Անցնել բովանդակությանը

Բրիտանիայի մասնաճյուղի նկարների ալբոմ 7 (2018 թ. սեպտեմբեր—2019 թ. փետրվար)

Բրիտանիայի մասնաճյուղի նկարների ալբոմ 7 (2018 թ. սեպտեմբեր—2019 թ. փետրվար)

Այս նկարների ալբոմում կարող եք տեսնել, թե 2018 թ. սեպտեմբերից մինչև 2019 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Եհովայի վկաների՝ Բրիտանիայի նոր մասնաճյուղի շինարարության հետ կապված ինչ գործեր են արվել։

  1. Հյուսիսային արտադրական շենք

  2. Հարավային արտադրական շենք

  3. Գրասենյակային շենք

  4. Բնակելի շենք Ա

  5. Բնակելի շենք Բ

  6. Բնակելի շենք Գ

  7. Բնակելի շենք Դ

  8. Բնակելի շենք Ե

  9. Բնակելի շենք Զ

Սեպտեմբերի 25, 2018—Բնակելի շենք Ա

Երկու հողափոր մեքենաների օգնությամբ տեղադրվում է գլխավոր ջրատար խողովակը։ Հետևի պլանում երևում է գրասենյակային շենքը։

Սեպտեմբերի 26, 2018—Հարավային արտադրական շենք

Պայմանագրով աշխատողները տեղադրում են շենքի ճակատային պանելները։ Դրանց գույնն ու ձևը ներդաշնակ են շրջապատող միջավայրի հետ։

Սեպտեմբերի 27, 2018—Հարավային արտադրական շենք

Բետոն թափելուց հետո պայմանագրով աշխատողները հղկիչ մեքենաներով անցնում են հատակի վրայով, որպեսզի այն հարթ, ողորկ և ամուր լինի։

Հոկտեմբերի 4, 2018—Գրասենյակային շենք

Տեսարան վերևից՝ հյուսիս-արևելքից։ Առջևի պլանում աշխատողները մաքրում և պատրաստում են գլխավոր ընդունարանի դիմաց գտնվող տարածքը, որտեղ կայանատեղի է լինելու։ Ձախ կողմում գտնվող գրասենյակային երկու շենքերը միացնող ընդունարանի պողպատե շրջանակը արդեն տեղադրվել է։ Հետևի պլանում կարելի է տեսնել հյուսիսային և հարավային արտադրական շենքերը։

Հոկտեմբերի 10, 2018—Շինհրապարակ

Ա բնակելի շենքի մոտակայքում երկրաբաշխը ստուգում և արձանագրում է լանդշաֆտային դիզայն իրականացնողների աշխատանքը։ Քանի որ լանդշաֆտային դիզայնն իրականացվել է նախագծի սկզբում, երբ շենքի շինարարությունն ավարտվի, ծառերն ու բույսերը արդեն աճած կլինեն։

Հոկտեմբերի 31, 2018—Բնակելի շենք Զ

Ներկարարները էպօքսիդային ներկ են քսում կայանատեղիի հատակին։ Նրանցից մեկը հատուկ կոշիկներ է հագել, որոնք ներկված մակերեսի վրա հետքեր չեն թողնում։ Էպօքսիդային ներկով ներկված մակերեսները դժվարամաշ են, և դրանց վրա յուղային հետքեր չեն մնում, ինչը իդեալական է այն տարածքի համար, որտեղ մեքենաներ են կայանում։

Նոյեմբերի 6, 2018—Հարավային արտադրական շենք

Ջրմուղագործները չափում և կտրում են շղթաներ, որոնցից կախելու են ճառագայթային ջեռուցման պանելներ։ Դրանց միջոցով ջեռուցվում է աշխատելու համար նախատեսված մեծ տարածք։

Նոյեմբերի 6, 2018—Գրասենյակային շենք

Աշխատողները ներկի առաջին շերտն են քսում գրասենյակային շենքի ներսում։ Յուրաքանչյուր գրասենյակում տեղադրված է օդորակման, օդափոխման և ջեռուցման համակարգ։ Այդ համակարգերը պաշտպանելու նպատակով դրանք փաթաթել են սև պոլիէթիլենային տոպրակներով։

