Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուորվիքի նկարների ալբոմ 1 (մայիս–օգոստոս, 2014)

Ուորվիքի նկարների ալբոմ 1 (մայիս–օգոստոս, 2014)

Եհովայի վկաները կառուցում են իրենց ապագա գլխավոր վարչությունը Ուորվիքում, Նյու Յորք։ 2014 թ. մայիսից մինչև օգոստոս շինարարական խմբերը զգալի աշխատանքներ են կատարել Ավտոտեխսպասարկման արհեստանոցի, Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժինների շինություններում և C և D բնակելի շենքերում։ Այս ալբոմում կարող եք տեսնել նկարներ, որ արվել են այդ ժամանակահատվածում։

Ուորվիքի համալիրի տեսքը, ինչպիսին որ այն պետք է լինի

  1. Ավտոտեխսպասարկման արհեստանոց

  2. Ավտոկայանատեղի

  3. Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի

  4. Բնակելի շենք B

  5. Բնակելի շենք D

  6. Բնակելի շենք C

  7. Բնակելի շենք A

  8. Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժիններ

Մայիսի 1, 2014—Ուորվիքի շինհրապարակ

Տեսարանը հարավարևմտյան կողմից, որը նայում է հյուսիս՝ Սթերլինգ Ֆորիսթ լճին (Կապույտ լիճ)։ Առջևի պլանում D բնակելի շենքի հիմքի աշխատանքներն են։ Իսկ լճին ավելի մոտ հատվածում պատրաստվում են երկաթբետոնե աղյուսները C բնակելի շենքի համար։

Մայիսի 14, 2014—Կոնստրուկտորային կառույցների պատրաստման կենտրոն շինհրապարակից դուրս

Շինարարները հավաքում են բնակարանների լոգարանների պատիճը. պատրաստում են կաղապարը, դնում են պատերը, ջրատար խողովակները և հոսանքալարերը, ամրացնում են օդափոխման համակարգը և լոգախցիկը։ Մնացած աշխատանքները կարվեն, երբ պատիճը տեղադրվի բնակարաններում։

Մայիսի 22, 2014—Ավտոտեխսպասարկման արհեստանոց

Նկուղային հարկում տեղադրվում են ջրատար խողովակները։ Շինարարության ընթացքում շինության այս հատվածը կծառայի որպես ճաշարան 500 աշխատողների համար, ևս 300 հոգի կտեղավորվեն շինության այլ հատվածներում։ Նախագծի ավարտին այս ժամանակավոր ճաշասենյակները կդառնան արհեստանոցներ, և շենքը կծառայի որպես ավտոտեխսպասարկման արհեստանոց, ինչպես որ նախատեսված է։

Հունիսի 2, 2014—Ավտոտեխսպասարկման արհեստանոց

Աշխատակազմը հատուկ հողով է պատում կտուրը, որպեսզի այն կանաչապատվի։ Բուսականությամբ ծածկված կտուրների շնորհիվ կկրճատվի էներգիայի ծախսը, հորդառատ անձրևների ժամանակ կդանդաղի անձրևաջրերի հոսքը, դրանք կֆիլտրվեն և չեն աղտոտի շրջակա միջավայրը։

Հունիսի 5, 2014—Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժիններ

Այս կառույցում համակցված են լինելու երեք շինություններ, որոնց ընդհանուր մակերեսը 42 000 քառակուսի մետր է։ Շինարարները պողպատե ամրաններ են տեղադրում սյուների համար։

Հունիսի 18, 2014—Ավտոտեխսպասարկման արհեստանոց

Պրոպանի գազային զոդիչով ասֆալտե ծածկ են փռում տանիքին։ Ապահովության համար աշխատողները ամրացված են անվտանգության կապաններով։

Հունիսի 24, 2014—Բնակելի շենք C

Տեղադրվում է օդափոխման համակարգը։ Ուորվիքի նախագծում Վկա կամավորների 35 տոկոսը կանայք են։

Հուլիսի 11, 2014—Մոնթգոմերի, Նյու Յորք

20 000 քառակուսի մետր մակերես ունեցող այս շինությունը ձեռք է բերվել 2014-ի փետրվարին։ Այն ծառայում է որպես պահեստ և շինարարական կիսաֆաբրիկատների արտադրամաս։ Նկարի վերևի աջ կողմում սպիտակ կոնտեյներներում լոգասենյակների պատիճներն են, որոնք պատրաստ են առաքման։

