքի նկարների ալբոմ 5 (2015 թ. սեպտեմբեր–2016 թ. փետրվար)

Ուորվիքի նկարների ալբոմ 5 (2015 թ. սեպտեմբեր–2016 թ. փետրվար)

Այս ալբոմում կարող եք տեսնել, թե 2015 թ. սեպտեմբերից մինչև 2016 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ինչ գործեր են արվել Եհովայի վկաների գլխավոր վարչության նոր տարածքում, և թե ինչպես են կամավորները աջակցել շինարարությանը։

Ուորվիքի համալիրի տեսքը, ինչպիսին որ այն պետք է լինի։

  1. Ավտոտեխսպասարկման արհեստանոց

  2. Ավտոկայանատեղի

  3. Տեխսպասարկման շենք/բնակիչների ավտոկայանատեղի

  4. Բնակելի շենք B

  5. Բնակելի շենք D

  6. Բնակելի շենք C

  7. Բնակելի շենք A

  8. Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Հոկտեմբերի 7, 2015—Ուորվիքի շինհրապարակ

Խոնավ հողատարածքների համար նախատեսված կամրջի հիմնակմախքը տեղափոխում են դրա համար հատկացված տեղը։ Երբ հիմնակմախքը իջեցրին բեռնատար մեքենայից, դրեցին անիվների վրա՝ հարվածը մեղմելու համար։ Կամուրջը պաշտպանում է խոնավ հողատարածքները, որ մարդը չվնասի դրանք։

Հոկտեմբերի 13, 2015—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Տանիքը ծածկված է թանթռնիկ կոչվող հյութալի (սուկկուլենտ) բույսերով, որոնք նախքան ձմռան գալը փոխում են իրենց գույնը։ Տանիքի վրա տնկված են թանթռնիկի 16 տեսակներ։ Կանաչապատ տանիքները պաշտպանում են շրջակա միջավայրը, որ հեղեղների ժամանակ ջրի հոսքը քիչ լինի, նաև նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսերը։ Բուսականությունը խնամելու համար միայն անհրաժեշտ է այն մաքրել մոլախոտից։

Հոկտեմբերի 13, 2015—Բնակելի շենք D

Կահույքագործը ճիպոտ է տեղադրում բնակելի սենյակի խոհանոցում։ Ատաղձագործության բաժինը մինչև 2016 թ. փետրվարի վերջը տեղադրել է խոհանոցի պահարանների ավելի քան 60 տոկոսը։

Հոկտեմբերի 16, 2015—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Էլեկտրիկները տեղադրում են լուսադիոդներ (LED), որպեսզի լուսավորեն գլխավոր բակի աշտարակի վրա ամրացված Դիտարանի լոգոն։

Հոկտեմբերի 21, 2015—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Գրասենյակները/Սպասարկման բաժինները, աշտարակն ու սպասասրահը՝ լուսավորված։ Աշտարակից այցելուները կարող են զմայլվել Ուորվիքի հրաշալի տեսարանով։

Հոկտեմբերի 22, 2015—Ուորվիքի շինհրապարակ

Շինարարները, գրունտ և բետոն անելով, ճանապարհ են կառուցում փրկարարական մեքենաների համար։ Շինարարության ընթացքում ժամանակավորապես դրված ջութից պաստառը հողը պաշտպանում է էրոզիայից։

Նոյեմբերի 9, 2015—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Աշխատողները սպասասրահի վերևի մասում տեղադրում են տանիքի ապակեպատ լուսամուտներ։ Գրասենյակների/սպասարկման բաժինների տասնմեկ ապակեպատ լուսամուտները հնարավորություն են տալիս, որ բնական լույսը ներս թափանցի։

Նոյեմբերի 16, 2015—Տեխսպասարկման շենք/բնակիչների ավտոկայանատեղի

Խողովակահատիչ (թթվածնաացետիլենային) սարքի միջոցով զոդողը կտրում է ածխածնային պողպատից խողովակը՝ սառը ջրի համակարգ տեղադրելու համար։

Նոյեմբերի 30, 2015—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Մասնագետը տեղադրում է պատուհանի հիմքը։ Այն հավասարեցնելուց և գիպսաստվարաթղթե պատը ամրացնելուց հետո կտեղադրվի պատուհանագոգը։

