Եհովայի վկաները վերջերս ավարտեցին Ուոլքիլում (Նյու Յորք) գտնվող Դիտարանի ֆերմաների մասնաշենքերի ընդլայնումը։ Քանի որ վերջին երկու տարիներին շինարարության ընթացքը արագացել էր, կամավորների համար ավելի շատ սենյակների կարիք էր առաջացել։ Այդ պատճառով վարձակալվել էին հարևանությամբ գտնվող 25 տներ։

Վարձակալները

Ի՞նչ տպավորություն են գործել Վկա վարձակալները տանտերերի վրա։

  • «Մեզ շատ դուր էին գալիս վարձակալները,— գրեց մի սեփականատեր։— Ես ու ամուսինս ապրում ենք [վարձով տրված տան] կողքը։ Մեր տանը ապրողները միշտ պատրաստ էին համագործակցելու և ընկերական էին»։

  • Մեկ ուրիշ վարձատու, որը նույնպես ապրում է վարձով տրված իր տան հարևանությամբ, վարձակալների մասին գրեց. «Միշտ շատ դրական տպավորություն ենք ունեցել։ Մեր տան հետևի բակում փոքրիկ լճակ կա, և մենք հաճախ տղաներին հրավիրում էինք այնտեղ լողալու։ Երբ նրանք գալիս էին, միշտ քաղաքավարի էին, հարգալից, և մեզ դուր էր գալիս նրանց ընկերակցությունը։ Կարոտում ենք այն ժամանակները, երբ տեսնում էինք, թե ինչպես են նրանք վազում խաղադաշտում»։ Նա ավելացրեց. «Մեր տունը ավելի լավ մարդիկ չէին կարող վարձել»։

  • «Ուրախ էինք, որ մեր տան բնակիչները ոչ թե պարզապես վարձակալներ էին, այլ լավ հարևաններ»,— նշեց մի տանտեր։

Վարձակալների պատշաճ վերաբերմունքը

Ինչպե՞ս արտահայտվեցին վարձատուները իրենց տների վիճակի մասին, երբ Վկաները հեռացան։

  • «Վարձը միշտ ժամանակին էր վճարվում։ Տունը մաքուր էր և մեզ վերադարձվեց հրաշալի վիճակում»։

  • «Շնորհակալություն ձեզ և ամբողջ Դիտարանի ընկերությանը, որ այդպիսի հոգատարություն դրսևորեցիք մեր տան նկատմամբ»,— ասաց տանտերերից մեկը, որի խոսքերը մեջբերվել են վերևում։ Նա նաև ավելացրեց, որ երբեք չէր մտածի, որ Վկաները «այդքան մանրակրկիտ» կմաքրեին այն։

  • «Քանի որ գիտենք, թե որքան ազնիվ է ձեր կազմակերպությունը,— ասաց մի կին,— կանխավճար [չուզեցինք]։ Երկու վարձակալն էլ տունը վերադարձրին անթերի վիճակում»։

  • «Շատ կուզեի ձեզ աշխատանքի վերցնել,— ասաց մի տանտեր այն բանից հետո, երբ Վկաները փոքր վերանորոգման աշխատանքներ արեցին իր տանը։— Երբ խոստանում էիք տվյալ օրը աշխատել, ժամանակին անում էիք գործը։ Իմ աշխատողներին չեմ կարողանում ստիպել, որ իրենց խոսքի տերը լինեն»։

Ընդհանուր տպավորությունները

  • Նախքան տներից մեկի վարձակալության ժամկետը լրանալը սեփականատերը գրեց, որ եթե Վկաները թարմացնեն պայմանագիրը, ինքը «ֆինանսական խրախուսանք» կսահմանի՝ մեծ զեղչ կանի։

  • Մեկ ուրիշն ասաց. «Առիթի դեպքում մենք սիրով նորից վարձով կտանք մեր տունը Դիտարանի ընկերությանը»։