Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուորվիքի նկարների ալբոմ 6 (մարտ-օգոստոս, 2016)

Ուորվիքի նկարների ալբոմ 6 (մարտ-օգոստոս, 2016)

Այս ալբոմում կարող եք տեսնել, թե 2016 թ. մարտից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում ինչ գործեր են արվել Եհովայի վկաների գլխավոր վարչության նոր տարածքում, և թե ինչպես են կամավորները աջակցել շինարարությանը։

Ուորվիքի համալիրի ավարտուն տեսքը։

  1. Ավտոտեխսպասարկման արհեստանոց

  2. Ավտոկայանատեղի

  3. Տեխսպասարկման շենք/բնակիչների ավտոկայանատեղի

  4. Բնակելի շենք B

  5. Բնակելի շենք D

  6. Բնակելի շենք C

  7. Բնակելի շենք A

  8. Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Մարտի 16, 2016—Ուորվիքի շինհրապարակ

Կաղնու և թխկիի ծառեր են բեռնաթափվում։ Ուորվիքի տարածքում ավելի քան 1 400 նոր ծառեր են տնկվում։

Մարտի 23, 2016—Ավտոտեխսպասարկման արհեստանոց

Ուորվիքում 384 աշխատողներ նշում են Տիրոջ ընթրիքը։ Ողջ աշխարհի Եհովայի վկաները ամեն տարի նշում են այդ միջոցառումը։

Ապրիլի 15, 2016—Ուորվիքի շինհրապարակ

Արհեստավորները պատուհաններ են տեղադրում դարպասի մոտ գտնվող պահակատնակում։ Պահակները ողջունելու են այցելուներին, հսկելու են տարածքը և կանոնակարգելու են տարածք մտնող և այնտեղից հեռացող մեքենաների երթևեկությունը։

Ապրիլի 19, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Հայր ու որդի գորգի սալիկներ են կպցնում երկրորդ հարկի միջանցքում։ Գորգի սալիկները շատ են օգտագործվում հասարակական վայրերում, քանի որ վնասվելու դեպքում դրանք ավելի հեշտ է փոխել, քան մեծ գորգերը։

Ապրիլի 27, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Արհեստավորները գրասենյակում տեղադրում են հավաքովի-քանդովի միջնորմեր։ Դրանք հնարավորություն են տալիս անհրաժեշտության դեպքում ձևափոխելու գրասենյակը։

Մայիսի 10, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Ընդունարանի կողքը գտնվող հասարակական զուգարանում աշխատողը որոշ գործեր է անում զուգարանակոնքեր ու խցիկներ տեղադրելու համար։

Մայիսի 26, 2016—Ուորվիքի շինհրապարակ

Վթարային խումբը ուսումնավարժանքներ է անցկացնում։ Սովորելով կրակը արագ հանգցնել՝ նրանք կկարողանան պաշտպանել Ուորվիքի անձնակազմին և մասնաշենքերը, ինչպես նաև հնարավորինս քիչ կդիմեն տեղի հրշեջ ծառայությանը՝ այդպիսով թեթևացնելով նրանց գործը։

Մայիսի 30, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Նախքան գլխավոր ճաշարանում առաջին անգամ առավոտյան երկրպագության ծրագրի հեռարձակումը մատուցողը աշխատողներին օգնում է, որ նստելու տեղ գտնեն։

Մայիսի 31, 2016—Տեխսպասարկման շենք/բնակիչների ավտոկայանատեղի

Աշխատողը լազերային հարթաչափի օգնությամբ տեղադրում է ավելի քան 2 500 նշաններից մեկը՝ բնակիչներին և այցելուներին ուղղություն ցույց տալու համար։

Հունիսի 1, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Արհեստավորը եռակցում է ընդունարանից դահլիճ տանող գլխավոր աստիճանների բազրիքը։ Հրակայուն սավանը պաշտպանում է իրերը և այլ բաներ վնասվելուց։

