Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

jw.org վեբ կայքը մատչելի է ավելի քան 300 լեզուներով

jw.org վեբ կայքը մատչելի է ավելի քան 300 լեզուներով

Եթե սեղմեք այս էջի ԼԵԶՈՒ դաշտի վրա, ապա կբացվի մի պատուհան, որտեղ ավելի քան 300 լեզուներ կան. մի բան, որը դժվար թե գտնեք որևէ այլ կայքում։

Իսկ ի՞նչ կարելի է ասել այլ կայքերի մասին։ Օրինակ՝ 2013 թ. հուլիսի դրությամբ Միացյալ ազգերի կազմակերպության պաշտոնական կայքը հասանելի էր 6 լեզվով, Եվրոպական միության պաշտոնական կայքը՝ 24 լեզվով, Google-ը մատչելի էր 71 լեզվով, իսկ Վիքիպեդիան՝ 287։

Կայքը ավելի քան 300 լեզուներով թարգմանելը երկար ժամանակ պահանջող գործ է։ Այս աշխատանքի մեծ մասը կատարում են աշխարհի տարբեր մասերում ապրող հարյուրավոր Եհովայի վկաներ, ովքեր ցանկանում են փառք բերել Եհովային։ Նրանք աշխատում են առանձին թարգմանչական խմբերով՝ իրենց ողջ ունակությունները ներդնելով անգլերեն տեքստը թարգմանելու գործի մեջ։

JW.ORG կայքն ունի 300-ից ավելի լեզուներով թարգմանված բազմաթիվ էջեր։ Այս էջերի ընդհանուր քանակը ահռելի է՝ անցնում է 200 000-ը։

JW.ORG-ը ոչ միայն հանրամատչելի է, այլ նաև մեծ հասարակայնություն է վայելում։ Այս փաստը արտացոլվում է Alexa ընկերության կազմած վեբ կայքերի դասակարգման ցուցակում (ընկերությունը զբաղվում է ինտերնետ-թրաֆիկի վերլուծությամբ)։ «Կրոն և հոգևոր հարցեր» կատեգորիայում կա մոտ 87 000 վեբ կայք, այդ թվում նաև աշխարհի հայտնի կրոնների, կրոնական հրատարակչությունների և նման այլ կազմակերպությունների կայքեր։ Այս ցուցակում 2013 թ. հուլիսի դրությամբ jw.org կայքը գտնվում էր երկրորդ տեղում։ Առաջին տեղը զբաղեցնում էր կոմերցիոն մի կայք, որը տրամադրում է Աստվածաշնչի տարբեր թարգմանություններ օնլայն կարդալու հնարավորություն։

2013-ի հոկտմբերին jw.org կայք օրական միջին հաշվով այցելել է 890 000 մարդ։ Մենք կշարունակենք Աստվածաշնչի գործնական խորհուրդները անվճար հասանելի դարձնել աշխարհի բոլոր ծայրերում։

 

Իմացիր ավելին

Ինչպե՞ս է Եհովայի վկաների գրականությունը պատրաստվում և թարգմանվում

Մենք գրականություն ենք հրատարակում ավելի քան 750 լեզուներով։ Ինչպե՞ս է այս հսկայածավալ գործն իրականացվում։