Հուլիսի 24, 2014—Բնակելի շենք C

Նկարում շենքը հյուսիս-արևելյան կողմից է։ Այն նախատեսված է գլխավոր վարչությունում աշխատող 200 հոգու համար։ Սենյակները կունենան 30–55 քառակուսի մետր բնակելի մակերես։ Յուրաքանչյուր սենյակում կլինի խոհանոցի անկյուն, լոգասենյակ և փոքր պատշգամբ։

Հուլիսի 25, 2014—Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի

Կատարվում են նախապատրաստական աշխատանքները։ Նկարի վերևի ձախ կողմում քար ջարդող մեքենան հետագա օգտագործման համար վերամշակում է այն հողազանգվածը, որ փորում-հանում են այդ տարածքից։ Մինչև նախագծի ավարտը մոտ 260 000 խորանարդ մետր հող դուրս կբերվի Ուորվիքի շինհրապարակից։ Օրական միջին հաշվով 23 բեռնատար թափոն է հանվում։

Հուլիսի 30, 2014—Ավտոտեխսպասարկման արհեստանոց

Կտուրը կանաչապատում են։

Օգոստոսի 8, 2014—Ուորվիքի շինհրապարակ

Վերամբարձ կռունկից արված նկար, տեսարան գրասենյակային շենքից դեպի հարավ-արևմուտք։ Ներքևի ձախ անկյունում արդեն ավարտված ավտոկայանատեղին է, որը ամեն օր լիքն է լինում շինարարների մեքենաներով։ Որոշ կամավորներ 12 ժամ ճանապարհ են գալիս, որպեսզի 3–4 օր մասնակցեն աշխատանքին։

Օգոստոսի 13, 2014—Ավտոտեխսպասարկման արհեստանոց

Ժամանակավոր ճաշարանում աշխատանքները մոտենում են իրենց ավարտին։ Էկրանները (դեռ տեղադրված չեն) և առաստաղից կախված բարձրախոսները հնարավորություն կտան այստեղ աշխատողներին վիդեոկապով միանալ Միացյալ Նահանգների մասնաճյուղին և լսել առավոտյան երկրպագությունն ու մյուս հոգևոր ծրագրերը։

Օգոստոսի  14, 2014—Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի

Լցնում են առաջին հարկի ծածկը։ Աջ կողմի աշխատողը վիբրատորով բետոնի լիցքից հանում է օդի պղպջակները, որպեսզի շաղախը լավ նստի։

Օգոստոսի 14, 2014—Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի

Անցկացվել են շենքի հոսանքալարերի մեկուսացման խողովակները, ինչից հետո դրանք արդեն կարող են ծածկվել։

Օգոստոսի 14, 2014—Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի

Առաջին հարկի ծածկի աշխատանքները գրեթե ավարտվել են։ Սա Ուորվիքում մինչ օրս արված ամենամեծ բետոնե ծածկույթն է, որի համար օգտագործվել է 540 խորանարդ մետր շաղախ։ Խառնուրդը պատրաստվել է տեղում, օգտագործվել են ութ խառնիչ մեքենաներ և երկու բետոնամուղ պոմպեր։ Աշխատանքը արվել է հինգ ու կես ժամում։ Կենտրոնում բարձրանում է աշտարակ, որտեղ լինելու են շենքի աստիճանները։

Օգոստոսի 14, 2014—Բնակելի շենք C

Կառուցում են կտուրի եզրապատը։ Հետևի պլանում երևում են A բնակելի շենքի հիմքի աշխատանքները։

Օգոստոսի 15, 2014—Բնակելի շենք C

Պատրաստի լոգասենյակի պատիճը կռունկով բարձրացվում և տեղադրվում է երրորդ հարկի համապատասխան սենյակում։ Այս մեթոդի շնորհիվ շինհրապարակում չի լինում աշխատանքի գերբեռնվածություն և կրճատվում է շինարարության ժամկետները։

Օգոստոսի 20, 2014—Բնակելի շենք C

Շինարարները տեղադրում են ջերմամեկուսացնող բետոնե պանելներ։ Քանի որ պանելներն արդեն գույն ունեն, դրանք ներկելու կարիք չի լինի և քիչ խնամք կպահանջվի։ Դրանք շատ արագ են տեղադրվում, ինչը նպաստում է, որ աշխատանքը ժամանակին ավարտվի։

Օգոստոսի 31, 2014—Ուորվիքի շինհրապարակ

Տեսարան հարավ-արևմտյան կողմից։ D բնակելի շենքի հաջորդ հարկի շինարարությունը սկսելու համար նախապատրաստական աշխատանքներն արված են։ Հետևում երևում է C բնակելի շենքը, որը գրեթե պատրաստ է։