Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուորվիքի նկարների ալբոմ 3 (հունվար-ապրիլ, 2015)

Ուորվիքի նկարների ալբոմ 3 (հունվար-ապրիլ, 2015)

Այս ալբոմում կարող եք տեսնել, թե 2015-ի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ինչ գործեր են արվել Եհովայի վկաների գլխավոր վարչության նոր տարածքում։

Ուորվիքի համալիրի տեսքը, ինչպիսին որ այն պետք է լինի։

  1. Ավտոտեխսպասարկման արհեստանոց

  2. Ավտոկայանատեղի

  3. Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի

  4. Բնակելի շենք B

  5. Բնակելի շենք D

  6. Բնակելի շենք C

  7. Բնակելի շենք A

  8. Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժիններ

Հունվարի 2, 2015—Ավտոտեխսպասարկման արհեստանոց

Հարոլդ Քորկերնը, ով օգնում է Կառավարիչ մարմնի հրատարակչական կոմիտեում, հատուկ ելույթ է ներկայացնում, որի վերնագիրն է. «Ապրիր քո ներուժին համապատասխան»։ Կանոնավորաբար եղբայրներ են գալիս Ուորվիք այստեղ ծառայողներին իրենց ելույթներով քաջալերելու համար։

Հունվարի 14, 2015—Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժիններ

Սպիտակ պլաստիկ թաղանթը աշխատողներին պաշտպանում է ցրտից և օգնում է շարունակելու իրենց աշխատանքը ձմեռվա ընթացքում։ Շինության այս հատվածում լինելու են ճաշարանը, բուժարանը, խոհանոցը և լվացքատունը։

Հունվարի 16, 2015—Բնակելի շենք D

Էլեկտրիկները պատրաստվում են հոսանքալարեր անցկացնել։ Արդեն ավելի քան 12 000 մետր հաղորդալար է անցկացվել բնակելի շենքերում։ Էլեկտրականության հետ կապված աշխատանքները Ուորվիքում սկսվել են տարածքը գնելուց անմիջապես հետո և կշարունակվեն մինչև նախագծի ավարտը։

Հունվարի 16, 2015—Բնակելի շենք A

Աշխատողը վերջին հարկի պատշգամբին կպցնում է կպչուն ժապավեն։ Այնուհետև պատշգամբները պատվում են պոլիմեթիլ մետակրիլատով (PMMA)՝ ջրակայուն թաղանթով։

Հունվարի 23, 2015—Բնակելի շենք A

Հայր ու աղջիկ հոսանքալարեր են անցկացնում։

Փետրվարի 6, 2015—Ավտոտեխսպասարկման արհեստանոց

Աշխատողները ճաշում են ժամանակավոր ճաշարանում։ Ամեն օր սնունդ է պատրաստվում ավելի քան 2 000 հոգու համար։

Փետրվարի 12, 2015—Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի

Շինարարների խումբը հիմքի համար մետաղական ամրաններ է հյուսում։

Փետրվարի 12, 2015—Բնակելի շենք C

Երեխաների շնորհակալական նամակները շինարարներին։ Շատ կամավորներ կարճ ժամանակով են մասնակցում շինարարությանը։ Ամեն շաբաթ մոտ 500 նոր աշխատողներ են գալիս։ Փետրվարին ամեն օր մոտ 2 500 մարդ էր աշխատում շինհրապարակում։

Փետրվարի 24, 2015—Ուորվիքի ողջ շինհրապարակը

Այս նախագիծը ավելի քան 60 տոկոսով ավարտված է։ 2015 թ. հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում արդեն կանգնեցվել էին բնակելի շենքերի պատերը և պատրաստ էին վարչական գրասենյակների և սպասարկման բաժինների պողպատե կառույցները։ Այդ ընթացքում նաև սկսել էին տեղադրել տեխսպասարկման շենքի բետոնե պանելները, բնակելի շինությունները իրար միացնող միջանցքները և Սթերլինգ Ֆորիսթ լճի (Կապույտ լիճ) պատնեշը։