Հունիսի 9, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Պատերի և առաստաղների բաժնի ծառայողը ավարտում է գիպսաստվարաթղթե միջնորմի հարթեցման աշխատանքները, որը ուղղորդում է դեպի «Կենդանի հավատ» ցուցասրահը (երեք ցուցասրահներից մեկը, որտեղ շրջայցն առանց էքսկուրսավարի է)։ Ցուցադրված նմուշների ճարտարապետական տարրերն ընդգծում են յուրաքանչյուր ցուցահանդեսի թեման։

Հունիսի 16, 2016—Ավտոտեխսպասարկման արհեստանոց

Աշխատողները բետոնե հատակը պատրաստում են գրունտավորման համար։ Դրա շնորհիվ հատակը ավելի ամուր կլինի, չի փոշոտվի, հատակի վրա չեն մնա անվադողերի հետքերը, և այն հեշտ կլինի մաքրել։

Հունիսի 29, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Աշխատողների մի խումբ ապակեթելքավոր ծածկ է տեղադրում ընդունարանի մուտքի վերևում։ Կիսաթափանցիկ ապակեթելքավոր սալիկները մեղմում են լույսի թափանցումը գլխավոր մուտք։

Հունիսի 29, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Ամուսինները գրանիտե սալիկներ են տեղադրում «Աստվածաշունչը և Աստծու անունը» ցուցասրահի մուտքի մոտ։

Հուլիսի 6, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Աշխատողը գլխավոր դահլիճում տեղադրում է 1 018 նստարաններից մեկը։ Այդ դահլիճում Բեթելի ընտանիքի համար կանցկացվեն «Դիտարանի» ուսումնասիրությունն ու հոգևոր այլ ծրագրեր։

Հուլիսի 9, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Գլխավոր ընդունարանում արհեստավորները, էլեկտրիկներն ու այլ աշխատողներ տեղադրում են այցելուներին ուղղված ողջույնի խոսքերով լուսարձակող վահանակ։

Հուլիսի 13, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Շինարարությանը աջակցող խմբի երկու անդամ աշխատողների համար ջուր են բերում ընդունարան։ Հատկապես շոգ եղանակին շինարարներին անընդհատ հիշեցում է տրվում, որ շատ ջուր խմեն։

Հուլիսի 19, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Արհեստավորը «Աստվածաշունչը և Աստծու անունը» ցուցասրահում ցուցասեղաններ է տեղադրում, որոնց վրա կցուցադրվեն Աստվածաշնչի հազվագյուտ նմուշներ։ Այդ նմուշները պարբերաբար կփոխարինվեն Աստվածաշնչի այլ նմուշներով և արտեֆակտերով։

Հուլիսի 22, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Պրոյեկտորը արտապատկերել է աշխարհի քարտեզը գլխավոր ընդունարանի պատի վրա։ Աշխատողը Ավստրալիայի և Հարավարևելյան Ասիայի կղզիները ամրացնում է համապատասխան տեղերում։ «Եհովայի վկաներ» անվանումը պատի վրա կարելի է տեսնել գրեթե 700 լեզուներով։

Հուլիսի 23, 2016—Գրասենյակներ/սպասարկման բաժիններ

Բեթելի ընտանիքի անդամները ներկա են մի հանդիպման, որի ընթացքում ողջույնի խոսքեր են ուղղվում նրանց, նրանք ծանոթանում են Ուորվիքի տարածքին և զգուշացումներ են ստանում այն վտանգների մասին, որոնք դեռևս կան այնտեղ։

Օգոստոսի 17, 2016— JW Broadcasting տաղավար

Մոնտաժողները JW Հեռարձակման հաղորդավարի սեղանի վրա օղակաձև հարմարանք են կախում, որը կլուսավորի տաղավարը։ Տաղավարի հիմնական մասերը Բրուքլինից են տեղափոխվել այստեղ։

Օգոստոսի 24, 2016—Ուորվիքի շինհրապարակ

Էլեկտրիկը գլխավոր մուտքի մոտ LED լույսով աշխատող նոր նշան է տեղադրում։ Սեպտեմբերի 1-ին գլխավոր վարչության բաժիններից շատերը արդեն գործում էին Ուորվիքում։