Նոյեմբերի 8, 2018—Գրասենյակային շենք

Աշխատողները պողպատե շրջանակ են տեղադրում։ Դրա տակ լինելու է ընդունարանի սեղանը։

Դեկտեմբերի 7, 2018—Գրասենյակային շենք

Վակուումային ամբարձիչով կռունկի օգնությամբ պայմանագրով աշխատողները տեղադրում են ճաշարանի և դահլիճի ապակե վահանակները։

Դեկտեմբերի 10, 2018—Գրասենյակային շենք

Չորս քույրեր կցորդիչներ են ամրացնում տվյալների փոխանցման մալուխների ծայրերին։ Գրասենյակային շենքի չորս հարկերից յուրաքանչյուրի կեղծ հատակի տակով անցնում է մոտ 50 կիլոմետր (31 մղոն) երկարության տվյալների փոխանցման մալուխ։ Կեղծ հատակի շնորհիվ գրասենյակները կարելի է ձևափոխել՝ նվազագույն ջանքեր թափելով և առանց ավելորդ աշխատանք անելու։

Դեկտեմբերի 26, 2018—Բնակելի շենք Ա

Վթարային խումբը փորձեր է անում. փրկում է մի անհատի, ով ընկել է փայտամածի վրայից։ Նա կախված է անվտանգության պարանից։

Հունվարի 8, 2019—Գրասենյակային շենք

Նախքան մայթի համար եզրաքարեր տեղադրելը աշխատողը հավասարեցնում է հողը, որպեսզի մայթեզրը ճիշտ բարձրության լինի։ Փոքր հողափոր մեքենան արահետի երկայնքով փոսեր է փորում, որպեսզի այնտեղ տնկեն բոխենիներ, որոնք շատ տարածված են այդ տեղանքում։

Հունվարի 9, 2019—Արտադրական շենքեր

Տեսարան վերևից։ Արտադրական երկու շենքերի, ինչպես նաև գրասենյակային շենքի տանիքների վրա տեղադրված են լուսաէլեկտրական վահանակներ՝ արևային լույսը էլեկտրականության փոխակերպելու համար։

Հունվարի 17, 2019—Գրասենյակային շենք

Հարդարման աշխատանքներ անող խմբի անդամներից մեկը կրաքարե սալիկներ է տեղադրում երրորդ հարկի նախասրահում։ Սալիկների տակ եղող նարնջագույն շերտը առանձնացնում է դրանք բետոնե հատակից։ Այն թույլ չի տա, որ սալիկները ճաքեն, եթե հատակը շարժվի։

Հունվարի 21, 2019—Գլխավոր օժանդակ շինհրապարակ

Քաղցած աշխատողները վերցնում են իրենց ուտելիքը և ուտում ժամանակավոր ճաշարանում։ Այս ճաշարանում երեք հերթափոխ է գործում, որպեսզի ամեն օր գրեթե հազար չափաբաժին ուտելիք մատուցվի։

Հունվարի 30, 2019—Գրասենյակային շենք

Գրասենյակային համալիրի հետնամասում ինքնաթափ բեռնատարը շինանյութ է տեղափոխում։ Աջ կողմում երևում է, որ սյունաշարի վրա շերտավարագույրներ են կախված, որպեսզի ձմռանը ցածր դիրքում գտնվող արևի պայծառ շողերը չներթափանցեն ճաշարան և դահլիճ։

Հունվարի 30, 2019—Գրասենյակային շենք

Հարդարման աշխատանքներ անող խմբի անդամները, որոնց «Կամավորների օր» ծրագրի շրջանակներում օգնում են ուրիշ աշխատողներ, կպցնում են գորգի սալիկները։ Այս ծրագրի շնորհիվ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Եհովայի վկաների ժողովներից հրավիրվել են կամավորներ, որպեսզի մեկ օրով աջակցեն շինարարությանը։ Փետրվարի վերջին նախագծին այսկերպ մասնակցած անհատների թիվը հասել է ավելի քան 5 500-ի։

Փետրվարի 12, 2019—Հարավային արտադրական շենք

Պայմանագրային աշխատողները բարձր միջնապատ են կառուցում շենքի կենտրոնում, որպեսզի առանձին տարածքներ ստեղծեն։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հատակի վրա տեղադրված նարնջագույն կարճ սյուները սահմանում են մկրատաձև ամբարձիչների անցնելու ուղին։

Փետրվարի 20, 2019—Գրասենյակային շենք

Մինչ ընդունարանում տեղադրում են կեղծ հատակ, աշխատողները ավլում են տարածքը, որ այն մաքուր լինի։