Փետրվարի  25, 2015—Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժիններ

Տեսարան աստիճանասանդուղք աշտարակի ներքևից։ Վարձու շինարարները կառուցել են հինգհարկանի աշտարակի կմախքը, իսկ Վկա կամավորները լցրել են բետոնե շաղախը։

Փետրվարի 26, 2015—Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի

Շինարարները ձմռան ցրտին հյուսում են առաջին հարկի ամրանները։ Հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում Ուորվիքում տեղացել է ավելի քան 127 սանտիմետր ձյուն։ Աշխատողները միշտ մաքրում էին ձյունը շինհրապարակից։ Նրանք տաքանում էին ջեռուցվող սենյակներում։

Մարտի 12, 2015—Ավտոկայանատեղի

Տանիքի վրա ամրացվում է մետաղական ծածկ։ Մինչև ապրիլի վերջ ավարտվեց բնակելի շենքերի սրածայր տանիքների գրեթե մեծ մասի կառուցումը։ Բնակելի շենք B-ի տանիքի կառուցումը վերջնականապես ավարտվեց հունիսի կեսերին։

Մարտի 18, 2015—Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի

Բնակելի շենք B-ի տեսքը վերամբարձ կռունկից։

Մարտի 18, 2015—Տեխսպասարկման շենք/Բնակիչների ավտոկայանատեղի

Ջրմուղագործները քննարկում են բնակիչների ավտոկայանատեղիի գծագիրը։ Ամբողջ նախագծի համար անհրաժեշտ է ավելի քան 3 400 գծագիր։

Մարտի 23, 2015—Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժիններ

Աշխատողները կռունկի օգնությամբ պլաստիկ պաշտպանիչ թաղանթ են անցկացնում շինության վրա։ Անվտանգության դասընթացները ապահովում են կռունկների և այլ տեխնիկայի անվտանգ օգտագործումը։ Դրանց ժամանակ ընդհանուր տեղեկություն է տրվում անվտանգության կանոնների մասին, սովորում են օգտվել մկրատաձև վերելակներից, բարձրությունից չընկնելու համար նախատեսված հատուկ ամրագոտիներից, հակագազերից, ծանոթանում են նախազգուշական ազդանշաններին։ Նաև սովորում են, ինչպես ճիշտ ամրացնել ծանր բեռները կռունկով տեղափոխելիս։

Մարտի 30, 2015—Ուորվիքի ողջ շինհրապարակը

Արևմուտք. բնակելի շենքեր։ Ապրիլի վերջում A, B, D բնակելի շենքերում ընթացքի մեջ էին մեխանիկական և էլեկտրական համակարգերի հետ կապված լայնածավալ աշխատանքները։ Իսկ C բնակելի շենքում (չի երևում նկարում), սկսվել էին միջնորմների տեղադրման, սալիկապատման, և ներկման աշխատանքները։

Ապրիլի 15, 2015—Բնակելի շենք B

Երկու աշխատողներ, կռունկի վրա կանգնած, դրսի պատը ներկում են անջրանցիկ և օդամեկուսիչ ներկով։ Այդ ներկը յուրաքանչյուր բնակելի շենքին քսելը տևում է մոտ երկու ամիս։

Ապրիլի 27, 2015—Վարչական գրասենյակներ/Սպասարկման բաժիններ

Որմնադիրները գրանիտե պատ են շարում։ Շինության այս հատվածում են լինելու բեռնափոխադրումների և այլ տարբեր ծառայությունների բաժինները։

Ապրիլի 30, 2015—Ուորվիքի ողջ շինհրապարակը

Վարձու ջրասուզակը Կապույտ լճում հին փականը փոխում է նորով։ Ընդամենը կոճակի մեկ սեղմումով կարելի է իջեցնել լճի ջրի մակարդակը, որը կկանխի ջրհեղեղը փոթորկի ժամանակ։

Իմացիր ավելին

Անձնվիրաբար ծառայողների կյանքից, Նյու Յորք

Ինչո՞ւ բարեկեցիկ կյանքով ապրող մի ամուսնական զույգ ցանկացավ իր հարմարավետ տնից տեղափոխվել փոքրիկ բնակարան։