Մատչելիության կարգավորում

Ընտրել լեզուն

Անցնել երկրորդական մենյուին

Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաներ

Հայերեն

Քիչ էջեր, շատ լեզուներ

Քիչ էջեր, շատ լեզուներ

Սկսած 2013 թ. հունվարից՝ «Դիտարանի» ընդհանուր թողարկման և «Արթնացե՛ք» ամսագրերի էջերի քանակը կլինի 16 նախկին 32-ի փոխարեն։

Քանի որ ամսագրերի նյութը ավելի քիչ կլինի, ավելի շատ թարգմանչական խմբերը կկարողանան թարգմանել այս 2 ամսագրերը։ Օրինակ՝ 2012 թ. դեկտեմբերի «Արթնացե՛ք»-ը թարգմանվել է 84 լեզուներով, իսկ «Դիտարանը»՝ 195 լեզուներով։ Սակայն արդեն 2013 թ. հունվարից «Արթնացե՛ք»-ը թարգմանվում է 98 լեզուներով, իսկ «Դիտարանը»՝ 204 լեզուներով։

«Դիտարանի» ուսումնասիրության թողարկումը կշարունակի լույս տեսնել 32 էջով։

Ավելի քիչ էջեր ամսագրերում, ավելի շատ էջեր կայքում

Ամսագրերի այս փոփոխությունը 2 տարբեր ձևերով կանդրադառնա մեր www.jw.org կայքի վրա։

  1. Որոշ խորագրեր, որոնք նախկինում լույս էին տեսնում ամսագրերում, այժմ կլինեն միայն կայքում։ Դրանցից են, օրինակ, «Դիտարանի» ընդհանուր թողարկման «Պատանի ընթերցողների համար», «Իմ դասը Աստվածաշնչից» խորագրերը, ինչպես նաև «Գաղաադ» դպրոցի ավարտական ծրագրի մասին հոդվածները և «Արթնացե՛ք»-ի «Քննարկեք ընտանիքով» և «Երիտասարդները հարցնում են» խորագրերը։

  2. «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը հասանելի կլինեն նաև էլեկտրոնային այլ ձևաչափով։ Նախկինում «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը մատչելի են եղել PDF ձևաչափով www.jw.org կայքում։ Հիմա մատչելի կլինեն նաև HTML ձևաչափով, ինչը հնարավորություն կտա կարդալ դրանք անմիջապես կայքից։ Դուք կկարողանաք կարդալ նաև մեր մյուս հրատարակությունները, որոնք մատչելի կլինեն մոտ 400 լեզուներով։