Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուորվիքի նկարների ալբոմ 4 (մայիս-օգոստոս, 2015)

Ուորվիքի նկարների ալբոմ 4 (մայիս-օգոստոս, 2015)

Այս ալբոմում կարող եք տեսնել, թե 2015-ի մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում ինչ գործեր են արվել Եհովայի վկաների գլխավոր վարչության նոր տարածքում, և թե ինչպես են կամավորները աջակցել շինարարությանը։

Ուորվիքի համալիրի տեսքը, ինչպիսին որ այն պետք է լինի։

  1. Ավտոտեխսպասարկման արհեստանոց

  2. Ավտոկայանատեղի

  3. Տեխսպասարկման շենք/բնակիչների ավտոկայանատեղի

  4. Բնակելի շենք B

  5. Բնակելի շենք D

  6. Բնակելի շենք C

  7. Բնակելի շենք A

  8. Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Մայիսի 6, 2015—Ուորվիքի շինհրապարակ

Աշխատողը պատրաստվում է աղբ որսացող սարքը իջեցնել Սթերլինգ Ֆորիսթ լճի (Կապույտ լիճ) մեջ։ Այդ սարքը թույլ չի տա, որ լճի ստորին խողովակի մեջ մեծ քանակությամբ թափոններ լցվեն։

Մայիսի 6, 2015—Տեխսպասարկման շենք/բնակիչների ավտոկայանատեղի

Շինարարների խումբը տորկրետ բետոն է անում Տեխսպասարկման շենքի տանիքի եզրապատին։ Տորկրետ տեխնոլոգիան շատ ավելի արագ է լինում, քան սովորական եղանակով։

Մայիսի 15, 2015—Ուորվիքի շինհրապարակ

Փաստագրման բաժնից մի լուսանկարիչ շինհրապարակի լուսանկարներ է անում։ Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը ամեն շաբաթ նայում է լուսանկարները՝ տեսնելու համար, թե ինչպես է նախագիծը առաջ ընթանում։

Մայիսի 30, 2015—Թաքսիդոյի համալիր

Հարավային Կալիֆորնիայից երկու կամավորներ եկել են սանիտարատեխնիկական աշխատանքներ իրականացնելու համար։ Նրանք այն հարյուրավոր կամավորներից են, ովքեր այդ օրը եկել էին Թաքսիդո, որը Ուորվիքի շինարարական աշխատանքների կազմակերպման վայրն է։ Օգոստոսի 1-ին այդ նախագծի համար ռեկորդային թվով նոր աշխատողներ էին եկել՝ 707 հոգի։

Հունիսի 9, 2015—Բնակելի շենք B

Շինարարները կռունկով բարձրացնում են պանելային պատը։ Բնակելի շենքերից վերջինը, որում տեղադրվեցին պանելային պատեր և պատուհաններ, Բնակելի շենք B-ն էր։

Հունիսի 16, 2015—Բնակելի շենքեր C և D

Շինարարները տեղադրում են այն կամուրջը, որը պետք է Բնակելի շենք C-ն միացնի Բնակելի շենք D-ին։

Հունիսի 25, 2015—Բնակելի շենք C

Լանդշաֆտային դիզայներները ճիմապատում են արևմտյան կողմի տարածքը։

Հուլիսի 2, 2015—Ուորվիքի շինհրապարակ

Շինարարները վերանորոգում են ջրթող ուղին, որը միանում է ամբարտակին։ Այդ կառույցը կառուցվել է 1950-ականներին։ Քանի որ այդ տեղանքում հաճախ մեծ փոթորիկներ ու հորդառատ անձրևներ են լինում, վերանորոգման նպատակն է պաշտպանել Ուորվիքի տարածքը, ինչպես նաև շրջակա տարածքները հեղեղներից։