Դեկտեմբերի 17, 2015—Ուորվիքի շինհրապարակ

Անձրևոտ եղանակին տեղադրվում են հղկված սալաքարեր։ Նկարի աջ կողմում երևում է, որ սպիտակ հավասարեցնող չորսուով շինարարները հարթեցնում են երկու շերտ ագրեգատը։ Հետին պլանում էքսկավատորը հիդրավլիկ մամլիչով իջեցնում է սալաքարերը։ Ձախ կողմում երևում է, որ շինարարները հողը ծածկել են անջրանցիկ բրեզենտով՝ այն էրոզիայից պաշտպանելու համար։

Դեկտեմբերի 24, 2015—Ուորվիքի շինհրապարակ

Աշխատողները միջին լարման մալուխը քաշում են դեպի էլեկտրական ենթակայան, որը Ուորվիքի համալիրը ապահովում է հոսանքով։

Հունվարի 5, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Աշխատողը ավարտուն տեսքի է բերում փակ անցման հիմնակմախքը։ Այդ անցումը իրար է միացնելու ավտոկայանատեղին և գրասենյակների ու սպասարկման բաժինների շենքերը։ Այն կպաշտպանի այցելուներին անձրևից և ձյունից։

Հունվարի 5, 2016—Տեխսպասարկման շենք/բնակիչների ավտոկայանատեղի

Մասնագետը վերահսկման վահանակի միջոցով կարգավորում է շոգեկաթսայի աշխատանքը։ Ուորվիքի համալիրում բոլոր չորս շոգեկաթսաները այժմ արդեն տեղադրված են։

Փետրվարի 8, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Մեխանիկները լվացքատանը չորանոցներ են տեղադրում։ Այդ չորանոցների տարողությունը 6–45 կիլոգրամ է։ Լվացքի մեքենաները կտեղադրվեն ձախ մասում։

Փետրվարի 8, 2016—Թաքսիդոյի համալիր

Կառավարիչ մարմնի անդամ Գերիտ Լյոշը «Դիտարանի» ուսումնասիրություն է անցկացնում։ Հանդիպումը հեռարձակվում է նաև այն վայրերում, որտեղ բնակվում են Ուորվիքի աշխատողները։

Փետրվարի 19, 2016—Բնակելի շենք A

Ինտերիերի բաժնի աշխատողները կավրոլին են տանում բնակելի շենքերից մեկը։ Ուորվիքի համալիրի համար ավելի քան 65 000 քառակուսի մետր կավրոլին է պատվիրվել։

Փետրվարի 22, 2016—Ուորվիքի շինհրապարակ

2015 թ. սեպտեմբերից մինչև 2016 թ. փետրվարը Բնակելի C և D շենքերի համար շահագործման թույլտվություն տրվեց, ինչը հնարավորություն տվեց շինարարներին բնակվելու այնտեղ։ Տեղադրվեցին բոլոր շենքերի վերելակները։ Կառուցվեցին բնակելի շենքեր տանող ճանապարհները, այդ թվում մայթերը։ Քանի որ ձմեռը մեղմ էր, լանդշաֆտային դիզայներները իրենց աշխատանքները նախատեսված ժամանակից շուտ ավարտեցին։

Փետրվարի 24, 2016—Տեխսպասարկման շենք/բնակիչների ավտոկայանատեղի

Կախովի առաստաղներ տեղադրողներից մեկը քայլում է ոտնացուպերի վրա՝ առաստաղ տեղադրելու համար։ Պատերի/առաստաղների բաժնի աշխատողները գիպսաստվարաթղթե պատերի համար պրոֆիլներ են տեղադրում, պատերը մեկուսացնում են, սվաղում, ինչպես նաև դրանց անցքերը փակում են հրակայուն նյութերով։

Իմացիր ավելին

Նրանք պատրաստ են աշխատելու առանց վճարի

Վերջին 28 տարիների ընթացքում Եհովայի վկաները 120 երկրներում կառուցել են տարբեր շինություններ՝ առանց վարձատրության տրամադրելով իրենց ժամանակը և հմտությունները։