Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուոլքիլի նկարների ալբոմ 2 (2014 թ. նոյեմբեր–2015 թ. նոյեմբեր)

Ուոլքիլի նկարների ալբոմ 2 (2014 թ. նոյեմբեր–2015 թ. նոյեմբեր)

Եհովայի վկաները վերջերս ընդարձակել և վերանորոգել են Ուոլքիլում (Նյու Յորք) գտնվող իրենց շինությունների համալիրը։ Այս ալբոմում կարող եք տեսնել որոշ աշխատանքներ, որ արվել են 2014 թ. նոյեմբերից մինչև 2015 թ. նոյեմբերը։

Ուոլքիլի համալիրը 2015 թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ։

  1. Տպարան

  2. Գրասենյակային շենք 1

  3. Բնակելի շենք E

  4. Ճաշարան

  5. Լվացքատուն և քիմմաքրում

  6. Գրասենյակային շենք 2

  7. Բնակելի շենք D

Դեկտեմբերի 4, 2014—Գրասենյակային շենք 2

Գրասենյակային նոր շենքի մուտքի շուրջը պատրաստում են սալարկելու և կանաչապատելու համար։ Ձախ կողմում գտնվող քայլելու ճանապարհը ջեռուցվում է, որպեսզի ձմռանը անցորդները չսայթաքեն։ Այս շենքում են գտնվում Բեթելի բյուրոն, մասնաճյուղի կոմիտեի գրասենյակը և ծառայողական բաժինը։

Դեկտեմբերի 5, 2014​—Բնակելի շենք D

Ինտերիերի բաժնում ծառայողներից մեկը աշխատում է հղկող մեքենայով, որպեսզի հետո տեղադրվի պատրաստի հատակը։ Հղկող մեքենային ամրացված է փոշեկուլ, ինչի շնորհիվ քիչ փոշի է բարձրանում։

Հունվարի 9, 2015​—Բնակելի շենք E

Ձևափոխված ռոտոնդան իր դռներն է բացում այցելուների և Բնակելի շենք E-ում ապրող 200-ից ավելի բեթելցիների առաջ։ Այս շինությունում տեղադրվել են էներգիա խնայող պատուհաններ և հակահրդեհային ահազանգման նոր համակարգ։

Փետրվարի 9, 2015​—Տպարան

Տեխսպասարկման հետ կապված դասընթացների նոր մասնաշենքում հեռահաղորդակցման սարքավորման համար լարեր են անցկացվում։ Այս շենքում աշխատողները անհրաժեշտ հմտություններ ձեռք կբերեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ջրմուղագործությունը, էլեկտրականությունը և անվտանգությունը։

Փետրվարի 17, 2015​—Տպարան

Էլեկտրիկը տեխսպասարկման հետ կապված դասընթացների բաժնի նոր մասնաշենքում լուսադիոդային լամպ է տեղադրում։

Մարտի 2, 2015​—Գրասենյակային շենք 1

Մասնագետը ստուգում է էլեկտրական մոնտաժի խողովակների միջև եղած տարածությունը։ Այս տարածքը վերանորոգվել է, և այստեղ են գտնվում Բրուքլինից տեղափոխված տարբեր բաժիններ։

Մարտի 3, 2015​—Բնակելի շենք D

Աշխատողը զոդում է տաք ջրի համար նախատեսված խողովակները։

Մարտի 31, 2015​—Բնակելի շենք D

Ամբարձիչ մեքենայի օգնությամբ էքստերիերի բաժնի ծառայողները խծուծում են պատուհանը։ Էներգիա խնայող այս պատուհանների շնորհիվ, որոնց թիվը միայն այս շենքում հասնում է 298-ի, թե՛ ամռանը, թե՛ ձմռանը էլեկտրաէներգիայի ծախսերը կրճատվել են։

Ապրիլի 17, 2015​—Գրասենյակային շենք 1

Օգտագործելով 1970-ականներով թվագրված պատի քարեր, որմնադիրները վերակառուցում են Գրասենյակային շենք 1-ի և Բնակելի շենք E-ի միջև եղող կենտրոնական ավտոկայանատեղիի պատերից մեկը։

Ապրիլի  17, 2015​—Գրասենյակային շենք 1

Մասնագետը հղկում է պատը՝ այն ներկելու համար։ Այս վերանորոգված շենքում են գտնվում հաշվապահությունը, համակարգչային և մատակարարման բաժինները։

Հունիսի 8, 2015​—Բնակելի շենք D

Էլեկտրիկը մետաղաճոպան է անցկացնում տանիք, որպեսզի դրան միացնի շանթարգելը։ Այն պաշտպանում է շենքը կայծակի ուղիղ հարվածի հետևանքներից՝ հողանցման միջոցով։

Հունիսի 8, 2015​—Բնակելի շենք D

Ուոլքիլի համալիրն ընդարձակելիս մեծ ուշադրություն է դարձվել բնատեսարանի, այդ թվում՝ այս լուսանկարի ծառերի պահպանմանը։ Ձախ կողմում գտնվող ջրմուղ աշտարակը, որի տարողությունը մոտ 150 000 լիտր է (40 000 գալոն), կարևոր դեր ունի Ուոլքիլի ջրամատակարարման, հրդեհաշիջման համակարգերի, ինչպես նաև հրդեհամարման համար։

Հունիսի 25, 2015​—Գրասենյակային շենք 1

Ատաղձագործը բալի ծառից պատրաստված 1 800 աղյուսներով շարում է դահլիճի հետևի պատը։ Տարբեր հաստություն ունեցող այս աղյուսները նվազեցնում են ձայնի արձագանքը։

Հուլիսի 9, 2015​—Գրասենյակային շենք 2

Չարլզ Ռիդը Բեթելում ծառայում է 1958 թ.-ից։ Երբ Բրուքլինի Բեթելում գրականություն էր տպագրվում Միացյալ Նահանգների և շատ ուրիշ երկրների համար, եղբայր Ռիդը օգնում էր տպագրահաստոցի համար բետոնե սալիկներ նախագծել և տեղադրել։ Ուոլքիլի ընդլայնման ընթացքում եղբայր Ռիդը աշխատում էր որակի վերահսկման խմբի հետ։

Օգոստոսի 17, 2015​—Գրասենյակային շենք 1

Աշխատողները բեռնաթափում են մեքենան՝ տանելով դահլիճի համար նախատեսված նոր աթոռները։ Վերանորոգված դահլիճում կա 812 նստատեղ։

Սեպտեմբերի 21, 2015​—Գրասենյակային շենք 1

Վերանորոգված դահլիճում տեղադրված են մոնիտորներ և առաստաղի ակուստիկ սալիկներ։

Հոկտեմբերի 12, 2015​—Բնակելի շենք D

Վերանորոգված բուժարանում բուժքրոջ սեղան է տեղադրվել։ Պացիենտների մասին հոգ տանելու համար ընդարձակվել են միջանցքները և լոգասենյակները։

Հոկտեմբերի 15, 2015​—Ուոլքիլի համալիր

Ուոլքիլի համալիրի տեսքը։ Այստեղ են ապրում Բեթելի ընտանիքի մոտ 2 000 անդամներ։ Ընդլայնման նախագիծը, այսինքն՝ ավելի քան 102 000 քառակուսի մետր (1,1 միլիոն քառակուսի ֆուտ) տարածք զբաղեցնող նոր շենքերի կառուցումն ու վերանորոգումը ավարտվեց 2015 թ. նոյեմբերի 30-ին։