Հուլիսի 15, 2015—Բնակելի շենք A

Որպեսզի տարածքում շատ մարդիկ չխմբվեն, ներքին հարդարման աշխատանքները՝ ներկելը և խողովակների ջերմամեկուսացումը, կատարվում են նաև գիշերը։ Երբ գործում էր երկրորդ հերթափոխը, հարյուրավոր կամավորներ աշխատում էին ցերեկվա ժամը 15։00-ից մինչև գիշերվա 02։00-ն։

Հուլիսի 20, 2015—Բնակելի շենք D

Օդափոխման համակարգը տեղադրողներից մեկը սովորեցնում է մյուս աշխատողին ջերմամեկուսացնել խողովակները։

Հուլիսի 21, 2015—Բնակելի շենք B

Աշխատողը ներկում է այն կամուրջը, որը Բնակելի շենք B-ն միացնում է Տեխսպասարկման շենքին։

Հուլիսի 27, 2015—Թաքսիդոյի համալիր

Ավտոկայանատեղիում բազմաթիվ աշխատողներ սպասում են Ուորվիք տանող տրանսպորտին։ Մի քանի ավտոբուսներ աշխատողներին բերում են շինհրապարակ և հետ են տանում իրենց կացարանները։

Հուլիսի 27, 2015—Թաքսիդոյի համալիր

Կտրում են Ուորվիքում աշխատող երեք կամավորների մազերը։ Թաքսիդոյում, Ուորվիքում և Մոնտգոմերիի պահեստում գտնվող վարսավիրանոցներում ամեն շաբաթ ավելի քան 400 հոգու մազ են կտրում։

Օգոստոսի 3, 2015—Ուորվիքի շինհրապարակ

Տեղադրվում են կաղապարամածներ՝ երկրաջերմային տեխնոլոգիայով բետոն թափելու համար։ Օգտագործելով մոտ 150 մ խորություն ունեցող 120 հորեր՝ այդ համակարգը ձմռանը հավելյալ ջերմություն կմատակարարի, իսկ ամռանը կզովացնի։ Երկրաջերմային էներգիայի ստացման շնորհիվ նվազեցվում են ծախսերը, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված վնասը։

Օգոստոսի 7, 2015—Մոնտգոմերի, Նյու Յորք

Գնված ապրանքները տեսակավորում են Ուորվիքում կատարվող շինարարական աշխատանքների համար։

Օգոստոսի 14, 2015—Թաքսիդո Պարկ, Նյու Յորք

Ուորվիքից երկու աշխատողներ (աջից երկրորդն ու երրորդը) ճաշում են Թաքսիդո Պարկում բնակվող մի ընտանիքի հետ։ Այս ընտանիքի պես՝ Եհովայի վկաների մի քանի ընտանիքներ բացել են իրենց տան դռները, որ հյուրընկալեն այդ նախագիծն իրականացնող կամավորներին։

Օգոստոսի 17, 2015—Տեխսպասարկման շենք/բնակիչների ավտոկայանատեղի

Աշխատողը նեվիլիրով չափում է տարածքի մակերեսի հարթությունը։

Օգոստոսի 20, 2015—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Գլխավոր նախասրահում, որտեղ այցելուները գալու են էքսկուրսիա անցնելու, ավարտվել է պատուհանների տեղադրումը։

Օգոստոսի 26, 2015—Ուորվիքի շինհրապարակ

Բնակելի շենք B-ն վերջինն էր, որում մայիսից օգոստոս ամիսներին տեղադրվեցին պանելային պատերն ու առաստաղները։ Տեղադրվեցին շենքերի միջև բոլոր հետիոտնային կամուրջները։ Սկսեցին իրականացվել լանդշաֆտային դիզայնի հետ կապված մի շարք նախագծեր։

Իմացիր ավելին

Ովքե՞ր են Եհովայի վկաները

Քանի՞ Եհովայի վկայի ես ճանաչում։ Իսկապե՞ս գիտես, թե ովքեր ենք մենք։