Անցնել բովանդակությանը

Անցնել երկրորդական մենյուին

Եհովայի վկաներ

Հայերեն

Նոր համաժողովների սրահ Ամազոնի ավազանում

Նոր համաժողովների սրահ Ամազոնի ավազանում

Ամազոնի ավազանի կենտրոնական մասում կանգնած է Եհովայի վկաների համաժողովների նոր և գեղեցիկ սրահը։ 52 հեկտար տարածքը, որ գտնվում է Մանաուս քաղաքում (Բրազիլիա), ծածկված է մշտականաչ խոնավ անտառներով։ Գույնզգույն թութակները, սղոցակտուցները և այլ թռչուններ հետաքրքիր ձայներ են արձակում բրազիլական շքեղ ընկուզենու և այլ ծառերի կատարներից։ Իսկ ինչո՞ւ է հենց այստեղ կառուցվել համաժողովների սրահ։

Մանաուս քաղաքը Ամազոն գետից 1 450 կիլոմետր հեռու է գտնվում։ Այս քաղաքի բնակչությունը մոտ երկու միլիոն է։ Հետևաբար, այս սրահը կծառայի մոտ 7000 Վկաների, որոնք ապրում են Մանաուսում և շրջակա քաղաքներում, այդ թվում նաև Ամազոն գետի մոտակա բնակավայրերում։ Ամենահեռու քաղաքը՝ Սաո Գաբրիել դա Կաչոեռան, Մանաուսից ավելի քան 800 կիլոմետր դեպի արևմուտք է գտնվում։ Այս սրահում համաժողովի ներկա լինելու համար որոշ Վկաներ երեք օր նավակով ճանապարհորդում են։

Ամազոնի ավազանի կենտրոնում համաժողովների սրահ կառուցելը այդքան էլ հեշտ գործ չէր։ Սանտուս նավահանգստից (Սան Պաուլու) 13 կոնտեյներ շինանյութ շինհրապարակ տեղափոխելու համար հարկավոր էր նավարկել Բրազիլիայի ծովափնյա շրջանով, այնուհետև Ամազոն գետի երկայնքով։

Այս նոր սրահը Բրազիլիայում կառուցված 27-րդ համաժողովների սրահն է։ 2014 թ. մայիսի 4-ին նվիրման ծրագրին ներկա էր 1956 հոգի։ Շատերը հուզված էին, քանի որ առաջին անգամ էին համաժողովների սրահում միջոցառման մասնակցում։

Ներկաները կարողանում էին ոչ միայն ունկնդրել հռետորին, այլև տեսնել նրան։ Սա մեծ փոփոխություն էր, քանի որ նախկինում համաժողովները անցկացվում էին այնպիսի վայրերում, որտեղ հնարավոր չէր տեսնել բեմը, ուր մնաց հռետորին։ Մի Վկա ասաց. «Երկար տարիներ հաճախել եմ համաժողովների, բայց երբեք չեմ կարողացել աստվածաշնչյան ներկայացում դիտել, միայն լսել եմ»։ Իսկ այժմ բոլորը կարող էին հստակ տեսնել բեմը։

Իմացիր ավելին

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՅՍՕՐ

Ինչո՞ւ են Եհովայի վկաները համաժողովներ կազմակերպում

Տարին երեք անգամ մենք համաժողովներ ենք կազմակերպում։ Ի՞նչ օգուտներ ենք քաղում այս համաժողովներից։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՅՍՕՐ

Եհովայի վկաների Թագավորության սրահներ. ինչո՞ւ և ինչպե՞ս են կառուցվում

Ինչո՞ն են մեր երկրպագության վայրերը կոչվում Թագավորության սրահներ։ Իմացեք ավելին այս համեստ շինությունների մասին, որոնք ծառայում են մեր ժողովներին։