Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Ուոլքիլի նկարների ալբոմ 1 (2013-ի հուլիս–2014-ի հոկտեմբեր)

Ուոլքիլի նկարների ալբոմ 1 (2013-ի հուլիս–2014-ի հոկտեմբեր)

Եհովայի վկաները ընդարձակում և վերանորոգում են Ուոլքիլում գտնվող իրենց շինությունների համալիրը (Նյու Յորք)։ Այս ալբոմում կարող եք տեսնել որոշ աշխատանքներ, որ արվել են 2013 թ. հուլիսից մինչև 2014-ի հոկտեմբերը։ Ծրագրված է աշխատանքներն ավարտին հասցնել մինչև 2015-ի նոյեմբերը։

Ուոլքիլի համալիրը 2013-ի հոկտեմբերի 21-ի դրությամբ

  1. Անասնակերի ամբարներ (ապամոնտաժվել է 2014-ի հունվարին)

  2. Քիմմաքրման/լվացքատան կցակառույց

  3. Ճաշարան

  4. Բնակելի շենք E

  5. Ծառայությունների շենք

  6. Տպարան

  7. Շաուգամ Քիլլ (վտակ)

Հուլիսի 12, 2013—Քիմմաքրման/լվացքատան կցակառույց

Կռունկի օգնությամբ տեղադրվում են պանելային պատերը, որոնք պատրաստվել են տեղում։

Հուլիսի 19, 2013—Բնակելի շենք E

Բետոնե հատակին ամրացնում են պոլիմերային մանրաթելի շերտեր։ Շինությունը սեյսմակայուն դարձնելու համար օգտագործվել է մոտ 7 600 մետր շերտ։

Օգոստոսի 5, 2013—Բնակելի շենք E

Վերանորոգում են աղյուսե արտաքին պատերը։

Օգոստոսի 30, 2013—Քիմմաքրման/լվացքատան կցակառույց

Նոր սարքավորումների համար նախատեսված հատվածում պատրաստվում է պողպատե հիմնակմախքը։

Սեպտեմբերի 17, 2013—Բնակելի շենք E

Տանիքին նոր ծածկանյութ են փռում։

Հոկտեմբերի 15, 2013—Բնակելի շենք E

Ստուգում են, որ պոլիմերային մանրաթելի շերտերի տակ օդ մնացած չլինի։ Եթե լինում է, նշանակում է՝ պետք է լրացուցիչ շերտ ամրացնեն։

Նոյեմբերի 15, 2013—Քիմմաքրման/լվացքատան կցակառույց

Տանիքի վրա տեղադրում եմ նոր օդամղիչ։

Դեկտեմբերի 9, 2013—Բնակելի շենք E

Կառույցը ավելի ամրացնելու համար առաստաղի փոքր ճաքերի մեջ սոսնձանյութ են լցնում։ Շենքը սեյսմակայուն դարձնելու աշխատանքները տևեցին մոտ տարի ու կես։

Դեկտեմբերի 11, 2013—Քիմմաքրման/լվացքատան կցակառույց

Պատրաստվում են տեղադրել կեղտաջրերի մաքրման նոր համակարգ։

Հունվարի 10, 2014—Անասնակերի ամբարներ

Անասնակերի բեռնամբարձիչը, որը օգտագործվել է 1960-ից մինչև 2008-ը, ապամոնտաժվում է։ Դրա կարիքը հիմա չկա, քանի որ Ուոլքիլի ֆերմայում այլևս չեն պահում հավ, կաթնատու կով և խոզ։

Հունվարի 22, 2014—Ծառայությունների շենք

Նստարանները հանում են, որպեսզի դահլիճը լիովին վերանորոգեն։

Հունվարի 29, 2014—Անասնակերի ամբարներ

Այս ամբարները օգտագործվել են որպես անասնակերի պահեստ։

Մարտի 3, 2014—Տպարան

Նոր տեղ է պատրաստվում տեխսպասարկման հետ կապված դասընթացների համար։

Հուլիսի 4, 2014—Ծառայությունների շենք

Զոդվում է հիմնակմախքի սյունը։

Սեպտեմբերի 19, 2014—Ճաշարան (բնակելի շենք E)

Կարպետ են փռում այն տարածքում, որը ծառայում էր որպես ճաշարան շինարարների համար։

Սեպտեմբերի 22, 2014—Բնակելի շենք E

Առաջին հարկում ավարտում են գիպսակարտոնի հետ կապված աշխատանքները։

Սեպտեմբերի 24, 2014—Ծառայությունների շենք

Պողպատե ամրաններ են կցվում նոր վերելակի հորանին։

Հոկտեմբերի 2, 2014—Ճաշարան (բնակելի շենք E)

Ընդլայնված ճաշարանը նախատեսված է առավելագույնը 1 980 մարդու սպասարկելու համար։

Հոկտեմբերի 22, 2014—Ծառայությունների շենք

Փորում են հիմնասյուներից մեկի հիմքը այն լայնացնելու համար։ Դա կօգնի, որ շենքը ավելի սեյսմակայուն դառնա։

Իմացիր ավելին

ԿՅԱՆՔԸ ԲԵԹԵԼՈՒՄ

Հրավիրում ենք ձեզ այցելել Միացյալ Նահանգների Բեթել

Էքսկուրսիայի ընթացքում կծանոթանաք Եհովայի վկաների գլխավոր վարչությանը և ԱՄՆ-ի մասնաճյուղին։