Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Անվտանգության տեսուչը գովում է Վկաներին

Անվտանգության տեսուչը գովում է Վկաներին

Սիդնեյի արվարձաններից մեկում կառուցվող Թագավորության սրահի շինհրապարակ (Ավստրալիա) այցելելուց հետո անվտանգության տեսուչը հիացած ասաց. «Անվտանգության առումով սա գերազանց շինհրապարակ է։ Նման բան վաղուց չէի տեսել»։

Տեսուչը գրեց. «Շինհրապարակը շատ լավ վիճակում է.... [Այն] շատ մաքուր է և կոկիկ, մուտքն ու ելքը՝ ազատ, բոլոր հաղորդալարերը գետնից բարձր են ու կախված են պլաստմասսե ճարմանդներից, կրակմարիչները ձեռքի տակ են.... Բոլորը երկարաթև շորերով են ու երկար տաբատներով, կրում են սաղավարտ ու պաշտպանիչ ակնոց.... Բոլոր աշխատողները շատ պատրաստակամ են»։

«Վկաները անչափ կարևորում են անվտանգությունը,— ասաց Վիկտոր Ատերը՝ շինհրապարակի պատասխանատուն։— Երբ աշխատում ենք անվտանգության կանոններին հետևելով, արտացոլում ենք Աստծու տեսակետը կյանքի հանդեպ։ Դա նպաստում է նաև լավ համագործակցությանն ու բոլորիս ուրախությանը։ Ամեն անգամ ծանր աշխատանքային օրվա վերջում ես տուն եմ վերադառնում ժպիտը դեմքիս»։

2012-ի ապրիլին 127 տեղանոց Թագավորության սրահն արդեն պատրաստ էր։