Անցնել բովանդակությանը

Ուորվիքի նկարների ալբոմ 2 (սեպտեմբեր-դեկտեմբեր, 2014)

Ուորվիքի նկարների ալբոմ 2 (սեպտեմբեր-դեկտեմբեր, 2014)

Այս ալբոմում կարող եք տեսնել, թե 2014-ի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ինչ գործեր են արվել Եհովայի վկաների գլխավոր վարչության նոր տարածքում։

Ուորվիքի համալիրի տեսքը, ինչպիսին որ այն պետք է լինի

  1. Ավտոտեխսպասարկման արհեստանոց

  2. Ավտոկայանատեղի

  3. Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի

  4. Բնակելի շենք B

  5. Բնակելի շենք D

  6. Բնակելի շենք C

  7. Բնակելի շենք A

  8. Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժիններ

Սեպտեմբերի 11, 2014​—Ավտոկայանատեղի

Պողպատե պրոֆիլներով պատրաստում են C բնակելի շենքի տանիքի հիմնակմախքը։

Սեպտեմբերի 18, 2014​—Ուորվիքի շինհրապարակ

Տեսարան դեպի հյուսիս՝ Սթերլինգ Ֆորիսթ լճի (Կապույտ լիճ) ուղղությամբ։ Շինհրապարակում միաժամանակ աշխատում է 13 կռունկ։ B բնակելի շենքի բետոնե հիմքը գցելու աշխատանքները ավարտին են մոտենում։

Սեպտեմբերի 26, 2014​—Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժիններ

Պողպատե անկյունակներն ու շվելերները պատրաստ են տեղադրման համար։ Վարչական գրասենյակների և սպասարկման բաժինների համար այս մետաղական նախագիծը հնարավորություն կտա ապահովել հարկերի ընդհանուր լայնարձակ մակերես, իսկ շինարարությունը արագ կավարտվի։

Հոկտեմբեր 9, 2014​—Ուորվիքի շինհրապարակ

Հավաքում են տանիքի հիմնակմախքի համար պատրաստի սյուները, ամրացնում են մետաղական ծալքաթիթեղները և պատում անջրանցիկ թաղանթով։ Այս երկկողմանի տանիքի հատվածը տեղադրվելու է C բնակելի շենքի վրա։ Հետևում պատրաստվում է տանիքի միակողմանի հատված։

Հոկտեմբերի 15, 2014​—Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժիններ

Շինարարները տեղադրում են պողպատե շվելերները շենքի հարավարևմտյան հատվածում։ Շենքի այս մասում լինելու է խոհանոցը, ճաշարանը, լվացքատունը և սպասարկման այլ բաժիններ։

Հոկտեմբերի 15, 2014​—Ուորվիքի շինհրապարակ

Շինարարը, որը զբաղվում է ջրահեռացման համակարգի աշխատանքներով, վերցնում է իրեն մեկնած խոզանակը։

Հոկտեմբերի 20, 2014​—Ուորվիքի շինհրապարակ

Այս պատը կառուցվել էր որպես ցուցանմուշ նոր ժամանած որմնադիրների համար, թե ինչպես է հարկավոր աղյուսները շարել, ինչ գույն շաղախ օգտագործել և ինչ մեթոդով միացնել դրանք։ Այն արդեն ծառայել է իր նպատակին և հիմա քանդվում է։

Հոկտեմբերի 31, 2014​—Բնակելի շենք C

Միակողմանի տանիքի հատվածը տեղադրվում է շենքի վրա։ Բնակելի շենքերի երկու կողմից եռանկյունաձև տանիքները կգեղեցկացնեն դրանց տեսքը հեռվից։

Նոյեմբերի 7, 2014​—Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի

95 տոննա տարողության այս վառելանյութի ցիստեռնը իջեցվում է ներքև։ Այս ցիստեռների մեջ պահվելու է կաթսայատան համար վառելիքը։

Նոյեմբերի 12, 2014​—Բնակելի շենք C

Նկարի աջ անկյունում երևում է Կապույտ լճից մի հատված։ Տարբեր գունային գամմայի շինանյութերի օգնությամբ ընդգծվում են շենքերի արտաքին առանձնահատկությունները։

Նոյեմբերի 21, 2014​—Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի

Ջրմուղագործ ամուսնական զույգը տեղադրում է կոյուղու խողովակները նախքան հատակը կսալապատվի։

Նոյեմբերի 28, 2014​—Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժիններ

Մաքրում են տանիքին նստած ձյունը։

Դեկտեմբերի 1, 2014​—Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի

Մեկ այլ ամուսնական զույգ ստուգում է խողովակատարների սխեման։

Դեկտեմբերի 10, 2014​—Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի

Էքսկավատորները և շաղախի մեքենաները աշխատում են նույնիսկ ձյան եղանակին։ Նկարի վերևի ձախ անկյունում գրասենյակների և սպասարկման բաժինների շենքի որոշ հատվածներ են, որոնք ծածկված են անջրանցիկ բրեզենտով, որպեսզի ջերմաստիճանը կայուն պահվի և ձմռանն էլ շարունակվի բետոնապատման աշխատանքները։

Դեկտեմբերի 12, 2014​—Բնակելի շենք D

Աշխատողները ջրամեկուսիչ նյութով են պատում բետոնե պատերը, նախքան կտեղադրվեն արտաքին պանելները։

Դեկտեմբերի 15, 2014​—Ուորվիքի շինհրապարակ

Արևելյան կողմից երևացող ընդհանուր պատկերը։ Նկարի վերին հատվածում բնակելի շենքերն են։ Մեջտեղի սպիտակ մեծ շենքը գրասենյակների և սպասարկման բաժինների շենքն է։ Շինարարությունը իրականացվում է ձեռքբերված մոտ 100 հեկտար տարածքի 20 տոկոսից էլ պակաս տարածքում, ինչի շնորհիվ շրջակա անտառը մնում է անաղարտ։

Դեկտեմբերի 15, 2014​—Ուորվիքի շինհրապարակ

Տեսարանը արևմուտքից։ Նկարի ներքևում երևում են C և D բնակելի շենքերը։ C շենքի տանիքին շինարարները արդեն տեղադրել են մետաղյա ծածկը, և աշխատանքները ավարտման փուլում են։

Դեկտեմբերի 25, 2014​—Բնակելի շենք C

Ատաղձագործը շարում է լամինատե մանրահատակ։ Առանձնացվել են հատակի, սալիկների, պատերի, կարպետի և խոհանոցային հարթակի գունային չորս տարբեր համադրություններ։ Դրանց համապատասխան չորս սենյակներ են պատրաստվում որպես մոդել, որպեսզի ապագա բնակիչները կարողանան ընտրություն անել։

Դեկտեմբերի 31, 2014​—Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժիններ

Բետոնը հարթեցվում է ձեռքով՝ հատակի ջրահեռացման անցքի համար համապատասխան թեքություն ապահովելու համար։

Դեկտեմբերի 31, 2014​—Բնակելի շենք C

77-ամյա վարպետը տեղադրում է բազմաճյուղ օպտիկաթելային մալուխ։ Նախագծի ընթացքում մոտ 32 կիլոմետր նման հաղորդալար կանցկացվի այս համալիր շինությունում։